Քաղաքացիները բողոքում են, որ սոցհարցերի նախարարության թեժ գծին զանգել չի լինում. գործում է նաեւ 2-րդ հեռախոսահամար

Քաղաքացիները, որոնք համավարակի այս օրերին առվել շատ ունեն ՀՀ աշխատանքի եւ սոցիաական հարցերի նախարարություն դիմելու անհրաժեշտություն, դժգոհում են, որ թեժ գծի 114 հեռախոսահամարով կապ հաստատել չեն կարողանում, քաղաքային այլ հեռախոսահամարով եւս զանգերն անպատասխան են մնում: «Հայկական ժամանակի» խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում են, որ ունեն տարատեսակ հարցեր, բայց դրանց պատասխանները ոչ մի կերպ չեն կարողանում ստանալ:

Մենք եւս մոտ 1.5 ժամ՝ փոքր ինտերվալներով փորձեցինք զանգահարել մեզ փոխանցված հեռախոսահամարներով, սակայն ապարդյուն: 114-ին զանգ ընդհանրապես չգնաց, ինչպես որ ներկայացրել էին, իսկ մյուս համարին զանգն այդպես էլ անպատասխան մնաց:

Սակայն դեռեւս ապրիլի 6-ից նախարարությունը գործարկել է թեժ գծի նոր հեռախոսահամար՝ 011 300 114, որն էլ հասանելի է եւ շատ արագ պատասանեցին: Մեր հարցին, թե ինչու 114 համարը չի գործում, աշատակիցը պատասխանեց՝ գերծանրաբեռնվածության պատճառով է:

Նշենք, որ ավելի վաղ ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր, որ այս նոր հեռախոսահամարը ամրակցված է համակարգի ավելի քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացիները կարող են հետեւել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն ոլորտը, որին վերաբերում է իրենց հարցը: Նշենք, որ հեռախոսահամարը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: 

Տպել
316 դիտում

Վաղը կխոսեմ այն մասին, թե ինչ պետք է անել միասին, որ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացվեն. ԿԳՄՍ նախարար

Փոխվարչապետը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ ելույթ ունեցել

Հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին փակ կլինի

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը

Գանգատների դեպքում պացիենտները բերվում են պոլիկլինիկա․ ԱՆ-ը ներկայացրել է ասիմպտոմ անձանց հսկողության կարգը

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին

Red Wings ավիաընկերության այսօրվա Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով

Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել՝ ցանկապատից կախված վիճակում, խոշտանգված

Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ. ոստիկանները շրջում են ու իրազեկում են քաղաքացիներին

Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող

Կապանի գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց

Մարզերում 24 ժամով կասեցվել է հանրային սննդի մի շարք կետերի, այդ թվում՝ «ԳՆԹՈՒՆԻՔ»-ի գործունեությունը

Հայաստանում ուժգին երկրաշարժ չի գրանցվել. ԱԻՆ-ը հերքում է համացանցում շրջանառվող տեղեկությունը

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը

Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» հատվածում փրկարարները գտել են մոլորված կնոջն ու նրա 3 երեխաներին

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Շարունակվում են ՀՀ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները. հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը

Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր

Հայաստանը համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում. Արմեն Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի թագավորին

Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները