Գումարի դիմաց իբր կորոնավիրուսի հետեւանքով մահ գրանցելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ Խոսքը վերաբերում է նրան, որ իբր «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»։

«Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան մեկնաբանություններում։ Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, սակայն գրառումներ կատարողներից որևէ արձանք չենք ստացել և չենք գտել սկզբնաղբյուրը։ Գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից՝ օրինակը սքրինշոթում։

Այս անհեթեթ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։ Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»։

Կան մարդկանց որոշակի խմբեր, որոնք օգտվում են իրավիճակից և առիթը բաց չեն թողնում շարունակաբար վարկաբեկելու առողջապահության նախարարության կատարած աշխատանքը։

Հ.Գ
Այնուամենայնիվ, եթե կան մարդիկ, ովքեր դեռ պդնում են, որ այդ երևույթը կա մեզանում խնդրում ենք անհապաղ ներկայացնել ապացույցներ»,-գրել է խոսնակը։

Տպել
3436 դիտում

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ՝ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել

Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գեորգի Ծերեթելիի հետ

Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. նիստը կհետաձգվի

Հանրային հեռուստաընկերությունում COVID-19-ով վարակման դեպք կա․ մեկնաբանները եթեր կմտնեն դիմակով

Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ. առաջիկա ազատ օրերին հավաքույթներ չկազմակերպել. վարչապետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ

Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

Այս վարակը կարգապահություն ու աչալրջություն է պահանջում. միշտ նկատի ունեցեք՝ գուցե արդեն վարակված եք

Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. կապի օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել

Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել

Ոստիկանները հայտնաբերել են 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի որոշման պահանջները (տեսանյութ)