Երեւանի մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները

2 ամսից ավելի չգործող համայնքային մանկապարտեզներն այսօր առավոտյան բացել են դռները՝ ընդունելով առաջին սաներին:

«Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Այստեղ բույժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգում են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո՝ ախտահանում երեխաների կոշիկներն ու առանձին-առանձին ուղեկցում ներս»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Ինչպե՞ս են պահպանում հակավարակային անվտանգության կանոնները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ անձամբ՝ անակնկալ այցելելով տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներ: 1.5մ հեռավորություն՝ խմբասենյակներում և ննջասենյակներում, երեխաների և աշխատակիցների հիգիենայի կանոններ. բացված մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կկրեն դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերն էլ հաճախ կախտահանեն:

Նշվում է, որ դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:

Փոխքաղաքապետը մանկապարտեզների ընդհանուր պատրաստվածությունը դրական է գնահատել:
«Այսօր ունեինք վերջին հարցումներով գրանցաված երեխաների շուրջ 25 տոկոսի հաճախում, ինչն սպասելի էր: Վստահ եմ, որ առաջիկա օրերին տոկոսները կավելանան: Մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մանկապարտեզ բերել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում հեռավար կատարել իրենց աշխատանքը, և երեխաները խնամքի կարիք ունեն»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Երևանի փոխքաղաքապետը հետաքրքրվել է նաև սննդի մատակարարման գործընթացով:

«Մատակարարները մեր բոլոր պայմանավորվածությունները կատարել էին: Սննդի որոշ տեսակների փաթեթավորման առումով արված փոփոխությունները նույնպես գոհացուցիչ էին»,- հատկանշել է Տիգրան Վիրաբյանը:

Բոլոր մանկապարտեզների աշխատակիցները ծնողների հետ մշտական կապ կպահպանեն: Հունիսի 1-ին ընդառաջ կրկին ճշտումներ կարվեն՝ հաճախելիության մոտավոր թվային պատկեր ունենալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Տպել
346 դիտում

Միշիկը պապիկից, տատիկը պապիկից...մուկն էլ քաշի, չեն պլստալու. Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի, մաքսանենգ ծխախոտի մասին

Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն կարող էր մահանալ, եթե մասնակցեր Սոչի 2014-ի անհատական մրցումներին. պատմել է կինը

ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն

Կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Չի՛ հանվելու բանկային երաշխիքը, իզուր թող ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Փաշինյանը՝ Գորգիսյանին

ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

«Հայաստանը փոքր երկիր է, որ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր հայտնվեն». վարչապետը՝ Անի Սամսոնյանին

Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք առաջադրվեց. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շնորհավորել է Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ

Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, 10 մարդ առողջացել է. մարզպետ

Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել․ Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը

Բացահայտվել է զորակոչից խուսափելու համար 3000 դոլար կաշառք տալու դեպք. հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է․ հերթագրվել է 34 պատգամավոր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Փարիզը կարող է հրաժարվել 2024թ. օլիմպիական խաղեր անցկացնելուց

Կստեղծվի Փաստահավաք հանձնաժողով՝ 9 անդամով. կուսումնասիրվեն 1991-ից մինչեւ հեղափոխությունը տեղի ունեցած իրավախախտումները

ԲՀԿ-ն ակնարկում է՝ իշխանությունը վախենում է հանրաքվեն անցկացնել, «Իմ քայլը» արձագանքում է՝ ժամը մեկ կարող ենք անցկացնել