Նորքի տուն-ինտերնատի տարեցներից 3-ի վիճակը ծանր է. ենթադրվում է, որ կորոնավիրուսը բերել է բուժումից վերադարձած տատիկը

Հայաստանում COVID-19-ի նոր՝ վտանգավոր օջախներից մեկում՝ Երեւանի «Նորքի տուն-ինտերնատ»-ում վարակվածների թվում են թե՛ այնտեղ բնակվող տարեցները եւ թե՛ հաստատության աշխատակիցները: Թեստավորվել է 70 անձ։ Այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Նրանցից 28-ն աշխատակիցներ են, որոնք մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ Վարակվածներից 17-ը տարեցներ են, որոնցից 3-ն այժմ մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Մնացած 14-ը հոսպիտալացվել են տարբեր բժշկական հաստատություններում։ Այս պահին 14-ից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 
Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը, ցուցակներով հերթով կատարվել է վարակվածների տեղափոխումը բժշկական հաստատություններ։ Վարակվածների մեջ կան քաղաքացիներ, որոնք ինտերնատում անկողնային բաժնում են գտնվում, այսինքն՝ հիմնականում պառկած են լինում, եւ նրանց առողջական վիճակը, անկախ վիրուսի առկայությունից, ծանր է։
Ե՞րբ եւ ինչպե՞ս է հաստատություն ներթափանցել վարակը, ըստ Սոնա Մարտիրոսյանի, հանելուկ է։ Փետրվարի 27-ից այն փակ է եղել, ելք ու մուտք չի եղել, նույնիսկ տնօրինությունն ու աշխատակիցները գիշերել են այնտեղ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուն-ինտերնատը COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծից՝ «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոցից 20 մետր հեռավորության վրա է գտնվում՝ հատկապես ուշադիր են եղել, անգամ դարպասներից դուրս չեն եկել։
Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ ընթացքում կառույցից դուրս գալու ընդամենը մեկ բացառություն է եղել։ Անկողնային բաժնում գտնվող մի տատիկի տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, քանի որ առողջական վիճակը վատացել է։ Դուրս գրելուց անմիջապես հետո թեստավորել են, պատասխանը բացասական է եղել։
Այժմ կասկածում են՝ հնարավոր է՝ վիրուսը գաղտնի եղել է օրգանիզմում։
Արդյոք հաստատությունը մի որոշ ժամանակով կփակվի՞, եւ այնտեղ ախտահանիչ միջոցառումներ կիրականցվեն՝ այս պահին չեն կարող ասել։
«Առաջին անհրաժեշտությունն այն է, որ առողջ եւ հիվանդ մեր քաղաքացիներն իրարից առանձին լինեն, «Նորքի տուն-ինտերնատ»-ում մենք կարողացել ենք այդ պայմանները ստեղծել»,- նշեց Մարտիրոսյանը։
Ամենայն հավանականությամբ կկատարվի ամբողջական ախտահանում, սակայն դեռ պարզ չէ՝ բոլորը կտեղափոխվե՞ն, թե՞ հերթով՝ սենյակ-սենյակ կիրականացվի։ Տեղափոխումն էլ իր հերթին կարող է ռիսկային լինել, ամեն դեպքում, տեսնեն՝ զարգացումներն ինչպես կլինեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Մարտիրոսյանի խոսքով՝ այս ազատումը բացարձակ կապ չունի ինտերնատում վարակի դեպքերի հետ։ Գասպարյանը համակարգել է արտակարգ դրության իրավիճակում միայնակ տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագիրը եւ որեւէ կերպ չի առնչվում այս դեպքի հետ։
«Ընդհանրապես փակ եւ շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջ աշխարհում ամենառիսկայինն են համարվել, այդ պատճառով մենք բոլոր քայլերը ձեռնարկել ենք, բայց վարակի դեմ որեւէ մեկս ապահովագրված չէ»։
 
Տպել
2677 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն