ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ապրանքների իրացման եւ գովազդի ժամանակ զեղչերին առնչվող խախտումներից

21/05/2020 schedule18:05

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները.

ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,

  • «մինչև» բառը կամ զեղչի կիրառման բացառությունների վերաբերյալ տեղեկատվությունը զեղչի չափի վերաբերյալ տեղեկատվության համեմատ ավելի մանր տառաչափով, ոչ տեսանելի կամ ոչ ընթեռնելի նշելուց,
  • մինչև զեղչի հայտարարումը ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց:

ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունը հարկ է համարում արձանագրել, որ վարչական վարույթների արդյունքում Հանձնաժողովը բազմիցս խախտումներ է բացահայտել տնտեսվարողների կողմից ապրանքների իրացման և գովազդի ժամանակ ապրանքի գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ:

Մասնավորապես, բազմաթիվ տնտեսվարողներ ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս նշում են այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը:

Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: Հանձնաժողովի գործունեության ընթացքում բացահայտվել են նաև դեպքեր, երբ զեղչի չափի վերաբերյալ տեղեկությունը նշվում է մեծ տառաչափով, տեսանելի և ընթեռնելի, իսկ մանր տառերով կամ ոչ տեսանելի կամ անընթեռնելի նշվում է «մինչև» բառը կամ այն բացառությունները, որոնց դեպքում զեղչը չի կիրառվում:

Հանդիպում են նաև իրավիճակներ, երբ տնտեսվարող սուբյեկտները նախապես բարձրացնում են ապրանքի գինը, այնուհետև հրապարակում տեղեկատվություն, որ գործում է զեղչ, և արդյունքում ստացվում է, որ զեղչի կիրառումից հետո սահմանված գինն ավելի բարձր է կամ հավասար նախկինում սահմանված գնին:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով: 

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում`  http://competition.am/uploads/resources/Vo163_19_05_2020.pdf :

Տպել
240 դիտում

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան