Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ընդհանրապես վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել։ Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում, եւ այդ որոշումը պարտադիր է կատարել բոլոր պաշտոնյաների համար։

Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին։ Լրատվամիջոցը հետաքրքրվել էր, թե կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնափուլից ի վեր ի՞նչ տարաձայնություններ են ծագել վարչապետի եւ Առողջապահության նախարարի միջեւ, Առողջապահության նախարարի եւ պարետի միջեւ։ «Ո՞ր հարցերում են տարբեր մոտեցումներ եղել, եւ ո՞ւմ տեսակետն է, որպես կանոն, հաղթել վերջնարդյունքում։ Արդյոք համաձայնեցվո՞ւմ են բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները, եւ ինչպե՞ս է ստացվում՝ վարչապետը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ Առողջապահության նախարարը ճիշտ հակառակն է ասում»,- հարցրել էր լրատվամիջոցը։

Վարչապետը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ իրենց մոտ քննարկումները շատ բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետները արտահայտելու հնարավորություն ունենում են, եւ այդ բանավեճում է, որ կառավարությունը փորձում է գտնել ամենաօպտիմալ լուծումները եւ գալ ամենաօպտիմալ որոշումների։

Ինչ վերաբերում է տեսակետների կամ մոտեցումների տարբերություններին, վարչապետի համոզմամբ՝ դա կարող է կապված լինել մի քանի հանգամանքի հետ, օրինակ՝ Առողջապահության նախարարը, լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն, հարցերին առավելապես նայում է առողջապահական տեսակետից, ինչն էլ նրա աշխատանքն ու պարտականությունն է։

Բայց ընդհանուր առմամբ կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական եւ առողջապահական խնդիրները, եւ, վարչապետի պնդմամբ, սա հակասություն չէ, այդտեղ միշտ կա ճիշտ բալանսը գտնելու հնարավորություն։

«Այս մոտեցումը չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետեւ նրանք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր, բայց նաեւ տնտեսական գործոններն են շատ կարեւոր, եւ այստեղ մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած»,- ասաց վարչապետը։ Նրա կարծիքով նաեւ՝ պետական մարմինների սինխրոնացումը կատարելության չի հասել, բայց ամեն ինչ անում են, որ այդ ուղղությամբ լինի կոնկրետ առաջընթաց։

Բրիֆինգի ավարտին Փաշինյանը կրկին հիշեցրեց այն կանոնները, որոնք պետք է պահպանել եւ կրկին հիշեցրեց դիմակների կրման անհրաժեշտության մասին:

Տպել
2092 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող