Չի՛ հանվելու բանկային երաշխիքը, իզուր թող ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Փաշինյանը՝ Գորգիսյանին

Պանդեմիայով պայմանավորված՝ ճգնաժամային իրավիճակում ենք ապրում, եւ այս իրավիճակում պետության կողմից 2 կարեւոր գործառույթ կա, որ պետք է իրականացվի։ Առաջինը՝ քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերն էին, որոնք թվով շատ էին, բայց արդյունավետության տեսանկյունից՝ շատ խիստ խնդրահարույց, որն արդեն մեր բոլոր քաղաքացիներն են տեսնում։ Երկրորդը կապիտալ շինարարության հարցերն են։

Այս մասին այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Նա ասաց, որ 10-12 օր առաջ հարցում է ուղարկել Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ հասկանալու, թե որ փուլում են, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Նրա խոսքով՝ արդեն տարվա կեսն անցել է, սակայն այդ աշխատանքները դեռ չեն իրականացվում։

Գորգիսյանը խոսեց նաեւ բանկային երաշխիքների տեսքով խոչընդոտների մասին։ «Եթե նայում ենք Ֆինանսների նախարարության տեսանկյունից, ընդունելի մոտեցում է, որովհետեւ Ֆինանսների նախարարությունը մտածում է ֆինանսների մասին, բայց եթե մենք նայում ենք էկոնոմիկայի նախարարության տեսանկյունից, տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության տեսանկյունից, աշխատանքը կանգնել է»,- ասաց Գորգիսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ այն մտքին, թե բոլոր քաղաքացիներն արդեն տեսել են, որ սոցիալական աջակցության ծրագրերն արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց են։ Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն Գորգիսյանը չունի եւ հայտարարեց, որ առնվազն շատ քաղաքացիներ նամակներով դիմում են իրենց եւ շնորհակալություն հայտնում աջակցության համար։

«Երկրորդը, ես կարծում եմ, որ ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի։ Նոր մի պատգամավոր հարց էր տալիս, ասում էր՝ այ, կեղծ երաշխիքներ են ներկայացվել եւ ակնարկում էր, որ այդտեղ ծանոթ-բարեկամ կապեր կան։ Եթե այդպիսի կապեր կան, ի՞նչն էր խանգարում, որ այդ կապերն ազդեին, որպեսզի այդ երաշխիքի ինստիտուտը չմտներ, եւ որպեսզի կեղծ երաշխիք չներկայացնեին եւ չբռնվեին, քրեական պատասխանատվության չենթարկվեին»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ այդ երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել է՝ չի վերացվելու։ Նրա հիմնավորմամբ՝ նրանք, որոնք ուզում են, որ դա վերացվի, լոբբինգ են անում, որ ՀՀ-ում «ատկատներ»-ի մեխանիզմը շարունակվի։

«Ես չգիտեմ՝ կարող է հիմա իշխանությանն «ատկատ» այլեւս չեն տալիս, սկսել են «ատկատ» տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք՝ օրը հազար անգամ դրա մասին հարցրեք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այն ժամանակ, երբ կանխատեսվում էր, որ բոլոր կապիտալ շինարարությունները կկանգնեն, ոչ մի կապիտալ շինարարություն չի կանգնել, ապա եւ վստահեցրեց, որ բոլոր կապիտալ շինարարություններն էլ՝ ըստ պլանի ընթանում են։

Նա նաեւ մեջբերեց մեկ այլ միտք նույն խմբակցության պատգամավորի, որ փոքր գործերը պետք է տալ փոքր ընկերություններին։ «Մեկը կարո՞ղ է բացատրել, թե մեծ ընկերությունը փոքր գործով ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինի։ Էլի ասում եմ, այս ամբիոնից երեւի արդեն երեսուներորդ անգամ, ՀՀ-ում պետական գնումների 85%-ը մինչեւ 10 միլիոն դրամանոց գնումներն են։ Մեր կարգավորումներով՝ մինչեւ 10 միլոն դրամանոց գնումների համար բանկային երաշխիք չի պահանջվում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պնդմամբ՝ կապիտալ շինարարությունը մեծ թափով սկսել է․ այսօր դպրոցաշինություն, ճանապարհաշինություն է իրականանում, բազմապիսի կապիտալ շինարարություններ են իրականանում։

Նա վստահեցրեց, որ չի կարող որեւէ մեկն ավելի շահագրգիռ լինել այդ պրոցեսով, քան ՀՀ Կառավարությունը։

«Մենք այսօր պետական գումարների ծախսման հետ կապված ունենք պատասխանատվություն եւ թույլ չենք տա անորակ շինարարություն: Չի՛ հանվելու բանկային երաշխիքը, իզուր թող ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
2448 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում