«Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ». Խաժակյանը քննադատեց, Մարությանն ընդունեց քննադատությունը

Շատ շինարարություններ այս օրերին կանգնած են այն պատճառով, որ տեխվերահսկողություն չի իրականացվում, եւ շատ է նշվում, որ Գնումների մասին օրենքը վատն է, դրա պատճառով ընթացքը նորմալ չի լինում: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Փաստորեն, կառավարությունը ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց հանեց: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ տեխնիկական վերահսկողություն իրականացնողներից, նաեւ շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, որի հետեւանքով գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետեւ չեն ներկայացնում համապատասխան երաշխիքները: Եվ այս 1.5 տարիների ընթացքում անընդհատ խոսվում էր, որ քաղաքապետարանը պատրաստում է առաջարկություններ կառավարությանը, Ազգային ժողովին, որպեսզի այս օրենքը փոփոխվի, համապատասխանեցվի: Հիմա կա՛մ ձեր պատկերացրած բարեփոխումն էր, կա՛մ առնվազն քաղաքապետարանը չի առարկել այս փոփոխություններին: Իսկ ինչպե՞ս ենք վերաբերում նրան, որ մարդիկ մասնակցում են մրցույթներին, երբեմն միակ մասնակիցն են լինում եւ մասնակցում են կեղծ բանկային երաշխիքով»,- նկատեց նա:

Խաժակյանը կարծիք հայտնեց, որ նման ձեւով ամեն ինչ գնում է դեպի ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է նախկինում, որովհետեւ շինարարներից պահանջում են այնպիսի ծավալի բանկային երաշխիք, որը կարող են ապահովել միայն խոշոր կազմակերպությունները:

Նա նաեւ հիշեցրեց վերջին աղբամանների հետ կապված մրցույթը: «Ունենք երկու տարբեր մատակարարներ, որոնք երկուսն էլ բերել են նույն ստանդարտի աղբամաններ, սակայն մեկից ընդունել եք աղբամանները, մյուսից՝ չէ: Հիմա երբ բանկային երաշխիքի այս գործոնն է տեղի ունենում, մարդիկ կմտածեն, որ իրենց աղբամանները չեք ընդունի, եւ բանկային երաշխիքը 100 տոկոսի չափով քաղաքապետարանը կկարողանա հետ ստանալ»,- ասաց նա՝ քաղաքապետին կոչ անելով վերանայել այդ խնդրահարույց որոշումները:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ»: Նախ աղբամանների մասին խոսելով՝ նշեց. «Բոլոր մասնակիցներին առաջարկվել է նույն պայմանը, որ պետք է անցնեն էքսպերտիզա: Եթե մեկն անցկացրել է էքսպերտիզան, բերել է, մյուսը չի բերել, դրա համար չենք ընդունել: Հիմա եթե չի համապատասխանում պահանջներին, ուզում է երաշխիք լինի, ուզում է չլինի՝ չենք ընդունելու»:

Ինչ վերաբերում է բանկային երաշխիքին, քաղաքապետն ասաց, որ իրենք այդ կարգավորմանը կողմ չեն եղել եւ առաջարկություն են արել, սակայն, ցավոք սրտի, դա չի ընդունվել. «Մեր առաջարկն է եղել, որ բանկային երաշխիքը մինչեւ 100 տոկոս լինի, եւ ամեն մրցույթի համար կարգավորի հանձնաժողովը, որովհետեւ մրցույթները տարբեր են, գները տարբեր են եւ ամեն մասնակցության ժամանակ այդ տոկոսայնությունը կարող է լողացող լինել, որ չմոնոպոլիզացվի: Հիմա ամենամեծ խնդիրն այն է, որ մասնակից չկա: Մի ժամանակ մրցույթները տեղի էին ունենում մաֆիայի ասեմ, մի շրջապատի մարդկանց կողմից, իրենք բնութագիրը բերում էին, իրենք էլ հաղթում էին, ամեն ինչ կանխորոշված էր: Հիմա բաց է, արդար է, թափանցիկ է, բայց պայմաններն էլ այնպես են, որ չի կարող մասնակցել: Ֆինանսական բեռն այնպիսին պետք է լինի, որ կարողանան պրոֆեսիոնալ ընկերություններն այդ բեռը իրենց վրա վերցնել»:

Քաղաքապետը երկու հարցին էլ սպառիչ պատասխան տալուց հետո նշեց, որ դրանք ոչ մի կապ չունեին այսօրվա նիստի օրակարգի հետ: 

Տպել
2162 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա