Կյանքս բոլոր առումներով կապված է Արցախի հետ. Տիգրան Աբրահամյանը նշել է ազատման պատճառները

19/05/2020 schedule14:45

Մայիսի 21-ին նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ազատման դիմում եմ գրել նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ընդհատումներով շուրջ 6 տարի է՝ Արցախում եմ: Հայաստանում, որ կառույցում էլ աշխատել եմ, աշխատանքիս մեծ մասը կապված է եղել Արցախի, դրա անվտանգության հետ: Դրանով պայմանավորված՝ նաև անհիշելի թվով գործուղումներ, բառի բուն իմաստով՝ կյանք առաջնագծում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով Արցախում իր գործունեությունն ու աշխատանքի տարիները:

«Կյանքս բոլոր առումներով կապված է Արցախի հետ, առաջին հերթին՝ այստեղ ապրող մարդկանցով, այն հողով, որն ինձ անդադար հպարտություն է փոխանցում և անընդհատ հիշեցնում իմ պատասխանատվության մասին՝ անմնացորդ, ցանկացած կարգավիճակով, մշտապես Արցախին ծառայելու պատրաստակամությամբ:

Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է: Պայքար ասվածը շատ բազմաշերտ է, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափաբաժինը պետք է գտնենք ու անմնացորդ նվիրվենք, այլ տարբերակ չունենք:

Շնորհակալ եմ նախագահ Բակո Սահակյանին, որը հետապրիլյան մարտական գործողությունների ծանր ժամանակահատվածում ինձ հնարավորություն տվեց խորությամբ «ներթափանցելու» Արցախի անվտանգային միջավայր, լավագույն պայմանները ստեղծեց զինված ուժերի զարկերակին տիրապետելու և դրանով իսկ մեր պետությանը օգտակար լինելու համար:

Շնորհակալ եմ իմ լավագույն ընկերներից՝ Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ում հետ դեռ իր՝ գլխավոր դատախազ եղած ժամանակահատվածում ենք ծանոթացել և աշխատել, և որը առանցքային դերակատարություն ունի իմ ռազմական կրթության, Արցախն ու Արցախի անվտանգության համակարգը դետալ առ դետալ ճանաչելու և Արցախում «հետք» թողելու համար:

Շնորհակալ եմ ՊԲ հրամանատարներ Լևոն Մնացականյանին, Կարեն Աբրահամյանին, Ջալալ Հարությունյանին, որոնց հետ չափազանց արդյունավետ համագործակցություն ենք ունեցել: ՊԲ ներկայիս հրամանատարին փոխանցել եմ մշտական պատրաստակամությունս՝ ցանկացած պարագայում շարունակելու համատեղ աշխատանքը՝ հանուն մեր զինված ուժերի:

Լևոն Մնացականյանն էլ իմ ճանաչած լավագույն զինվորականներից է, որը դեռ շատ անելիք ունի հայկական զինուժում, և ես համոզված եմ, որ նրան բանակի համազգեստով դեռ կտեսնենք՝ շատ ավելի բարձր դիրքում, որովհետև դա բխում է մեր բոլորի շահերից:

Շնորհակալ եմ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանին, Արցախի ԱԱԾ-ում պատիվ եմ ունեցել մեծ թվով հայրենասեր սպաների ճանաչել: Բանակի մարտունակության բարձրացման գործում մեծ ավանդ ունեն նաև ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրվածությամբ մեծ աշխատանք են տանում:

Շնորհակալ եմ Արցախի պետական և Մաշտոցի անվան համալսարանների իմ գործընկերներին և ուսանողներին, որոնցում դասավանդելու ու լավ մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն ունեցա:

Պետական կառավարման համակարգում շատ մարդկանց հետ եմ աշխատել, գրեթե բոլոր օղակների, շնորհակալ եմ հատկապես նախագահի աշխատակազմին ու նրա ղեկավար Մարատ Մուսայելյանին, բոլոր այն պաշտոնյաներին, ում հետ թեկուզ մեկ անգամ աշխատանքի բերումով առնչվել եմ:

Շնորհակալ եմ ԶԼՄ-ների մեր գործընկերներին, որոնց հետ մշտապես արդյունավետ աշխատել ենք, և մշտապես զգացել եմ նրանց լայն աջակցությունը:

Սա, իհարկե, հրաժեշտի տեքստ չէր, որովհետև Բակո Սահակյանի հետ իմ շփումները, աշխատանքները զուտ պաշտոնական հարաբերություններով չեն սահմանափակվում: Նախագահ Սահակյանը դեռ շատ անելիք ունի Արցախում, և ես մշտապես աջակցելու եմ նրան:

Միաժամանակ շարունակելու եմ փորձագիտական աշխատանքներս, հատկապես՝ անվտանգության ոլորտում: Առաջնագիծը մետր-մետր ճանաչում եմ, ՊԲ-ի հատվածում չկա մարտական դիրք, որտեղ առնվազն 3-4 անգամ չեմ եղել: Մի խոսքով, կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի, որտեղ կարող եմ օգտակար լինել մեր երկրին:

Շնորհակալ եմ»,- գրել է Աբրահամյանը:

Տպել
1732 դիտում

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան