Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը. այցելում են նաև ինքնամեկուսացված քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ՝ ոստիկանության ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։ Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Ուղևորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։

Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։

Տպել
745 դիտում

Արման Թաթոյանը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ)

Հայաստանում ՌԴ դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը․ դեսպանատան հայտարարությունը

Տեղի է ունեցել հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում

Արթիկում հուշահամալիր է բացվել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Արցախում յուրաքանչյուրը, անկախ գտնվելու վայրից, մեկ րոպեով դադարեցրել է շարժը (տեսանյութ)

Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հայրիկը երկնքում է, աստղերն է ներկում վարդագույն». 44-օրյա պատերազմում փոքրիկ Ալեքսանդրան կորցրեց հայրիկին

Վթար Իսակովի պողոտայում. բախվել են երեք մեքենաներ (լուսանկարներ)

COVID-19 համավարակի ներկա իրավիճակը. առցանց քննարկման օրակարգում 2 հարց է եղել

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Դիմումը պետք է ներկայացվի միջոցառման օրվանից առնվազն 10 օր առաջ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊ

Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա՝ քննարկելու Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը

Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե․ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին

Լուսինե Ալեքսանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից

Առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ. ՀՀ նախագահը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության նախագահին

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին կաշառք տալու գործն ուղարկվել է դատարան

Արդարադատության բարեփոխումների օրակարգում ԱՄՆ-ն ՀՀ-ի առանցքային գործընկերներից է. Անդրեասյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Զորամիավորումներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Միշտ ասել եմ ու ասում եմ` ես Շուշի կմտնեմ. Սասուն Միքայելյան

«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք». շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Հայկոյի մասին

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Վարչապետը Զինվորի տանը Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել (լուսանկարներ, տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրը Արցախի երկինքը դղրդաց, Ստեփանակերտում հոգեհանգստյան արարողություն է կատարվել

Վիճաբանություն Արտաշատի խճուղում. 29-ամյա քաղաքացին ձերբակալվել է 31-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով

Վարչապետին են ներկայացվել Կյանքի պուրակի նախագիծն ու նախատեսվող աշխատանքները (լուսանկարներ)

Ապրողների համար այսօր ավելի դժվար է. Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

«Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Երգիչ Հայկոյի առողջական վիճակում դրական փոփոխություն չկա. գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

44-օրյա պատերազմի տարելիցը՝ Եռաբլուրում (լուսանկարներ)

«Մենք պարտավոր ենք համախմբվել, կանգնել մեր բանակի կողքին». ԵԿՄ շենքի դիմաց տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն

Դժվար է ամոքել մեր հերոսների կորստի վիշտը. Արսեն Թորոսյան

Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստի արարողություն (լուսանկարներ)

ՀՀ-ն հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի դիրքից. ԱԳՆ

Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է անում Ադրբեջանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)