Կորոնավիրուսի տարածման տեմպերն անհանգստացնող են. Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է պարետատան նիստ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պարետատան նիստ է անցկացվել: «Վերջին շրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող, ժամանակն է, որ մենք մտածենք մեր պայքարի ու գործողությունների մեջ սրբագրումներ անելու մասին»,-նիստի սկզբում ասաց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կան հաշվարկներ, համաձայն որոնց, եթե ոչինչ հիմա չփոխվի, ապա մայիսի վերջին ՀՀ-ում կլինի 10.000 դրական ախտորոշում ունեցող հիվանդ, հունիսի կեսերին հնարավոր է, որ թիվը հասնի 20.000-ի:

«Պետք է վերանայել մինչ այժմ կիրառված միջոցառումների որակն ու ծավալը: Մեր մարտավարությունըւ հետևյալն է, ապրել հնարավոր բնականոն կյանքով կորոնավիրուսի պայմաններում եւ կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Պետք է կարողանանք իրավիճակն այնպես կառավարել, որ սահմանափակումներից հետո կրկին դրանց վերադառնալու անհրաժեշտությունը չլինի»,-ասաց վարչապետը:

Նաև արձանագրեց, որ այսօրվա տեմպի պահպանման դեպքում չկա վստահություն, որ հնարավոր կլինի պահել նույն մարտավարությունը, սակայն հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի հետ ապրել սովորելը:

Այս շրջանում, ըստ վարչապետի, հաճախ է  Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համեմատության մեջ դրվում մի շարք այլ երկրների հետ ու զուգահեռներ անցկացվում: «Դա, իհարկե, հասկանալի համեմատություն է, բայց ուզում եմ ասել, որ համեմատություն անելիս պետք է ելնել և դիտարկել ամբողջական պատկերը: Ի սկզբանե մեր մարտավարությունը եղել է հետևյալը. միջոցառումներն իրականացնել այնպես, որ դրանք լինեն մաքսիմալ հավասարակշռված՝ տնտեսական ճգնաժամի կառավարման տեսակետից, առողջապահական ճգնաժամի կառավարման տեսակետից և սոցիալական ճգնաժամի կառավարման տեսակետից:

Այս առումով ես կարևոր եմ համարում արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում մեզ հաջողվել է պահել գնաճի, ըստ էության, մինիմալ շեմ, մեր ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել: Սա ասում եմ արձանագրելու համար, որ այո՛, կան երկրներ, որտեղ զուտ համավարակի թվային տրամաբանության իմաստով շատ ավելի լավ իրավիճակ է, բայց մյուս կողմից կա պլանավորվածը մի քանի անգամ գերազանցող գնաճ, ցնցումներ են արձանագրվում ֆինանսատնտեսական շուկայում:

Ընդհանուր առմամբ, գնահատման և ընտրության հարց է, թե որ խնդրի լուծումն է առաջնահերթ: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1443 դիտում

Հայտնաբերվել են «Ռենջ Ռովեր»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով, և «Կալաշնիկով»-ից կրակված 26 պարկուճ

Արցախում աճել է ծնունդների, նվազել՝ մահերի թիվը

2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա-Աթլետիկ Էսկալդես հանդիպումը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը

Սահմանադրականությունն ինքնին անկախ պետականության հիմքն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Շիրակի մարզպետ

Դեսպան Հովհաննես Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա փառատոնին

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր Լիգայում

Հրդեհ Էջմիածին քաղաքում. այրվել է քաղաքի շենքերից մեկին հարակից խորդանոցի տանիքը

Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է

10 հզր դրամ «տուգանք»՝ 18+ կայք այցելելու համար, դրամաշորթում, որին զոհ են դառնում քաղաքացիները. ինչ անել նման դեպքերում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը

Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ

«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը

«Արարատ» ֆուտբոլային ակումբն արդեն Սկոպյեում է

Շիրակի մարզի մի շարք համայնքներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Սարգիս Ադամյանը պայմանագիր կկնքի «Քյոլն»-ի հետ

Սոցցանցի միջոցով շուրջ 22 հազար եվրո հափշտակելու գործը ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին

Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրություններ են ստորագրել

Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա տուժած

27 տարիների փորձն ու ներուժը պետք է նպատակաուղղվեն հանուն պետականության ամրապնդման․ Վճռաբեկ դատարանի նախագահ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել

Լույս է տեսել 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Նահապետյանին նվիրված գիրքը․ հեղինակը հերոսի մայրն է (լուսանկարներ)

Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն. Մարտուն Գրիգորյան

Եկեք ամրացնենք մեր պետությունն ու պետականությունը՝ հարգելով մեր Սահմանադրությունն ու օրենքները․ Արսեն Թորոսյան

Ռուսաստանը հայտարարել է Սև և Ազովի ծովերում նավերի համար երկու մարդասիրական միջանցք ստեղծելու մասին

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան

Լիահույս եմ, որ սահմանադրական իրավունքը առանձնահատուկ և կարևոր դեր պետք է ունենա մեր առօրյայում. Հրաչյա Սարգսյան

ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային և վիզայի բաժինը աշխատում է շուրջօրյա. ոստիկանության պարզաբանումը