Երեւանի ավագանին կքննարկի Երկրապահ կամավորականների միությանը անհատույց տարածքներ տրամադրելու կամ վերատրամադրելու հարցը

19/05/2020 schedule18:28

Երեւանի ավագանին մայիսի 26-ի նիստում կքննարկի «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով Երեւանի տարբեր հատվածներում 8 տարածք տրամադրելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Տարածքներից 5-ը մանկապարտեզներում է (թիվ 119 նախակրթարանում՝ Վիլյուսի փողոց, թիվ 73 նախակրթարանում՝ Խաղաղ Դոնի փողոց, թիվ 78 նախակրթարանում՝ Անդրանիկի փողոց, նախկին թիվ 7 մսուր-պարտեզում՝ Ավան-Առինջ թաղ. եւ թիվ 58 նախակրթարանում՝ Դավթաշեն), 1-ը մարզասրահում է (Եղ.Թադեւոսյանի փողոց), 2-ը՝ գրասենյակներում (Ազատության եւ Պարոնյան փողոցներ):

Նախագծով առաջարկվում է Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (ոչ բնակելի տարածքները) անհատույց օգտագործման իրավունքով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրել 5 տարի ժամկետով:

Բացի Երեւանի Փոքր Կենտրոնում ավելացող երկու գրասենյակային տարածքից՝ մյուս տարածքներն արդեն իսկ անհատույց օգտագործման իրավունքով տրված էին ԵԿՄ-ին, եւ այս նախագծով առաջարկվում է երկարաձգել պայմանագրերի ժամկետները:

Ինչպես նշված է նախագծի տեղեկանք-հիմնավորման հատվածում, ԵԿՄ-ն երկար տարիներ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին. «Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաեւ դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը», եւ այս տարածքների տրամադրումն անհրաժեշտ է ՀԿ-ի գործունեության համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու համար։

Տարածքները տրամադրվելու կամ վերատրամադրվելու ակնկալիքով Երեւանի քաղաքապետարան դիմել է ԵԿՄ-ն: Ավագանու առաջիկա նիստը մայիսի 26-ին է:

Տպել
526 դիտում

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան