Բանակում «Հելթ թոն» հավելանյութի «փորձարկումներ» չեն իրականացվում. Հայաստանում այն գրանցվել է դեռևս 2019-ին. Infocheck

Մայիսի 16-ին «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում հաղորդավարն անդրադարձել էր նոր տիպի կորոնավիրուսի բուժմանն աջակցող «Հելթ թոն» (Health tone) հավելանյութին՝ նշելով, թե անհայտ ծագման այդ դեղամիջոցը փորձարկում են բանակում՝ զինվորների վրա: Կորոնավիրուսով վարակված զինվորների շրջանում հավելանյութի օգտագործման մասին գրել էր նաև ինդոնեզական merdeka.com-ը։

Infocheck-ը նշում է, որ ամենայն հավանականությամբ այս լրատվամիջոցին հղում անելով էլ՝ հաղորդավարը հայտնում է պրեպարատն արտադրող «անհայտ» ընկերության, դրա կասկածելի արդյունավետության և զինվորների վրա փորձարկման մասին։

 «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի տնօրեն Եվգենիա Մելքոնյանի հետ։ Նա հայտնեց, որ «Հելթ թոն»-ը ոչ թե փորձարկումների փուլում գտնվող ինչ-որ դեղորայք է՝ ստեղծված COVID-19-ի բուժման համար,  այլ՝ սննդային ակտիվ հավելում՝ հակաօքսիդանտ։

 «Հելթ թոն» սննդային հավելումն իրենից ներկայացնում է հինգ բուսական եթերայուղերի խառնուրդ։ Այն արտադրվում է «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի կողմից, որը «ՌԻԱ Ֆարմասյութիքլ Սայնսիս» սինգապուրյան կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում։

Ընկերությունը Հայաստանում սկսել է գործել 2016-ից, իսկ հավելանյութը գրանցվել է 2019-ի մարտին։ Նշենք, որ «Հելթ թոն»-ը գրանցված է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ 

2020-ին գրանցվել է նաև Ինդոնեզիայում,  իսկ այս պահին գրանցման փուլում է գտնվում Սինգապուրում և Թաիլանդում։ Հավելենք նաև, որ սննդային ակտիվ հավելումն արտադրվում և արտահանվում է ՀՀ-ից։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Հելթ թոն»-ը  և ի՞նչ կապ ունի COVID-19-ի հետ

«Հելթ թոն»-ը հակաօքսիդանտ է, որն օրգանիզմում պայքարում է բակտերիալ, վիրուսային վարակների, ինչպես նաև քրոնիկ բորբոքային և ուռուցքային պրոցեսների ժամանակ բջիջներում առաջացած թթվածնի և ազոտի ազատ ռադիկալների դեմ։ Այն չի ստեղծվել կորոնավիրուսի բուժման համար, սակայն իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտագործվել բուժման ընթացքում՝ որպես օժանդակ միջոց։

Ինչ վերաբերում է հավելումը բանակում փորձարկելու մասին լուրերին՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց այն, նշելով, որ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին տեղեկատվությունը մանիպուլյացիա է:

«Հակաօքսիդանտը օգտագործվել է ապրիլի վերջին՝ ԱՆ դիրքորոշում ստանալուց հետո՝ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող զինծառայող-պացիենտների բուժմանն աջակցող միջոց»,- նշեց մամուլի խոսնակը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից տեղեկացրին, որ հիշյալ հավելանյութը որպես COVID-19-ի բուժմանն աջակցող միջոց դիտարկելու առաջարկ են ստացել։

Ապրիլի 20-ին ԱՆ-ի նախաձեռնունթյամբ ինֆեկցիոնիստների, վիրուսոլոգների, ռեանիմատոլոգների, ինչպես «Ռիա Ֆարմասյութիքլ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է քննարկում։ Քանի որ այս բուսական հավելումը պատշաճ կերպով գրանցված է եղել, հակավիրուսային ազդեցությունը՝ ապացուցված, քննարկման արդյունքում որոշվել է, որ այն կարող է օգտագործվել՝ որպես բուժմանն աջակցող միջոց։

Այսպիսով՝ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս հակաօքսիդանտը կարող է կիրառվել որպես կորոնավիրուսի բուժմանն աջակցող միջոց, որից հետո միայն օգտագործվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող զինծառայող-պացիենտների շրջանում։

Տպել
587 դիտում

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել նաեւ ՌԵՍԶ նախարարի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում

«Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել». Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Գիշերը շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ (լուսանկար)

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել