Ավերածություններ Շիրակի մարզում. նախնական տվյալներով քամին մարզի 18 համայնքի է վնաս հասցրել (լուսանկարներ)

Ընդամենը  30 րոպե և առանց տանիքի մնացած տներ, հոսանքազրկված Գյումրի, տապալված ծառեր ու հենասյուներ, տանիքներից պոկված թիթեղներ ու թափված քարեր, կտրտված էլեկտրական լարեր:

Վարդաքարի 10-րդ փողոցի 12-րդ տանն ապրող Պողոսյանները հաշված վայրկյանների ընթացքում զրկվել են տան տանիքից:  Տանիքի փլուզման հետևանքով փուլ է եկել նաև ննջասենյակը:  ՀԺ-ին դիմա] բնակիչներն ասում են խնդրի մասին գյուղապետին տեղյակ են պահել, սակայն չգիտեն, թե  ումից կարող են թեկուզ մասնակի փոխհատուցում ակնկալել:

«Տունն ու տանիքը  մոտ մի տարի առաջ էինք վերանորոգել: Միայն տանիքի համար 900 հազար դրամ է ծախսվել: Ու ջուրը լցվեց ամեն բան»,-զրույցի ժամանակ մտահոգվեց տուժած բնակիչը:

Գյումրիում քամին Թելմանի փողոցի տներից մեկի տան պարիսպն է փլուզել, քշել-տարել Շիրակացու փողոցի թիվ 177 և շատ այլ շենքերի տանիքներ: Մսի կոմբինատ թաղամասում և քաղաքի այլ հատվածներում արմատախիլ է արել ծառեր:

Բոլոր վնասները հերթով հստակեցվելու են: Վստահեցումը Շիրակի մարզպետարանինն է: Պատասխանատուները դեռ երեկվանից են սկսել Շիրակի մարզում մոլեգնած քամու  հասցրած վնասների հաշվումը: Մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ՝ ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։

Ըստ նախնական տվյալների վնաս է կրել մարզի 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ավելի քան 20 կանչ է գրանցվել։  Եղել են գրեթե բոլոր հասցեներում,-ասում է պատասխանատուն:

Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն:

Տպել
1263 դիտում

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Դեկտեմբերի 1-ից Սևանա լճում ավարտվում է արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս կիրակի պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Տիգրան Ավինյանը Քլեր Մեյթրոյի հետ զրույցում ընդգծել է գերիների փոխանակման գործընթացն արագացնելու կարևորությունը

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Տաշիրի քաղաքապետարանում, ուսումնական և այլ հաստատություններում

Վրաերթ է տեղի ունեցել Բաղյան փողոցում. դեպքի վայրում են փրկարարները

Հունան Պողոսյանն ազատման դիմում է գրել․ օգնականը հաստատում է

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

Ռոմանոս Պետրոսյանը Բեդրիխ Կոպեցկիի հետ քննարկել է բնապահպանության բնագավառում համագործակցության համատեղ հռչակագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման արդյունավետությանն ուղղված ՌԴ ջանքերը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է փլեյ-օֆֆի հանդիպումներին. հայտնի է հավաքականի կազմը

Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները դեկտեմբերի 1-ից կվերսկսեն իրենց աշխատանքը

Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին»

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ․ ԵԱՏՄ նիստը կիրականացվի հեռահար եղանակով

Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստ դարձավ Ղազախստանի առաջնության մրցանակակիր, Յուրչենկոն հեռացավ «Շախտյորից»

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ