«Սրանից հետո դուք եք հերքելու ամեն ինչ. դե, գնացեք հերքեք, տեսնեմ՝ ոնց եք հերքում». Նիկոլ Փաշինյանը՝ ԼՀԿ պատգամավորին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում խնդրեց ՀՀ վարչապետից՝ ընդդիմության ատկատների մասին նրա այսօրվա հայտարարության կապակցությամբ:

Նշելով, որ Փաշինյանը եւս եղել է ընդդիմություն՝ Եղիազարյանը հիշեցրեց վարչապետի այն միտքը, որ «յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին մտածում է իր փչացածության աստիճանով»:

Վարչապետն ի պատասխան՝ նշեց, որ շատ դեպքեր կան, երբ ինքը մարդկանց մասին մտածում է իրենց փչացածության աստիճանին համապատասխան:

«Երբ որ որեւէ մեկը կարող է ակնարկ անել, որ ես կոռուպցիայի հետ որեւէ առնչություն կարող եմ ունենալ, ես, այո՛, ամենակոշտ ձեւով եմ հակազդում, ես այդպես մտածողների վերաբերյալ կարող եմ մտածել իրենց իսկ փչացածության աստիճանին համապատասխան: Ինչո՞ւ, ոչ թե նրա համար, որ ես հրեշտակ եմ, այլ որովհետեւ ես այս ամբիոնում եւ այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ եւ որեւէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը՝ լինի դա ընդդիմություն, լինի իշխանություն՝ ներկա, թե նախկին»:

Շարունակելով իր հարցը՝ Եղիազարյանն ասաց, թե վարչապետն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Գորգիսյանի հարցին իր պատասխանի տեսանյութով եւ այն վերնագրել այսպես. «Իսկ կարո՞ղ է, քանի որ իշխանությունը ատկատ չի վերցնում, ասֆալտ ուտողները ատկատը սկսել են ընդդիմությանը տալ»։ Նա խնդրեց իրենց օրինակ չբերել:

«Կներեք, եթե ձեր խմբակցությունը մեզ հարցնում է՝ կարո՞ղ ա դուք ատկատ եք վերցնում, կարո՞ղ ա դուք կոռումպացված եք, մենք էլ ասում ենք՝ կարո՞ղ ա դուք եք կոռումպացված: Էդ ո՞նց ա՝ ձեզ կարելի է հարց տալ, մեզ չի կարելի հարց տալ, այսինքն՝ էդ ձեզ կարելի է ինչ ասես ասել, մտածում եք՝ հակադարձում չե՞ք ստանալու: Դուք ասում եք՝ երբ որ ընդդիմություն եք եղել, ես էլ ասում եմ, երբ որ ընդդիմություն եմ եղել, իշխանությունն է ատկատ վերցրել, հիմա հարցս հետեւյալն է. կարո՞ղ ա, որ իշխանությունը չի վերցնում, ընդդիմությունն է սկսել վերցնել: Հարցս հռետորական է, եթե պատասխան ունեք, պատասխանեք: Ասում են՝ ճի՞շտ է, որ մաքսանենգություն եք անում, դե պատասխանեք, դե հերքեք: Դուք գնացեք հերքեք, կարո՞ղ ա էդ ծխախոտի մաքսանենգությունից փայ ունեն նրանք, ովքեր բարձրաձայնում են: Դե, գնացեք հերքեք, ձեզ թվում է՝ մեզ կարող եք անընդհատ դնել մի վիճակի մեջ, մենք հերքենք, դուք ապահովագրվա՞ծ եք: Սրանից հետո դուք եք հերքելու ամեն ինչ: Դե, գնացեք հերքեք, տեսնեմ՝ ոնց եք հերքում»,- արձագանքեց Փաշինյանը:

Տպել
2704 դիտում

Ախուրյան համայնքում կկառուցվի տեխնիկական միջոցների կայանատեղի և սպասարկման կենտրոն

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

Սկսվել են Մյասնիկյանի մանկապարտեզի ցանկապատման և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքները

TAIEX գործիքի շրջանակում օժանդակություն կցուցաբերվի զբոսաշրջության օրենսդրական բարեփոխումներին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց

Եռաբլուրում տեղի է ունեցել գնդապետներ Արթուր Սարգսյանի և Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցի հիշատակի արարողություն

Այսօր արդեն երրորդ երկրաշարժն է գրանցվել Բավրայի տարածքում

Հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով

Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի մեկնարկն առաջնահերթություն է․ ԱԺ նախագահը Կիպրոսում է

Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն ես եմ. Արամ Մելքոնյան

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին․ քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները

Կիպրոսի ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը հասարակական և քաղաքական կյանքում

Վիճակի վատթարացման պարագայում կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման․ Արտակ Բեգլարյան

Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ․ Մեղրիի համայնքապետարան

Սուրեն Պապիկյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ծանոթացել է անելիքներին

Անդրեասյանը և Կոպիրկինը քննարկել են Սահմանադրության, ոստիկանության, հակակոռուպցիոն և այլ բարեփոխումների վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին

ՊԵԿ-ում ամփոփվել են տրանսֆերային գնագոյացման և քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը

Հայալեզու կրթական ռեսուրսներն անվճար դարձնելու հասանելիություն. PMI Science-ի և «Այբի» նախաձեռնությունը

Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի պաշտպանության նախարարն անդրադարձել են ռազմաքաղաքական երկխոսությանը

Դոլարն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Ինչ տեսք ունի քովիդի նոր դելտա շտամը. դրան աշխարհում բաժին է ընկնում դեպքերի գրեթե 100%-ը (լուսանկար)

Մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Բանակցային գործընթացն այդպես էլ չի սկսվել. ԿԳՄՍՆ՝ Գևորգ Լոռեցյանի՝ Ազգային մարզադաշտ կառուցելու նախագծի մասին

Ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի 1 շաբաթով

Քննարկվել են Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները

Տնտեսագիտական համալսարանն անցնում է առցանց ուսուցման

3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք

Որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը

Շարունակվում են «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» քանդակի վերականգնման աշխատանքները (լուսանկարներ)

Հրապարակվել է թենիսիստների վարկանիշային աղյուսակը. առաջատարը չի փոխվել

Ծավ գյուղում այրվում են մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր և ծածկը

Պտղի հետ ամեն ինչ կարգին է, երեխաս նորմալ զարգանում է. Հայաստանում սկսել են պատվաստվել նաև հղիները

Դիլիջանի նախկին քաղաքապետի ու ևս 2 պաշտոնյայի՝ կաշառք ստանալու և կեղծիքների գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Երևանի 2022 թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Մհեր Արմենիան ազդարարել է համազգային շարժում սկսելու մասին. նա Շուռնուխից ոտքով գալիս է Երևան (տեսանյութ)

Վարդան Մինասյանը կթողնի ղազախական ակումբի մարզչի պաշտոնը. պատճառը ակումբի ղեկավարության վերաբերմունքն է

605 արտակարգ դեպք, 218 հրդեհ. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով