Ֆուտբոլում ամեն ինչ ավելի համեստ կդառնա. Պաչաջյանը՝ մարզաձեւի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որը հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգում», կարծում է, որ կորոնավիրուսի պանդեմիան մեծ ազդեցություն կունենա ֆուտբոլի վրա: Ըստ նրա՝ դա առավելապես ֆինանսական կլինի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ, բացի ակումբների ֆինանսական կորուստներից, կնվազեն թե՛ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, թե՛ նրանց աստղաբաշխական աշխատավարձերը:

«Կարծում եմ՝ առաջին հերթին ֆինանսական լուրջ խնդիրներ կունենան ակումբները: Տրամաբանական է, որ ֆուտբոլիստների գները կնվազեն, ու ինձ թվում է՝ դա ավելի կհամապատասխանի իրական արժեքներին: Հիմա միջին վիճակագրական ֆուտբոլիստներն էլ դարձել էին 100 մլն եվրո, դա մի քիչ իրատեսական չէ: Կնվազեն աշխատավարձերը: Մարդկանց հոսքը կնվազի, եթե անգամ երկրպագուներին թողնեն մարզադաշտ: Ընդհանարապես ամեն ինչ ավելի համեստ կդառնա, բայց կարծում եմ՝ գլոբալ առումով ֆուտբոլը, ընդհանրապես սպորտը ոտքի կգանգնի, ինչպես մնացած բնագավառները, ուղղակի ժամանակ է պետք: Սա մեծ փորձ է բոլորի համար: Կարեւորը՝ առողջական խնդիրները լավ լինեն, մնացածը ինձ թվում է՝ երկրորդական է»,- ասաց նա:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել էր ֆոտբոլային օրացույցի խտության մասին: Ասել էր, որ դա գուցե պետք է վերանայել, գուցե մրցաշարերն ու խաղերը պետք է ավելի սակավ լինեն: Պաչաջյանը կողմ չէ մրցաշարերի կրճատմանը կամ ձեւաչափերի փոփոխությանը:

«Չե կարծում՝ դա լավ միտք է. այնպես չէ, որ տարին մի անգամ այսպիսի բաներ են լինում: Եթե ամեն անգամ փոփոխություններ անենք, համակարգը լրիվ շիլա-շփոթ կդառնա: Պետք է ուղղակի ավելի պատրաստված լինել, պլան Բ ունենալ նման իրավիճակների համար»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը խոսեց նաեւ շվեդական ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին: Շվեդիայում էլ, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում, մարտի սկզբին ֆուտբոլը կանգ է առել: Նոր մրցաշրջանն այնտեղ պետք է սկսվեր այս տարվա ապրիլին, սակայն հետաձգվել է սկզբում մինչեւ մայիսի 21-ը, հետո՝ մինչեւ հունիսի 13-14-ը: Այս ընթացքում թիմերը որոշակի սահմանափակումներով մարզվել են:

«Հասցրինք ընդամենը 1 ընկերական խաղ խաղալ, ապրիլի սկզբներին էր: Հետո դա էլ չեղարկեցին, որովհետեւ գնալով բարդանում էր իրավիճակը: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ առաջնության մեկնարկը մայիսի 21-ից տեղափոխելու են, ու այդ ռեժիմով սկսեցինք առաջ շարժվել: 1 շաբաթ մարզվում էինք, 1 շաբաթ՝ դադար վերցնում: Հետո եւս 1 սահմանափակում եղավ: Արգելեցին հանդերձարաններն օգտագործել»,- ասաց նա:

Պաչաջյանը հույս ունի, որ հունիսի 13-14-ը կմնա անփոփոխ: Շուտով իշխանությունները քննարկելու են այդ թեման: Ըստ նրա՝ մի շարք բաց հարցեր կան, օրինակ՝ ինչպես պետք է մասնակիցները թեստավորվեն, կարող են արդյոք օգտագործել հանդերձարանները, հանդիսականներ խաղերին ներկա լինելու են, թե ոչ եւ այլն: Վերջինի առումով Պաչաջյանը կասկածներ ունի: Չի կարծում, որ երկրպագուները հնարավորություն կունենան մարզադաշտ գնալու, թեեւ, ինչպես պատմում է, Շվեդիայում արտակարգ դրություն չկա, ու մարդկանց ոչ թե պարտադրում են որրեւէ բան, այլ խորհուրդ են տալիս:

«Այստեղ կան խորհրդատվական սահմանափակումներ, այսինքն՝ կորոնավիրուսով զբաղվող այդ խումբը, Հայաստանում մեր ընկալմամբ պարետատունը, այսպես ասեմ, խորհուրդներ է տալիս, թե ժողովուրդն իրեն ինչպես պահի: Մի քանի սահմանափակումներ կան, օրինակ՝ դպրոցները… չնայած հիմա արդեն վերականգնվել է, բարձր դասարանցիները, ուսանողներն էին տնից դասերով զբաղվում, ցածր դասարանցիները նորմալ գնում են դպրոց: Մեկ էլ սահմանափակում կա, որ 50 հոգուց ավելի մի տարածքում չպետք է գտնվի: Այդ առումով Շվեդիայում առանձնապես չեն մտահոգվում, քանի որ նրանց ապրելակերպը հնարավորինս սոցիալական դիստանցիա պահելու վրա է հիմնված: Այստեղ պարտադրանք չկա, ով ցանկանում է, կարող է օգտագործել (խմբ. դիմակ, ձեռնոց), այստեղ չկա նման բան, որ մեկը հայտարարի՝ այսօրվանից պետք է դիմակ կամ ձեռնոց կրեք: Որքան գիտեմ, դա նաեւ օրենք է՝ ոչ ոք չի կարող մարդկանց ազատություններից թեկուզ այսպիսի իրավիճակներում զրկել, այնպես որ այստեղ այդ ռեժիմները խորհրդատվական են: Բոլոր նման իրավիճակները լուծվում են խորհուրդների շրջանակներում»,- պատմեց նա:

Ֆուտբոլը գրեթե ողջ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով դադարել էր մարտի սկզբին: Այն կանգ չէր առել միայն Բելառուսում: Այս շրջանում թեեւ առանց երկրպագուների, բայց մարզաձեւն աստիճանաբար վերադառնում է: Մայիսի 16-ին վերսկսվեց Գերմանիայի, անցած հանգստյան օրերին էլ՝ Հայաստանի առաջնությունը: Եվրոպական մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ կորոնավիրուսից մեծապես տուժած Իսպանիայում ու Իտալիայում, ամեն ինչ անում են՝ մրցաշրջանը փրկելու համար:

Տպել
1853 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր