Երևան
6 °C
Nissan-ը հայտարարել է, որ մտադիր է փակել Իսպանիայում եւ Ինդոնեզիայում իր գործարանները, ինչպես նաեւ հեռանում է հարավկորեական շուկայից եւ հրաժարվում Ռուսաստանի դաշնությունում գործող Datsun անվանումով բրենդից:
Eurօnews-ը հայտնում է, որ մասնավորապես, լիկվիդացիա է սպասվում է Բարսելոնայում գործող Nissan-ի գործարանում, որտեղ ավելի քան 3 հազար մարդ է աշխատում: Nissan-ի գլխավոր տնօրեն Մակոտո Ուտիդան հավաստիացնում է, որ ընկերության ղեկավարությունն ուսումնասիրել է բազմաթիվ տարբերակներ՝ աշխատանքները չկասեցնելու համար, սակայն այլ տարբերակ չունեն եւ ստիպված են գնալ այս «ոչ այնքան հեշտ» քայլին:
Նոր ռազմավարությունը դարձել է Renault-Nissan դաշինքի նախաձեռնած խոշոր բարեփոխումների մի մաս, որի ընթացքում գործընկերները պայմանավորվել են միավորել մեքենաների արտադրությունն ու շուկայի բաժանումը: Ըստ Renault-ի կառավարման խորհրդի նախագահ Ժան-Դոմինիկ Սենարդի ՝ սա պետք է օգնի դաշինքին կենտրոնանալ աշխարհի ողջ տարածքում խոշոր ավտոմոբիլային շուկաներում.
«Nissan-ի պատասխանատվության ոլորտը Ճապոնիան է, Չինաստանը եւ Հյուսիսային Ամերիկան: Renault-ինը՝ Եվրոպան, Ռուսաստանը, Լատինական Ամերիկան եւ Հյուսիսային Աֆրիկան: Mitsubishi-ի շրջանակն էլ Հարավարեւելյան Ասիան ու Օվկիանիան են»,-նշել է Սենարդը:
Պատասխանատվության ոլորտի այս բաժանումը, սակայն, ըստ խորհրդի նախագահի, չի նշանակում, որ Nissan-ը վերջնականապես դուրս է գալիս եվրոպական շուկայից: Ընկերությունը մտադիր է պահպանել Սանդերլենդում առկա գործարանը: Այն խոշորագույն մեքենաշինական ձեռնարկություն է Հյուսիսային Թագավորությունում, այնտեղ աշխատում է ավելի քան 7 հազար մարդ: Ավելի վաղ տեղեկություններ են եղել այն մասին, որ տնտեսական ճգնաժամի պատճառով այստեղ էլ սպասվում են արտադրության զգալի կրճատումներ:
Nissan-ի՝ Բարսելոնայում տեղակայված գործարանի աշխատակիցները չեն կարողացել թաքցնել զայրույթը՝ կոնցեռնի համատեղ որոշման մասին տեղեկանալուց հետո: 3 հազար մարդ արդեն համարվում է փաստացի գործազուրկ: Նրանք բողոքի մեծ ալիք են բարձրացրել եւ հայտարարել, որ ընկերության ղեկավարությունն իրենց ազատումը ծրագրել է վաղուց, սակայն աշխարհում առկա իրավիճակը հարմար առիթ է եղել՝ նախկինում ծրագրածն իրականացնելու համար: Աշխատակիցները հայտարարել են՝ իրենց թողնում են բախտի քմահաճույքին եւ նշել, որ սուտ է տեղեկատվությունը, թե Բարսելոնայի գործարանի արտադրանքը ոչ եկամտաբեր է:
Բարսելոնայի գործարանի աշխատակիցների բողոքը
Բանն այն է, որ Nissan-ը որոշել է մինչեւ 2023 թվականը 20 տոկոսով նվազեցնել ավտոմեքենաների արտադրությունն ամբողջ աշխարհում:
Ի նշան իրենց գործարանի փակման դեմ բողոքի, աշխատակիցները մայրուղիներում տասնյակ անվադողեր են այրել: Նրանք նշում են, որ աշխատակիցների մեծ մասը 10 տարուց ավելի է՝ աշխատում է գործարանում, իսկ համաշխարհային ճգնաժամի եւ համավարակի պայմաններում նոր աշխատանք գտնելու հեռանկարն անորոշ է, քանի որ կրճատումներ են բոլոր խոշոր արտադրություններում:
Սա 11 տարվա ընթացքում Nissan-ի առաջին գործարանն է Իսպանիայում, որ փակվում է: Հաշվի առնելով մատակարարներին ու ենթակապալառուներին, արհմիությունները համոզված են, որ գործարանի փակումը կազդի 20 հազար մարդու վրա:
Իսպանիայի արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Մարիա Ռեյես Մարոտոն, սակայն, դեռ լավատես է. «Մենք տեղյակ ենք տնտեսական դժվարությունների մասին, որոնք Nissan- ն է ապրում, հատկապես COVID-19- ի պատճառով: Բայց մենք հավատում ենք, որ պետք է մտածել միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների մասին: Մենք համոզված ենք, որ Nissan- ը կկարողանա հենակետ ձեռք բերել Իսպանիայում եւ մնալ եվրոպական շուկայում»,-ասել է նա:
Ավտոմեքենաների արտադրությունը կազմում է Իսպանիայի Համախառն ներքին արդյունքի 10% -ը: Սկզբնապես Բարսելոնայի գործարանը նախատեսված է եղել տարեկան 200 հազար մեքենա արտադրելու համար, բայց նույնիսկ համավարակի բռնկումից առաջ գործարանի կարողությունը կրճատվել էր մեկ երրորդով, այդ մասին են փաստում դիտորդները:
Նշենք, որ այս տարվա մարտին էլ Nissan ընկերությունը որոշում էր կայացրել կրճատել Սանկտ-Պետերբուրգի իր գործարանի աշխատանքները՝ երկհերթափոխային համակարգից անցնելով 1 հերթափոխի: Ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ այդ որոշումը մեքենաների պահանջարկի կտրուկ անկման հետ է կապված, համաճարակի հետ կապ չունի եւ առնչվում է միայն շուկայում տիրող իրավիճակին: Նա հավելել էր, որ մի քանի ամսից՝ հնարավոր է վերականգնվի նախկին աշխատաձեւը: Nissan-ի Պետերբուրգի ավտոգործարանն արտադրում է X-Trail, Qashqai եւ Murano մոդելները:
Իր հերթին Renault ընկերությունը կասեցրել էր Ֆրանսիայի իր գործարանների աշխատանքը՝ տուն ուղարկելով 12 արտադրական ձեռնարկության մոտ 18 հազար աշխատակցի՝ անորոշ ժամանակով: Փակվել էին նաեւ դեպի Եվրոպա արտադրանք ապահովող Թուրքիայի եւ Մարոկկոյի գործարանները, սակայն ի տարբերություն Nissan-ի վերը թվարկված գործարանների, դրանք կվերաբացվեն՝ կորոնավիրուսի համաճարակի տեմպերի թուլացման հետ մեկտեղ:
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)
Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը
Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան
Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ
ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել
Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը
ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է
Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը
Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ
Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ
Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին
Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ
Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին
Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը
Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները
Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ
Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին
Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ
Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս
Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի
36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան
Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ
© 2024 Հայկական ժամանակ