2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Արտակարգ ռեժիմի պայմաններում տեսչական մարմինների կողմից 2 օր Դավիթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում իրականացվել են ռեյդեր ու ստուգայցեր: Դրանց արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում՝ 124 քաղաքացի: Տեսչական մարմինները կասեցրել են 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն:

Վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ: «Այսօր ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում: Օրվա ամփոփ տվյալները դեռ մշակման փուլում են»,- տեղեկացրեց ոստիկանապետը:

Ըստ Արման Սարգսյանի՝ եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ, այսինքն՝ ստուգայցից հետո ոստիկանական կարգախմբերը և տեսչական մարմինների աշխատանքային խմբերը կրկին վերադարձել են նույն տարածք, ստուգել, թե որքանով են պահպանվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիներն արդեն իսկ ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկանության ծառայողներին մշտադիտարկել այն փոխադրամիջոցները, որոնցով իրականացվում է ուղևորափոխադրում: «Վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Գործընթացը լինելու է շարունակական, ընդ որում, դրանք կրկնվելու են նաև այն տարածքներում, որոնցում արդեն իրականացվել են: Պահպանվելու է հանկարծակիության և անընդհատության սկզբունքը»,- ասաց Արման Սարգսյանը:

Այս ամենի նպատակը ոչ թե վարչարարություն իրականացնելն է, այլ, ըստ ոստիկանապետի, քաղաքացիների կողմից համավարակի պայմաններում սահմանված կանոնների պատշաճ պահպանման ապահովումը: Արման Սարգսյանը նաև հորդորեց հանգստյան այս օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումերից, արշավներից, ուխտագնացություններից, որոնք համավարակի տարածման վտանգ ունեն: «Այսօր արդեն որոշ վայրերում նկատվել է քաղաքացիների շարժ»,- տեղեկացրեց ոստիկանապետը:

Տպել
1807 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան