ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի բուժման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումը։

Հիշեցնենք՝ հիդրօքսիքլորոքինը մալարիայի բուժման համար օգտագործվող դեղամիջոց է, ենթադրվում էր, որ այն կարող է բուժել նաեւ COVID-19-ը:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեղի՝ կորոնավիրուսի բուժման համար իրականացվող կլինիկական փորձարկումները աշխարհի մի քանի երկրների կլինիկաներում դադարեցվում են, նման որոշում է կայացվել «The Lancet» բժշկական ամսագրում վերջերս կատարված՝ փորձարկումների եւ հետազոտության մասին հրապարակումից հետո:

«The Lancet»-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ, ներառյալ՝ սրտի առիթմիա, դժվարաշնչություն: Բացի այդ, COVID-19-ով հոսպիտալացված պացիետների բուժման հարցում դեղամիջոցը լուրջ առաջընթաց ցույց չի տվել:

Հիշեցնենք, որ հակամալրիային հիդրօքսիքլորոքին դեղամիջոցն էր կիրառում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր անձնական բժշկի ցուցումով: Նա հայտարարել էր, որ վտանգավոր չէ պրոֆիլակտիկայի համար մի քանի օր դեղամիջոցն ընդունելը, փոխարենը բժիշկը հայտնել է, որ այն կարող է օրգանիզմի համար պաշտպանիչ ազդեցություն ունենալ:

Հիդրօքսիքլորոքին էր ընդունում նաեւ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ինչպես նաեւ կորոնավիրուսով վարակված բրազիլացիները, որոնց շրջանում վարակը սկսել էր տարածվել կայծակնային արագությամբ: COVID-19-ի բուժման նպատակով այս դեղամիջոցը կիրառվում է լատինամերիկյան այլ երկրներում եւս:

Տպել
856 դիտում

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում