Ոստիկանները հայտնաբերել են 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի որոշման պահանջները (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Մայիսի 18-ից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։

Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են հիշյալ կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, և դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Պարետի որոշման համաձայն՝ արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի՝ վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել է 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են հիշյալ պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Պարետի որոշման համաձայն՝ բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։ Հայտնաբերվել է 145 անձ, որոնք դիմակ չեն ունեցել։ Այս փաստերով ևս կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։

Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։

Տպել
518 դիտում

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում