Ադրբեջանը պարտավորություններ ուներ, որ չի արել․ Բալայանը՝ Ադրբեջանում իրականացվող զորավարժությունների մասին

Այս ծավալի զորավարժություն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, չեմ բացահայտի՝ ունեցել ենք դրա իրականացման տեղեկատվություն, թե չէ, որովհետեւ դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար, բայց այն հայտարարված չէր: Կան որոշակի միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ երկիր, պարտավորություններ ունի, որը պետք է իրականացնի։

Այս մասին այօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Նա նաեւ ասաց, որ ե՛ւ արդեն սովոր են հակառակորդի նման գործելաոճին, ե՛ւ որեւէ լարվածություն հայկական սահմանների համար դա չի առաջացրել։ Մեր վերջին հայտարարությունը՝ դրա հետ կապված, պետք է ընդունել այնպես, ինչպես կա, առանց որեւէ հետին մտքերի։ «Եթե մենք զգանք, որ ՀՀ-ի կամ Արցախի անվտանգությունը նրանց գործողությունների, զորավարժությունների արդյունքում սպառնալիքի տակ է, տեղում ձեռնարկելու ենք կանխարգելիչ միջոցառումներ, մենք պատրաստ ենք։ Զգոնությունը, իհարկե, ավելի բարձրացրել ենք, բայց որեւէ արտակարգ միջոցառում ձեռք չենք առել, որովհետեւ մենք ամեն ինչ սպասում ենք հակառակորդից»,- ասաց Բալայանը։

Դիտարկմանը՝ մասնագետներն ասում են, թե ադրբեջանական բանակում վիրուսի լայն տարածում կա, եւ նման քայլերով Ադրբեջանը փորձում է շեղել, Բալայանը պատասխանեց. «Դուք հղում եք անում մասնագետներին, ես ընդհանրապես չգիտեմ՝ նրանց մի մասն ինչի մասնագետ են, որպեսզի մեկնաբանեմ։ Դժվար չէ վերցնել 2 ադրբեջանական լրատվամիջոցներում եւ սոցիալական տիրույթում մի բան կարդալ եւ իրենց փորձագետ անվանակոչելով՝ մեկնաբանություններ անել։ Ես նորից եմ ասում՝ նման տեղեկություններ ստանալիս ճիշտը պաշտոնական աղբյուրից ճշտելն է»,- պատասխանեց պաշտպանության փոխնախարարը։

Թե ինչ սանիտարահիգիենիկ վիճակ է ադրբեջանական բանակում, Բալայանն ասաց, որ իրենց սոցիալական տիրույթը ուսումնասիրելու դեպքում ամեն բան պարզ կլինի։ Բալայանը հավելեց նաեւ, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները մեծ մասամբ ներքին սպառման համար են, սա էլ դիտարկվում է այդ շարքից մեկը։

«Ամեն ինչից տեղյակ ենք, քանի որ այդ զորավարժությունները իրականացվում են ՀՀ-ի, Արցախի, Պաշտպանության բանակի անմիջական վերահսկողության ներքո, այսինքն՝ մենք մեր դիտարկումը հակառակորդի տեղաշարժի, շեղման գծի փոփոխությունների, կատարվող ինժեներական աշխատանքների չենք դադարեցրել»,- եզրափակեց նա։

Տպել
1777 դիտում

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի