Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

25/05/2020 schedule20:32

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը: Սրա վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Արման Մակինյանը.

 «Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը:

Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է…»,- գրառել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որով հայտնում էր, որ Ռուբեն Հայրապետյանի որդու եւ եւս երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և վերջինիս ընկերները, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ հետագայում՝ ունեզրկել:

Տպել
924 դիտում

Դալմա գարդեն մոլում եւ Մեգամոլում պայթուցիկի որոնողական աշխատանքները շարունակվում են. աշխատակիցները տարհանվել են

Կասեցումներ սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում (տեսանյութ)

Հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքից

Այսօր ցավով տեղեկացա, որ Նուրհան Յոսուփովիչը մահացել է. Նիկոլ Փաշինյան

Արմեն Ամիրյանը 2-րդ հայցն է ներկայացրել ընդդեմ Հովհաննես Գալստյանի. վերջինս էլ պատրաստվում է նրան դատի տալ

Հայտարարություն մրցակցային բանակցությունների մասին

Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. այն խնդրահարույց է. Զարուհի Բաթոյան

Ֆիզիկապես լավ էի, բայց ինձ շատ վատ էի զգում, երեխեքիս աչքերում այնքան թախիծ կար. մի վարակակրի պատմություն

«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ՝ շրջակա միջավայրին հասցնելով 3,8 մլն դրամի վնաս

Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի առկայության մասին ահազանգ է եղել

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճի եւ նոր հակառեկորդի մասին

Ա. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին

Արցախում կորոնավիրուսից բուժվել է 8 քաղաքացի. պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30.000 հատ դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան

Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Բերդավան գյուղի 4 փողոց լուսավորվել է լեդ լուսատուներով. վարչապետը կիսվել է տեսանյութով

Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

ՀՀ ոստիկանությունը շտաբի նոր պետ ունի

Հենրիխ Մխիթարյանի գոլը, բարձր գնահատականն ու «Ռոմայի» պարտությունը «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)