Գյումրու 2 մանկապարտեզ տեղեկացրել է, որ ծնողները հրաժարվել են երեխաներին բերելուց. վաղը սպասում են մյուսների որոշմանը

Գյումրիում մանկապարտեզները հավանաբար կսկեն գործել առաջիկա հինգշաբթի օրվանից: Պարետի ցուցումը ստանալուց հետո պատասխանատուները հրավիրել են խորհրդակցություն, քննարկել, հստակեցրել ու հասկացել, որ մեծ ցանկության դեպքում անգամ բոլոր մանկապարտեզները չէ, որ կկարողանան սահմանված պահանջներով առաջնորդվել:

Մինչ տնօրենները, կառույցի Կրթության բաժնի պետի պաշտնակատար Շողիկ Ալեքսանյանը քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ փորձում են խնդիրները կարգավորել, երկու մանկապարտեզի ծնողներ շտապել են տեղեկացնել. որոշել են, որ իրենց երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկելու:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի Կրթության բաժնի պետի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը: Երկու մանկապարտեզով, սակայն, բոլորի մասին եզրակացություն անել հնարավոր չէ: Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ 24 մանկապարտեզ է գործում: 2700 սան ունեն:  

«Վաղը մինչև ժամը 4-ը տվել ենք ժամանակ, որ ամբողջական պատկեր ունենանք ու հասկանանք մեր հետագա անելիքը: Հիմա ոչինչ ասել չեմ կարող մինչև 24 մանկապարտեզներն էլ չներկայացնեն իրենց զեկուցագրերը: Հավանաբար, եթե աշխատելու որոշում եղավ, նախնական կարող եմ ասել, որ կլինի հինգշաբթի  օրվանից»,-ասաց Շողիկ Ալեքսանյանը:

65-ից բարձ տարիք ունեցող և ռիսկայի խմբերի այլ անձանց չեն կանչի աշխատանքի, նրանց վճարման կարգը սահմանում է աշխատանքային օրենսգիրքը: Ըստ Ալեքսանյանի, քաղաքապետի հետ կայացած խորհրդակցության ընթացքում հասկացել է, որ խնդիրներ չեն առաջանալու այդ հարցում:

Հիմա ամենակարևոր հանգամանքը մանկապարտեզների  պատրաստվածությունն է: Արդեն հստակ է, որ տնակային մանկապարտեզները պարետի կողմից սահմանված պահանջներին չեն համապատասխանում: Քարաշեններում էլ կան խնդիրներ: Օրինակ բոլորն ունենք հոսող տաք և սառը ջուր, սակայն չի կարելի ասել, որ բավարար թվով լվացարաններ են առկա:

«Խոհանոցների հետ կապված բացերը ևս քիչ չեն»,-մտահոգվեց Շողիկ Ալեքսանյանը: Միշտ էլ սանիտարական նորմերը խստորեն պահպանել են, բայց հիմա, երբ հստակ ախտահանման պահանջ է դրվում, արդեն բարդությունների առաջ են կանգնել: Քննարկում են սնունդը տանից և մեկանգամյա օգտագործման տարաներով մանկապարտեզ բերելու հարցը: Ծնողի համար դժվար է լինելու, բայց երեխայի համար առավել  անվտանգ տարբերակ է դա:

Ծնողները դեռ երեխաներին մանկապարտեզ չբերած, արդեն հասցրել են դժգոհել անկողինն ամեն օր տուն տանել, լվանալ, նորը բերելու պահանջից: Պատասխանատուն ընդգծում է. սա հստակ ու խիստ պահանջ է: Երեխաներին համապատասխան հեռավորությունը պահել կկարողանան քնեցնելու ընթացքում: Խմբերը լինելու են քիչ երեխաներով: Ինչքան հնարավոր է կհավաքեն այն խաղալիքները, որոնք ամեն օր հնարավոր չի լինի ախտահանել: Աշխատակիցները կաշխատեն դիմակ-ձեռնոցով, նրանք և սաները կջերմաչափվեն: Կբացառվեն հավաքները, ժողովները, հանդեսները:

Շատ դժվար է լինելու, բայց ամեն ինչ արվելու է անվտանգ աշխատանքի համար: Երեխաների ծնողները գործատուից տեղեկանք են բերելու, որ պարտադիր աշխատավայրում են լինելու, հեռավար աշխատելու հնարավորություն չունեն, իսկ մանկապարտեզների աշխատակիցները պետք է պարտադիր ունենան տեղեկանք այն մասին, որ կորոնավիրուսով վարակված չեն եղել, կոնտակտավորների հետ չեն շփվել: Տեղեկանքը պետք է 7 օրվա վաղեմության լինի: Տիկին Ալեքսանյանն այստեղ լուրջ վտանգ է տեսնում: «Ենթադրենք, ես աշխատող եմ, տեեկանքը վերցնում եմ, և 3 օր հետո շփվում եմ մեկ ուրիշի հետ, որը կոնտակտավոր է: Բնական է, ամեն օր տեղեկանք ներկայացնել հնարավոր չէ: Ես չգիտեմ սա ինչպես պետք է կազմակերպվի, սա էլ է լուրջ խնդիր»,-ասաց նա:

 

Տպել
8352 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին