ԱՄՆ-ը դուրս է գալիս «բաց երկնքի մասին» համաձայնագրից՝ մեղադրելով Ռուսաստանին այն խախտելու մեջ

Ամերիկայի Միացյալ նահանգները որոշում է կայացրել «բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու մասին՝ մեղադրելով Ռուսաստանի Դաշնությանը այդ պայմանավորվածության կետերը խախտելու մեջ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Համաձայնագիրը, որը միավորում է 35 երկիր, իր անդամ երկրներին թույլ է տալիս դիտարժան թռիչքներ իրականացնել պայմանագրի մասնակից երկրների տարածքների վրայով:  Գլխավոր պայմանն այն է, որ թռիչքներ իրականացնող օդանավերը ոչ մի դեպքում չպետք է զենք տեղափոխեն անդամ երկրների օդային տարածքներով:

Ըստ Reuters- ի, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր զրուցել են լրագրողների փոքր խմբի հետ եւ ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ որոշումը կայացվել է վեցամսյա վերլուծությունից հետո, որը բացահայտում է Ռուսաստանի կողմից դեպքեր, երբ խախտվել են պայմանագրի ընդհանուր դրույթները: Ընդ որում, ըստ պաշտոնյաների, համաձայնագիրը ռուսական կողմը խախտել է մի քանի անգամ:

Associated Press գործակալության տվյալներով,  միջազգային գործընկերներին Սպիտակ տունն արդեն հայտնել է իր որոշման մասին:

New York Times-ն էլ հայտնում է, որ ուրբաթ՝ մայիսի 22-ին, Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնապես կհայտնի համաձայնագրից դուրս գալու մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն արձագանքել է այս հարցի շուրջ միջազգային մամուլի հրապարակումներին եւ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես դուրս գա պայմանագրից, դա կլինի անմիտ քայլ:

«Ցավոք, սա տեղավորվում է գործող վարչակազմի ընդհանուր գործելաոճում՝ խարխլելու զենքի վերահսկման ոլորտում բոլոր համաձայնագրերը: Այս պայմանագիրը, որից ցանկանում է դուրս գալ ԱՄՆ-ը,  առանցքային է Եվրոպայում եւ ավելի մեծ մասշտաբներ ներառող տարածքներում փոխադարձ վստահությունն ապահովելու տեսանկյունից», - РИА Новости գործակալության հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ըստ ռուսական կողմի, սա Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից եւս մեկ քայլ է ՝ ԱՄՆ-ը դուրս բերելու մի շարք խոշոր միջազգային պայմանագրերից, ներառյալ ՝ միջին եւ մոտ հեռահարություն ունեցող հրթիռների վերացման մասին միջազգային պայմանագիրը (INF):

Reuters գործակալությունը նաեւ հայտնում է, որ ամերիկացի պաշտոնյաները վերջին օրերին բանակցություններ են սկսել մի խումբ ռուս պաշտոնյաների հետ ՝ միջուկային զենքի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու համար:

«Մեր նպատակն է բանակցությունների սեղանի շուրջ բերել երկու ուժեղ մասնագետների թիմ, որպեսզի վերջիններս սկսեն մշակել նոր միջոցներ՝ նոր սերնդի միջուկային զենքը վերահսկելու համար: Միացյալ Նահանգները հանձնառու է զինատեսակների վերահսկողության գործին, մենք հանդես ենք գալիս եվրոպական անվտանգության օգտին եւ պատկերացնում ենք ապագա, որտեղ կոշտ սահամանփակումներ կմտցվեն միջուկային զենքի համար», - ասել է անանուն ամերիկացի դիվանագետը:

«Բաց երկնքի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին հելսինկիում՝ ՀԱՊԿ 23 անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դուրս գալով «Բաց երկնքի պայմանագրից», ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստորեն հրաժարվում է զենքի վերահսկողության պայմանագրից, որը կարեւոր է համարվում սառը պատերազմի ավարտից հետո ռազմական թափանցիկությունն աշխարհում պահպանելու համար: Բացի այդ, Միացյալ նահանգները  հրաժարվում է մի համաձայնագրից, որը, շատ մասնագետների կարծիքով, դեռեւս տալիս է Միացյալ Նահանգներին հսկայական առավելություններ:

Իսկ այն, որ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել մի ժամանակաշրջանում,  երբ մոտենում է սպառազինությունների մրցավազքի նոր դարաշրջանը, խնդիրը կրկնակի է բարդացնում:

Իսկ ի՞նչ է թույլ տալիս այս պայմանագիրը:

Պայմանագրով անդամ երկրները կարող են ցանկացած ժամանակ անօդաչու հետախուզական ինքնաթիռներ ուղարկել մեկ այլ երկրի ամբողջ օդային տարածքում ՝ առանց նախազգուշացման: Դա հնարավոր է անել, օրինակ ՝ ռազմական օբյեկտների եւ զորքերի վերաբաշխման մասին տվյալներ հավաքելու համար:

Վերջին տարիներին սրա հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել: ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը թույլ չի տվել մուտք գործել իր որոշ տարածքներ: Սակայն, Թրամփի քննադատները գտնում են, որ սա առիթ է պայմանագիրը բարելավելու, այլ ոչ թե այն չեղյալ հայտարարելու համար:

ԱՄՆ-ը կկարողանա օգտագործել արբանյակներ ՝ Ռուսաստանի մասին տեղեկատվություն հավաքելու համար, բայց Թրամփի որոշումը լարվածություն կստեղծի Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք նման տեխնոլոգիաների հասանելիություն չունեն: Պայմանագիրը կարող է նախկինի նման կարեւոր լինել Ռուսաստանի համար, որը կարող է շարունակել թռիչքները Վաշինգտոնի գործընկերների օդային տարածքներում, իսկ դա միայն լխորացնի ամերիկյան կողմի անհանգստությունները:

Տպել
1923 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ