Թուրքիայից Հայաստան է վերադառնում ՀՀ քաղաքացիների 2-րդ խումբը՝ 7 ավտոբուս. առաջարկվում է այնտեղ ունենալ մեկ պատուհան

20/05/2020 schedule21:20

Այսօր Թուրքիայից Հայաստան են վերադառնում ՀՀ 177 քաղաքացի, ովքեր մեկ ամիս է, ինչ անհամբեր սպասում էին իրենց հայրենիք վերադառնալու հերթին։ Ի սկզբանե նրանցից շատերն ունեին անձնագրային և փաստաթղթային խնդիրներ, որոնց լուծման համար համավարակի և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հատուկ ջանք և ժամանակ պահանջվեց։

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ քաղաքացիների՝ Թուրքիայից Հայաստան վերադարձի գործընթացի կազմակերպչական մասի աշխատանքները կամավոր ստանձնել է գործարար Գագիկ Մուշեղյանը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև թուրքական և վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցությամբ։ Գագիկ Մուշեղյանը հայտնում է, որ այսօր Թուրքիայից Հայաստան ուղևորված ՀՀ  քաղաքացիները Հայաստան գալուն պես, պարետատան սահմանած կանոնի համաձայն, ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման։

«Նախապես մեկնելու համար գրանցվել էր 245  քաղաքացի, որից 50 հոգի ընթացքում հրաժարվել էր, և մնացել էին 195 հոգի։ Այսօր նույնպես կային մարդիկ, ովքեր դեռևս անհայտ պատճառներով չէին ներկայացել։ Այս պահին 177 ՀՀ քաղաքացի է Հայաստան վերադառնում։ Քանի որ մեր ավտոբուսներում կային շատ փոքր երեխաներ, «Բայրամ փաշա» ավտոկայարանի ոստիկանական բաժանմունքի՝ ուղևորների ստուգման և վերահսկման պատասխանատու՝ թուրք ոստիկան Իլհան Քարադողանը օպերատիվ և արտահերթ սպասարկեց ավտոբուսները՝ դրսևորելով բարեհամբույր վերաբերմունք և սրտացավություն։ Ավտոկայարանի բժշկի կողմից տեղում կատարվեց նաև ուղևորների ջերմաչափում»,- ասաց Մուշեղյանը:

«Կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ Թուրքիայից դեպի Բաթում շարժվեցին 7 ավտոբուս, իսկ Բաթումում դրանք կդառնան 4 և կուղևորվեն Հայաստան (այդ 4 ավտոբուսները Հայաստանից են գալու)։ Հուսանք՝ անցակետում մեր հայրենակիցները փաստաթղթային խնդիրներ չեն ունենա։ Նմանօրինակ խնդիրների դեպքում՝ ինչպես նախորդ անգամ, Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ-ի հետ կապ եմ հաստատում, պատմում խնդիրը և փորձում օգտակար լինել նրանց։ Ցավոք, շատերը իրենց իրավունքները չգիտեն, օրենքից անտեղյակ են, հետևաբար անպաշտպան»,- հավելեց նա։ Նկատենք, որ Թուրքիայում կարանտինային ռեժիմը նախատեսում է, որ ավտոբուսը կարող է զբաղեցված լինել նստատեղերի միայն կիսով չափ՝ ուղղեւորների միջեւ որոշակի հեռավորություն ապահովելով, իսկ արդեն Բաթումում ուղեւորները կտեղավորվեն արդեն ավելի փոքրաթիվ ավտոբուսներում:

Եթե ուղևորը օրենքը չգիտի, սահմանում խոցելի է

Թուրքիայից Հայաստան մեկնող առաջին խմբի ուղևորներից՝ ՖԲ օգտատեր Նաիրա Հարությունյանը, իր էջում տեղեկություն էր տարածել այն մասին, որ թուրք սահմանապահներն իրենց երկրի օրենքը չիմանալով՝ ավելորդ  տուգանքներ են սահմանում, ինչպես նաև  դրանք չվճարելու դեպքում՝ արտաքսում (ներկայացրել էր որոշ մանրամասներ Թուրքիայից Հայաստան վերադարձած հայաստանցիների առաջին խմբի՝ անցակետում ունեցած խնդիրներից )։

Ստամբուլի Քոչ համալասարանի սոցիոլոգիայի բաժնի ասպիրանտուրայի ուսանող, միգրացիոն և միջմշակութային հարցերով հետազոտող  Իրենա Գրիգորյանը, ով ուսումնասիրում է միգրանտների խնդիրները, մեզ հետ զրույցում ասաց․ «Ստամբուլում աշխատող Հայաստանի քաղաքացիների մեծ մասն անկանոն միգրանտներ են կամ դառնում են այդպիսին ժամանակի ընթացքում։ Դա ենթադրում է, որ մարդիկ փաստաթղթային խնդիրներ են ունենում ոչ միայն Թուրքիայում օրինական բնակվելու ու աշխատելու հետ կապված, այլև Հայաստան վերադառնալիս։

- Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում ի՞նչ կարևոր հարցեր են մեջտեղ գալիս։

- Կորոնավիրուսի պատճառով  Թուրքիայից Հայաստան վերադարձի մեջ մեծ դերակատարում ունի հենց միգրանտների ինքնակազմակերպումը, որտեղ մի քանի կամավորներ առաջ եկան ու ստանձնեցին կազմակերպչական բարդ հարցեր։ Իհարկե, կամավորությունն ու հումանիզմը բավարար չեն։ Որքան էլ ինքնակազմակերպվեն, դա չի կարող լրացնել այն բացը, որ կա դիվանագիտական ներկայացուցչություն չունենալու և տվյալ տարածքում սեփական պետության կողմից պաշտպանություն չունենալու պատճառով։ Թուրքիայում միգրացիոն օրենքները հաճախ են փոխվում և հաճախ նույնիսկ մասնագետներն ու հետազոտողները չեն հասցնում հետևել փոփոխվող կարգին։ Սա առավել ևս շփոթեցնող է այն մարդկանց համար, ովքեր կարողություն չունեն հետևելու օրենքների փոփոխությանը կամ գոյություն ունեցող կարգին։

- Ինչպե՞ս կարելի է լրացնել այդ բացը։

- Անհրաժեշտ է ունենալ որևէ պատուհան կամ ներկայացուցիչ, որին ՀՀ քաղաքացիները կարող են մոտենալ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հնարավոր իրավաբանական խորհրդատվությունը կամ աջակցությունը։ Սա մեծ ռեսուրսներ չի ենթադրում, և նման պատուհանը կարող է կցված լինել Ստամբուլում գործող որևէ հայկական կառույցի կամ ոչ հայկական, բայց միգրացիայի ոլորտում աշխատող հասարակական կառույցի։ Ստամբուլում կան հասարակական կազմակերպություններ, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում միգրանտների համար, սակայն դրանք հիմնականում ուղղված են Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից եկած ներգաղթյալներին։ Նաև պարտադիր չէ, որ տվյալ պատուհանը զբաղվի միայն հայ միգրանտների խնդիրներով։ Ստամբուլում հետխորհրդային երկրների բնակիչներն աշխատում են կողք կողքի, տարբեր մակարդակներում ունեն նման խնդիրներ․․․ Ուստի, եթե միայն հայ միգրանտներին օգնող օղակը կարող է խնդրահարույց թվալ, դա կարելի է անել ավելի համապարփակ ձևով։ Նման փոքր, բայց կարևոր քայլերով միգրացիան կարգավորելը չի նշանակում խրախուսել արտագաղթը, այլ մարդկանց հնարավորություն տալ լինել ավելի քիչ խոցելի և ավելի շատ տեղեկացված ու պաշտպանված։ Հուսանք՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները սահմանում նմանօրինակ խնդիրների առաջ չեն կանգնի։

ՀԳ Ինչ խոսք, ուղևորների մեջ կլինեն մարդիկ, որոնց վիզայի ժամկետն անցել է կամ տարիներ շարունակ անօրինական են ապրել Թուրքիայում։ Հետևաբար պետք է  կա՛մ տուգանվեն, կա՛մ տուգանքը չմուծելու դեպքում՝ արտաքսվեն։ Հիշեցնենք, որ Թուրքիան և Հայաստանը 1991 թվականից ի վեր չունեն դիվանագիտական հարաբերություններ և հատկապես նոր տիպի կորոնավիրուսի վարակի (COVİD-19) շուրջ ստեղծված իրավիճակը ավելի պարզ ցույց տվեց, թե դիվանագիտական հարաբերության բացակայության դեպքում Թուրքիայում գտնվող հայաստանցիների ՀՀ տեղափոխման գործընթացն ինչ բարդություններ կարող է ենթադրել։

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա

Տպել
5070 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են