«Ես չկարողացա իրագործել նրանց երազանքները, բայց բոլոր նամակները պահել եմ»

25/05/2020 schedule17:10

Չի լինում երջանիկ կյանք, լինում են կյանք և երջանիկ վայրկյաններ: Երջանիկ կարող ես լինել բնության գրկում, երջանիկ կարող ես լինել, երբ ունես հանդիսատես, որը քեզ ծափահարում է: Շատերն ասում են, որ մեծ երջանկություն են ապրել իրենց երեխաների լույս աշխարհ գալու օրը: Ես երեխաներ չունեմ, չգիտեմ, թե ինչ տեսակ երջանկություն է դա, բայց ես գիտեմ, թե ինչ մեծ երջանկություն կա Լոռվա սարերում:

Դերասան Ռոբերտ Սարգսյան

Անձնական երջանկություն.

Ամենամեծ երջանկությունն ապրում եմ իմ ծննդավայրում՝ Լոռվա Դսեղ գյուղի սարերում: Այնտեղ ամեն քարը, ամեն ծառը, ամեն թուփը ինձ տանում է իմ մանկություն: Երբ ծրագրում եմ, որ այսինչ օրը պիտի գյուղ գնամ, արդեն մեկ շաբաթ առաջ սրտատրոփ սպասում եմ այդ օրվան, թե երբ եմ նորից տեսնելու իմ ձորերը, իմ սարերը, իմ ծաղիկները, իմ աղբյուրները:

Իմ տան պատերին նկարներ են կախված, որ նվիրել են իմ նկարիչ ընկերները: Ես ոչ միայն այդ անգին նվերները ստանալու պահին եմ երջանկացել, այլև ամեն օր այդ նկարներին նայելիս, նրանց շունչը զգալիս:

Ես հրաշալի ընկերներ ունեմ: Նրանք յուրահատուկ են, մեկը մեկից ընտիր են: Նրանք իմ երջանկության աղբյուրն են:

Մասնագիտական երջանկություն.

Մասնագիտության բերումով ես երեխաներին երջանկություն նվիրողն եմ: Ծնվել եմ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում, մեծացել եմ մեծ լոռեցու հեքիաթների մեջ, արդեն 33 տարի է՝ աշխատում եմ Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում: Հեքիաթից կտրվել չես կարող: Չկա ավելի մեծ երջանկություն, քան երեխաներին պատմել, թե ինչպես է բարին հաղթում չարին: Այս թատրոնում ես հարյուր երեսուն դեր եմ խաղացել: Հիմա արդեն բեմադրվել են Թումանյանի վեց հեքիաթները, որոնցից հինգում ես խաղում եմ՝ «Անխելք մարդը», «Շունն ու կատուն», «Սուտլիկ Որսկանը», «Անբան Հուռին»: Երեսուներկու տարի է՝ խաղում եմ «Պոչատ աղվեսը»: Քսանհինգ տարի էլ՝ «Անխելք մարդն» եմ խաղացել, եղել եմ շատ երկրներում ու քաղաքներում, մասնակցել եմ շատ փառատոների և շատ մրցանակներ ու գովասանագրեր եմ բերել: Մի անգամ «Թզուկի երգն» էինք խաղում, ներկայացման ժամանակ մի երեխա է բեմ բարձրանում, որպեսզի ծաղիկներ նվիրի թզուկին: Ծաղիկները պարզում է տիկնիկին, իսկ ես չեմ տեսնում, որ վերցնեմ, որովհետև շիրմայի հետևում եմ թզուկին խաղացնում: Մեկ էլ երեխայի լացի ձայնն ենք լսում: Վախեցած դուրս ենք գալիս, տեսնենք՝ երեխան՝ ծաղիկները ձեռքին, կանգնած է բեմում ու լացում է: Երեխաներն ամենահետաքրքիր հանդիսատեսն են. նրանք անմիջապես զգում են կեղծիքը, հենց այնպես չեն ծափահարում, նրանք բուռն արտահայտում են իրենց ուրախությունը, անկեղծորեն տխրում են, սրտանց՝ ծիծաղում: Ներկայացումը լավը չեղավ՝ նրանք աղմկում են, չեն լսում քեզ: 

Արդեն քսան տարի է, ինչ ես «Գրանդ քենդի»-ի փղիկն եմ: Ես սիրով զրուցում եմ երեխաների հետ, կարող եմ նրանց հետ երկար խաղալ, բայց երեխաները երբեմն... դե, ոչ թե երբեմն, այլ հաճախ այնքա՜ն դաժան կարող են լինել: Չորս-հինգ տարի առաջ ահավոր էր, երևի տարիների հետ փղիկի հետ շփվելու փորձ առաջացավ, մարդիկ հղկվեցին, չգիտեմ: Խփում էին անխնա: Հիմա էլ կարող է գան ու աքացի տան: Հայրն է ուղղորդում՝ «Գնա, գնա քացի տուր»: Հիմա էլ էնքան որակով, պինդ կոշիկներ են արտադրում... Երեխան էլ գալիս է, էդ կոշիկով էնպես է խփում՝ միանգամից չոքում ես: Բացատրում ես, որ չի կարելի խփել, ծնողներն ասում են՝ «Հա, լավ, ի՞նչ արեց, երեխա ա, էլի»: Պատահել է՝ երեխային սովորեցրել եմ, որ հիմա էլ հորը քացով խփի: Գնացել խփել է, հայրը ցավից երեխային շպրտել է, ինքն իր տղային, բայց երբ ինձ են խփում, էդ ոչինչ, կարելի է: Մեկ էլ կտեսնես՝ մի ականջիցդ տասը հոգի քաշում է, մյուս ականջիցդ՝ էլի մի էդքան, հետևից քաշում են, դիմացից քաշում են... Կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմության պես: Պատահում էր, որ չորեքթաթ փախչում էի, հնարավոր չէր դիմանալ: Տուն էի հասնում կապտուկներով, որովհետև երեխաները մոտենում էին ու այնքան պինդ, ուժեղ էին կծում, որ անգամ փղիկի արտահագուստի սպունգը չէր կարողանում պաշտպանել մարմինը: Սկզբում շատ ծանր էի տանում, շատ էի վիրավորվում, որ ես այսքան նվիրված, այսքան հոգիս դրած, այսքան սիրով խաղում եմ նրանց հետ, ու քեզ հետ կարող են այդպես վարվել: Հիմա այդպես չէ: Հիմա հղկվել են: Հարյուրավոր մարդիկ պոնչիկանոց են գալիս՝ փղիկին տեսնելու համար, երեխան սիրում է փղիկին, ուզում է նրա հետ խաղալ: Տարիներով երեխաների եմ քնեցրել, ճաշիկ կերակրել: Զանգում էին, թե՝ «Երեխան չի քնում, երեխան ճաշիկ չի ուտում, երեխան լացում է, խոսեք հետը»: Գիշերվա ժամը մեկին, երկուսին էլ զանգում էին: Աստիճանաբար դա էլ անցավ, բացատրեցի, որ ամեն մարդ պիտի սովորի իր երեխային քնեցնել, չի կարելի մարդկանց այդ ժամին անհանգստացնել: Փղիկի նոր հագուստը այլևս պոչիկ չունի: Նախկինում, երբ փղիկը պոչ ուներ, տասը հոգով կախվում էին, պոկում, պարաններով էլ կարում էինք, միևնույն է, պոկում էին, ու հիմա, երբ երեխաները հարցնում են, թե որտեղ է փղիկի պոչիկը, պատասխանում եմ, որ մի բալիկ կերել է: Եթե չսիրես երեխաներին, այդ գործը չես կարող անել: Այդ գործի համար անսահման սեր պիտի ունենաս: Ես կարծում եմ, որ երեխան մեղավոր չէ, երեխան կրկնում է այն, ինչ տեսնում է: Երեխան ընդօրինակում է իր ծնողներին: Երեխայի ագրեսիան, չարությունը ծնողներից է գալիս, ու երբ երեխան իրեն վատ է պահում, մոտենում եմ ծնողին, բացատրում, բայց երբեմն ծնողի վիճակն ավելի անհույս է, քան երեխայինը:

Հանրային երջանկություն.

Ես Հայաստանի անկախ Հանրապետության առաջին Ձմեռ պապն եմ: Հետագայում այլևս գլխավոր Ձմեռ պապը չէի, ծանոթով մարդիկ դարձան գլխավոր Ձմեռ պապ, բայց ես դրանից չեմ տխրում, ոչինչ. չէ՞որ ես երեսուն տարվա Ձմեռ պապ եմ ու ծաղրածու: Ամեն տարի Ձմեռ պապը գնացել է մանկատներ: Եղել է Հայաստանի բոլոր մանկատներում և հավաքել է այդ երեխաների երազանքները, իսկ հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, որպես փղիկ եմ այցելում մանկատներ: Մի տետր ունենք, որտեղ երեխաներն իրենց կարծիքներն են գրում փղիկի մասին: Մեկը այսպիսի խնդրանք էր գրել փղիկին՝ «Ուզում եմ, որ հայրիկիս բանտից ազատեն»: Աստված-Աստված էի կանչում, որ այդ երեխայի հայրիկին ազատեն բանտից: Անցավ որոշ ժամանակ, նորից այցելեցինք այդ մանկատուն: Աշխատանքից եկա տուն, բացեցի կարծիքների տետրն ու կարդացի՝ «Ես ուզում եմ, որ փղիկը սատկի, Ձմեռ պապն էլ մեռնի, որովհետև իմ պապային բանտից չազատեցին»:           

Կույր երեխաների մանկատունը հիշեցի. այնտեղ հրաշալի երեխաներ կան: Եթե իմանաք, թե ինչպես են նրանք սպասում Ձմեռ պապիկին ու փղիկին, ինչպես են պատրաստվում և ինչպես են երգում... Եթե իմանաք, թե ինչ ձայն ունեն այդ կույր երեխաները, եթե լսեք նրանց երգը...

Խարբերդի մանկատան երեխաներն էլ միշտ համերգային ծրագիր են պատրաստում Ձմեռ պապիկի կամ փղիկի համար: Մեզ հետ, իհարկե, լինում է նաև Պանդան, Սկյուռը կամ Բադիկը: Նրանք սրտատրոփ սպասում են այդ հանդիպումներին և միշտ նամակներ են պատրաստած լինում: Ցավոք, ես չեմ կարողացել իրագործել նրանց երազանքները, որովհետև երեխաները խնդրում էին, որ վերադարձնեմ իրենց ծնողներին, բայց ես այդ բոլոր նամակները պահել եմ:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երբ ինձ հարցնում են՝ ու՞ր ես, իսկ ես ասում եմ՝ երկրից դուրս, ընկերներս արդեն գիտեն, որ Դսեղում եմ: Աշխարհի հարյուրավոր երկրներում ու քաղաքներում եմ եղել, աշխարհի բոլոր երեխաները նույնն են, անկախ նրանից, թե ինչ երկրում են ապրում: Ինձ համար տարբերություն չկա, թե ինչ ազգի, ինչ երկրի երեխաների համար եմ բեմ բարձրանալու: Ես գիտեմ նաև, որ մեր երկիրը մեծ ու շատ լուրջ խնդիրներ ունի նախ և առաջ քաղաքակրթվելու իմաստով: Տեսեք՝ համավարակի օրերին բոլորը բողոքում են, որ համավարակի կարգուկանոնը խախտելու տուգանքը հարյուր հազար է, բայց ոչ ոք չի մտածում կարգուկանոնը, օրենքը պահելու մասին: Քեզ համար է ասում, որ պաշտպանվես, զգոն լինես, ուշադիր լինես, չհիվանդանաս ու չհիվանդացնես, դի՛ր այդ դիմակը, հո դժվա՞ր չէ, բայց, միևնույն է, ես միայն Հայաստանում եմ ուզում ապրել: Ուրիշ երկիր չեմ ուզում: Ես մի ընկերուհի ունեի, ֆրանսուհի էր: Մենք շատ երկար ընկերություն արեցինք, որոշեցինք ամուսնանալ, բայց հարցն այնպես էր դրված, որ կա՛մ ես պիտի գնայի իր մոտ, կա՛մ ինքը պիտի գար Հայաստան: Աղջիկը, որ Սորբոնի համալսարանում էր աշխատում, հրաժարվեց գալ Հայաստան, ես էլ հրաժարվեցի գնալ իր մոտ: Այդպես մեր կապը խզվեց: Շատ ցավոտ էր բաժանումը, բայց ես ուրիշ երկրում չեմ ուզում ապրել: Իմ երկիրը Հայաստանն է, լավն է, վատն է՝ սա է: Եվ ես սիրում եմ այս հողը, այս ջուրը, այստեղ ապրող մարդկանց իրենց բոլոր թերություններով: Ծայրահեղությունների երկիր է. երբեմն այնպիսի վայրագություններ կարող ես տեսնել՝ մտածում ես՝ «Մամա ջան, սրանց մեր չի ծնել», բայց դրա կողքին էլ այնպիսի գեղեցիկ, այնպիսի բարձր արարքների կարող ես հանդիպել: Այսպիսի երկիր է Հայաստանը:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը       

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3638 դիտում

Որտեղ և ինչ վիճակում է հայտնաբերվել Վանաձորում տնից դուրս եկած և չվերադարձած երեխան

Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհային իրավիճակ և ջերմային ֆոն

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններն աճել են. Կոտայքում ամփոփվել են կիսամյակային աշխատանքները

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. ինչու է վթարվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ խողովակաշարը. մանրամասներ

Հայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

Ի վիճակի չեն նույնիսկ IT ընկերության չափ արժեքահենք գտնվել. Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի. Փաշինյան

Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու մտադրության մասին

Գյուղի սրճարանի մոտ վիճել են. Դսեղում 14-ամյա երեխա է դանակահարվել, կա ձերբակալված

ՔՊԿ Արաբկիրի տարածքային կառույցում տեղի է ունեցել բանավեճ «Առողջապահության պարտադիր ապահովագրություն» թեմայով

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ են գործում նաև մարզերում. տեսանյութ

Բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրա. 65-ամյա տղամարդը մահացել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում անձրև, մի քանի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում

Աբովյանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Վերջապես լրագրողը իրականությունն իր անուններով է կոչել. փաստը ճշգրիտ արձանագրելն էլ է մեծ քայլ. Աննա Հակոբյան

ՌԴ-ն հարվածներ է հասցրել Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Սումիի շրջաններին. զոհ և վիրավորներ կան

Արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին. եզրափակչի օրը հայտնի է

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը կալանավորվել է

Վթարային ջրանջատում Երևանում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել Աբովյանի բարձրահարկ շենքերից մեկում. 100-ից ավելի բնակիչ է տարհանվել

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Կարեն Շահնազարովի և ևս ինը ռուս քաղաքացիների նկատմամբ

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Հիմնանորոգվում են Դիլիջանի Գետափնյա փողոցը և հարակից 16 շենքերի բակային հատվածները. տեսանյութ

Հեղեղումներ Անկարայում. հորդառատ անձրևների հետևանքով փողոցներ են ջրածածկ եղել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 19-ին

Ազգային ժողովի դիմաց մեքենան բախվել է ծառին, հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Երևանի թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է. տեսանյութ

Որոշ հոգևորականներ հանդես են գալիս որպես «Կտրիճ ընդ Բրադըր» մաֆիոզ-կլանային կոոպերատիվի շահառուներ. Ղազարյան

Ալավերդիի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մենք հրաշք ենք գործել. Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Թրամփ

Երևանի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

WhatsApp-ին խորհուրդ են տալիս պատրաստվել ռուսական շուկայից հեռանալուն

Ձեր ձևերով շուտ կորեք այստեղից. հայկական քաղաքական կյանքում նման մտքով սնանկները տեղ չունեն. Հովհաննիսյան

Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների որոշակի բարելավում

Երիտասարդները վիճաբանել, ծեծել են 24-ամյա տղային. դեպքերի հետագա զարգացումը կանխվել է. ձերբակալվածներ կան

Արուսյակ Մանավազյանն ու գործընկերները ծանոթացել են Արարատի մարզում ընթացող դպրոցաշինական աշխատանքներին

Մաֆիայի օրենքն է գործում. ինչ կոմպրոմատներ ունեն նախկին նախագահները կաթողիկոսի դեմ. Բագրատյան

Ես էլ Ձեզ հետ. Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Ռումինիան 308 մլն դոլարով Թուրքիայից ռազմանավ կգնի

Նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման նպատակով. ԲՏԱ նախարարը հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետի հետ