Երևան
15 °C
Այսօր Ինեկոբանկը հայտարարեց վարկային արձակուրդից օգտված հաճախորդների մարումների նոր պայմանների վերաբերյալ, որի արդյունքում այն հաճախորդները, ովքեր սույն թվականի մարտի 10-ից մինչև մայիսի 31-ն օգտվել են վարկային արձակուրդներից[1], պետք է հունիսի 1-ից սկսած իրականացնեն իրենց վարկային պարտավորությունների ամսական մարումները։ Ամսական վճարումների բեռը թեթևացնելու նպատակով, բանկը կձևավորի նոր մարումների գրաֆիկ՝ ավտոմատ կերպով ավելացնելով 12 ամիս վարկի մարման ժամանակացույցին։ Արդյունքում կնվազի հաճախորդների ամսական մարումների չափը։ Վարկային արձակուրդի ընթացքում չվճարված տոկոսագումարների վրա հետագայում լրացուցիչ տոկոսներ չեն հաշվեգրվի։ Նոր մարումների գրաֆիկը հաճախորդներին կտրամադրվի էլեկտրոնային կապի միջոցներով կամ բանկի մասնաճյուղերում։ Բանկը տեղեկացնում է նաև, որ այն հաճախորդները, ովքեր կցանկանան իրենց վճարումները իրականացնել հին գրաֆիկով կարող են շարունակել իրենց ամսական մարումները իրականացնել համաձայն սկզբնական մարման գրաֆիկի, որի դեպքում վարկերի նոր գրաֆիկից ավել վճարումներ իրականացնելիս վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվելու։
Նշված պայմանների փոփոխությունը կկիրառվի 1Click, Արագ սպառողական, Ապառիկ վարկերի համար և կսկսի գործել սույն թվականի հունիսի 1-ից ավտոմատ կերպով։
Իրավաբանական անձանց վարկերի, ինչպես նաև գրավային ապահովությամբ սպառողական վարկերի, այդ թվում նաև գրավով և/կամ երաշխավորությամբ տրամադրված, հիփոթեքային վարկերի և միկրովարկերի համար բանկը կառաջարկի անհատական լուծումներ՝ համաձայն ներկայացված դիմումների։
Բանկը ունի մշակված լուծումներ այլ վարկային պրոդուկտներից օգտվող ֆիզիկական անձանց համար, որոնք մանրամասն նկարագրված են սույն հղմամբ։
Բոլոր այն հաճախորդները, ովքեր մարտի 10-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են վարկային մարումները ժամանակացույցով, կարող են շարունակել վարկերի բնականոն վճարումները, քանի որ նրանց նկատմամբ չի կիրառվի ավտոմատ փոփոխությունը։
Բանկի նկատմամբ իրենց վարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարած հաճախորդների համար բանկը առաջիկայում կներկայացնի արտոնյալ պայմաններով ծառայություններ։
Վարկային ծրագրերի պայմաններին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում։
[1] Վարկային արձակուրդից օգտվողներ են համարվում այն ֆիզիկական անձինք, ովքեր մինչև մարտի 10-ը չեն ունեցել բանկի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ և մարտի 10-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում չեն վճարել գրաֆիկով նախատեսված իրենց վարկի մարումները։
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ