2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրը Հայաստանում և Դարևսկու իժի միակ բնակավայրն աշխարհում: Խոսքն Արփի լճի մասին է: Այստեղ է ապրում նաև բոլորովին վերջերս հայտնաբերված հազվագյուտ տեսակի սև արագիլը: Մոխրագույն սագը, մոխրագույն կռունկն ու հայկական որորը ևս Արփի լճի բնիկներից են:

Նրանց ու Արփի լիճ այցելողների համար տարածքն առավել գեղեցիկ ու գրավիչ դարձնելու նպատակով արդեն 15 օր է ծառատունկ է իրականացվում: Բարդիներ ու սոճիներ են տնկվում Արփի լիճ ազգային պարկի հարակից տարածքում, Ախուրյանի կիրճում և Արտենիս լճի մերձակա հատվածում:

Պարկի անտառածածկույթը մոտ 311,5  հեկտար է: Դրան հիմա կավելանա նորը՝ մոտ 2 հա-ի չափով: Տնկիներն, ըստ պատասխանատուի, տարածքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են և բարձր կպչողականություն ունեն: Ծառատունկն իրականացվում է  ազգային պարկի այն հատվածում, որտեղ երբեք ծառատունկ  չի  կատարվել: Նախատեսվում է տարվա ընթացքում 3 հազար տնկիով անտառածածկն ավելացնել:

Սրան զուգահեռ անտառներում իրականացվում է մշտադիտարկում: Առաջիկայում կիրականացվեն անտառների մաքրման աշխատանքեր, այդ թվում, ըստ օրենքի,  հողմատապալ ծառերի համարակալում, որից հետո դրանք դուրս կբերվեն անտառներից:

«Աշխատանքների ավարտից հետո,   տարածքում կունենանք նոր տնկիների  ավելի քան 1 հեկտար տարածք և անտառվերականգնման կես հեկտար տարածք: Ծառատունկ իրականացվում է նաև Արտենիս լճի հարակից տարածքում: Ավարտին կունենանք  բարդու  500 տնկի »,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Արփի լիճ»  ազգային պարկ»-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը:

Ծառատունկի գաղափարն ու նախաձեռնությունը  ազգային պարկինն է: Աշխատանքը, սակայն ոգևորել է նաև հարակից համայնքների,  նաև Գյումրու  բնակիչներին: 10 տարեկան Հայկանուշը բավական վարժ ու սովոր շարժումներով փորումէ  հողն ու տնկիներն ամրացնում: Մեզ հետ զրույցում ասաց, շատ է ծառեր տնկել, առաջին անգամը չէ: Դասեր չկան, պարապմունքներ չունի, միակ զբաղմունքը դպրոցական հանդեսի փորձերն են: «Օնլայն հանդես ենք անելու»,-հպարտ-հպարտ ընդգծեց աղջնակն ու հետո բացատրեց, ծառ տնկելը կարևոր գործ է, նաև հաճելի զբաղմունք է, որ աճեց, մեծացավ, կհասկանաք:

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին: Որպես Հայաստանի տեսարժան վայր, սակայն, զբոսաշրջիկներին քիչ է հայտնի:  Էկո տուրիզմի զարգացման առումով ևս աշխատանքներ են տարվել, սակայ ն շոշափելի արդյունքներ չկան: 11 տարվա ընթացքում զբոսաշրջային որևէ կազմակերպություն կամ ընկերություն ազգային պարկը  որպես տուրիստական ուղղություն իր ցանկում չի ներառել: Տնօրենն ասում է, դրա համար գուցե պատճառներ ունեն: Թեկուզ անբարեկարգ ճանապարհը: Այս հարվում պետական մոտեցում է  ակնկալվում:

Տարածքն այցելուների և զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով  «Արփի լիճ» ազգային պարկի վարչական տարածքում ծառատունկից բացի իրականացվելու են կառուցապատման աշխատանքեր: Կլինեն առանձնացված հանգստի գոտիներ, խաղահրապարակներ և այն ամենն, ինչն անհրաժեշտ է լինելու էկոտուրիզմը նախընտրողների համար:

Այստեղ տեսնելու շատ բան ունեն եկողները: Որպեսզի այդ մասին իմանան ու գան, պետք է իրազեկման լուրջ աշխատանքներ տանել,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Արփի լիճ» ազգային  պարկի գիտական գծով փոխտնօրեն Արտակ Ֆարզադյանը:

Ըստ Ֆարզադյանի, ազգային պարկի տարածքում աճող  670 տեսակի բարձրակարգ բույսերից 19 տեսակը ներառված է Կարմիր գրքում: Ազգային պարկում են գրանցված 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ: Հենց Արփի լճի տարածքում է ապրում Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր ցուցակում գրանցված 14 տեսակ՝ տափաստանային հողմավար բազե , ջրասամույր, խայթաքիս և այլն: Տարածքում գրանցված է  նաև 193 տեսակի թռչուն, կաթնասունների դասի 38 տեսակ, 11 տեսակի ձուկ, 3 տեսակի երկկենցաղ, 6 տեսակի մողես ու 4 տեսակի օձ:

Արտակ Ֆարզադյանը լավ լուր ուներ նախորդ տարվա  թռչնադիտարկումների արդյունքներից: Ասաց, փաստվել է, որ արգելանոցի տարածքում նոր թռչնատեսակներ են հայտնվել:

 

 

 

Տպել
3020 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)