Մեկնարկել է «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիրը»

27/05/2020 schedule21:05

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալության (NSPA) հետ երկար բանակցությունների արդյունքում մեկնարկեց երկամյա «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը, ըստ որի մայիսի 27-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացավ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

Ծրագիրը կիրականացվի թիրախային չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում: Ծրագրում ներառված են 42 համայքներ: Ծրագիրն իրականացնելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոնիտորինգը՝ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը, իսկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը որպես ազգային մարմին տրամադրելու է խորհրադատվություն և իրականացնելու է վերահսկողություն ողջ ծրագրի ընթացքում:

Հայկական Կարմիր Խաչը ծրագրի ընթացքում կբարձրացնի Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի վերաբերյալ իրազեկվածությունը, «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի» թեմայով կկրթի նվազագույնը 24000 աշակերտ և 1500 ուսուցիչ, կսարքավորվեն մանկական խաղահրապարակներ:

Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը, ինչպես նաև՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ներկայացուցիչ Սերգեյ Միրզոյանը:

Ներկաները շնորհակալությամբ կարևորեցին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության դերակատարումն այս ծրագրում և հույս հայտնեցին հետագա փոխհամագործակցության վերաբերյալ:

Տպել
494 դիտում

Երբ դիմորդները թթվածնի պակաս են զգում, ԳԹԿ աշխատակցի հետ դուրս են գալիս օդ շնչելու. այսօր անցկացվեց 3-րդ քննությունը

Աղամալ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը. դատախազություն

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության. «Հետք»

Արցախի նախագահը հանձնարարել է առավելագույն խստություն ցուցաբերել պետական համակարգի աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ

Մեծ Բրիտանիան հոլիվուդյան աստղերին թույլ է տվել չհետեւել կարանտինի կանոններին

«Դալմա գարդեն մոլում» եւ «Մեգամոլում» պայթուցիկի որոնողական աշխատանքները շարունակվում են. աշխատակիցները տարհանվել են

Կասեցումներ սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում (տեսանյութ)

Հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքից

Այսօր ցավով տեղեկացա, որ Նուրհան Յոսուփովիչը մահացել է. Նիկոլ Փաշինյան

Արմեն Ամիրյանը 2-րդ հայցն է ներկայացրել ընդդեմ Հովհաննես Գալստյանի. վերջինս էլ պատրաստվում է նրան դատի տալ

Հայտարարություն մրցակցային բանակցությունների մասին

Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. այն խնդրահարույց է. Զարուհի Բաթոյան

Ֆիզիկապես լավ էի, բայց ինձ շատ վատ էի զգում, երեխեքիս աչքերում այնքան թախիծ կար. մի վարակակրի պատմություն

«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ՝ շրջակա միջավայրին հասցնելով 3,8 մլն դրամի վնաս

Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի առկայության մասին ահազանգ է եղել

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճի եւ նոր հակառեկորդի մասին

Ա. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին

Արցախում կորոնավիրուսից բուժվել է 8 քաղաքացի. պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30.000 հատ դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան