Քաղաքապետարանը կաջակցի, որ մշակութային կազմակերպություններում աշխատավարձերը վճարվեն հարյուր տոկոսով

Պարետի որոշմամբ՝ մշակութային կյանքը եւս քիչ-քիչ վերագործարկվում է անվտանգության կանոնների պահպանմամբ: Կարող են գործել թատրոնները՝ միայն ոչ ավելի, քան տաս հոգով փորձեր անելու համար, եւ այն թանգարանները, որ ունեն բացօթյա գործելու հնարավորություն: Երեւանի քաղաքապետարանի ենթակայութամբ գործող մի շարք ոլորտների վերաբացման հարցը քննարկման փուլում է:

Այսօր ասուլիսում անդրադառնալով այս հաստատությունների աշխատակիցների վճարման մասին հարցին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ այս կազմակերպությունների բյուջեն գոյանում է ոչ միայն պետության կողմից տրված սուբսիդիայով, այլեւ իրենց սեփական եկամուտներով՝ տոմսերի վաճառքից, վարձակալություններից: Շատ դեպքերում նաեւ այդ գումարներից է տրվում աշխատավարձ: «Շատ դեպքեորւմ աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիր այն կազմակերպությունները, որ չեն կարողանում ձեւավորել արտաբյուջե, եւ մենք Երեւանի քաղաքապետի ու ֆինանսական գծով փոխքաղաքապետի հետ քննարկել ենք այս մոտեցումը, եւ այն կազմակերպությունները, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո են եւ կունենան ֆինանսական որոշակի խնդիրներ, որ կարողանան հարյուր տոկոսով աշխատավարձ տալ, Երեւանի քաղաքապետարանը կֆինանսավորի այդ բացը, որ հնարավորություն ունենան աշխատակիցներին հարյուր տոկոսով վճարել իրենց աշխատավարձը»,- նշեց նա:

Քննարկվում է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, գրադարանների եւ այլ ստեղծագործական կենտրոնների վերաբացման հարցը: Հնարավոր է՝ թույլատրվեն անհատական պարապմունքներ: Խմբակային պարապմունքների գործընթացը վերականգնելու մասին, ըստ Վիրաբյանի, դեռ վաղ է խոսել: «Մանկապարտեզների վերաբացման հարցը ես կուզեի, որ դիտարկվեր որպես անհնարինություն, քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում, թե եթե մանկապարտեզները վերաբացել կարելի է, ապա ինչու չի կարելի բացել մանակապատանեկան խմբակները: Սա, ուղղակի անհնարությունից դուրս գալով, ընդունված որոշում է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ քննարկվում է նաեւ մանկապարտեզներում երկարօրյա խմբերի գործարկման հարցը:

«Քննարկում ենք սպորտդպրոցների վերաբացման հարցը հունիսի մեկից, քանի որ հավաքականները արդեն իսկ սկսում են պատրաստվել եւ հավաքականները ձեւավորվում են նաեւ մեր սպորտդպրոցների մարզիկներից: Մշակել ենք մարզումների նոր կարգ: Համապատասխան տեղեկանքներ են պատրաստում մեր բաժինները, որ հասկանանք, թե ինչ գումարի մասին է խոսքը, որ, անվտանգության նորմերը պահելով, աշխատեն: Քաղաքապետարանը պատրաստ է հոգալ այն բոլոր ծախսերը, որ ենթադրվում է՝ պետք է անենք, որպեսզի կանխարգելենք համավարակի տարածումը՝ միաժամանակ ծավալելով գործունեություն, որ մեր հավաքականները կազմվեն»,- ասաց նա:

Ի դեպ, համայնքային ենթակայությամբ գործող Երեւանի կենդանաբանական այգին արդեն գործում է՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:

Տպել
1643 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին