Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

28/05/2020 schedule22:00

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող և Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի Ղեկավար հանձնաժողովի հեռավար նիստը: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն:

Հեռավար նիստի ընթացքում ամփոփվել է ծրագրի իրականացման մեկ տարին: Նիստին մասնակցել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ծրագրի շահառու հանդիսացող գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ամփոփելով ծրագրի իրականացման արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդգծել է, որ այն նշանակալի ներդրում է ունեցել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության հարցում, կարևորել է ձեռք բերված արդյունքների պահպանումն ու ընդլայնումը՝ համագործակցության շարունակականության ապահովման միջոցով:

Ծրագրի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրարկումն ապահովելու և զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարևորել են նաև Դեյվիդ Մորանը և Նատալյա Վուտովան: Բարձր է գնահատվել ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սերտ համագործակցությունը, որն առավել ամրապնդվել է ծրագրի ներդրմամբ:

Ամփոփելով հեռավար նիստը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը համակարգային բարեփոխումներ է սկսել զինծառայողների սոցիալական և առողջապահական իրավունքների պաշտպանության ոլորտում, կարևորել այս հարցում Ծրագրի շրջանակներում թիրախային օժադակություն ստանալու կարևորությունը:

Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2020 թվականի հունիսի 1-ից` հաշվի առնելով Ծրագրի արձանագրած դրական արդյունքները և ՀՀ պաշտպանության նախարարության հաստատակամությունը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շարունակման հարցում:

«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022թ.թ. ծրագրի շրջանակներում և ֆինասավորվում է Միացյալ Թագավորության կողմից։ Գործողությունների ծրագիրը ֆինասավորում են նաև Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեդիան։

Տպել
1057 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց