Գոգյանի նման մարդկանց պետք է համարենք հարստություն, արժեքավոր ռեսուրս․ Արծրունի Սահակյան

Բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի կարծիքով՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից Սմբատ Գոգյանի ազատման դիմումի պատճառներից մեկը ոչ միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության հարցն է, այլեւ ընդհանրապես գրագողության, դրա դեմն առնելու համար բարեփոխումների ծրագրի։

Սմբատ Գոգյանը, հիշեցնենք, հեռանալու իր որոշումը պատճառաբանել էր նաեւ այն հանգամանքով, որ, չնայած Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության մեջ կան արտագրություններ ու թարգմանություններ, նա շարունակում է աշխատել՝ շնորհիվ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորության: Գոգյանի այս հայտարարություններն անտարբեր չէին թողել Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովին, որը արտահերթ նիստ էր հրավիրել, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դեռ չի ստորագրել ԲՈԿ նախագահի դիմումը:

Արծրունի Սահակյանի հետ մեր զրույցը այս զարգացումների շուրջ է եւ ոչ միայն:

- Պարոն Սահակյան, վստահ եմ՝ տեղյակ եք ԲՈԿ նախագահի ազատման դիմումի եւ դրա հետ փոխնախարարի ունեցած առնչությունների մասին մամուլի արձագանքներին։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։ Գիտության շահի եւ համակարգային փոփոխության ձգտումը բախվել են հովանավորչության ավանդույթները պահպանելու մղման հե՞տ, թե՞ սա մեկ այլ բան է։

- Բուն խնդիրը ո՛չ Թամրազյանն է, ո՛չ էլ Գոգյանը, այլ նախարարությունն է, որի ղեկը նախարարի ձեռքում է։ Նախարարը քաղաքական դեմք է, որը կարող է լինել ե՛ւ երիտասարդ, ե՛ւ անփորձ, բայց իրավունք չունի վաստակ չունեցող անհայտ մարդուն նշանակել փոխնախարար, որը մասնագիտական պաշտոն է։ Նախարարը պարտավոր է իր կադրային ընտրությունը կատարել հիմնավոր։ Ինչ վերաբերում է Սմբատ Գոգյանին, իր մասնագիտության մեջ նոր ծագող աստղ, երիտասարդ դոկտոր լինելն արդեն վկայում է նրա վաստակի մասին։ Այդ տեսակին տրվել է կառավարելու լայն հանրային գործունեության հարթակ՝ ԲՈԿ-ը։ Հասարակությունը ընդունում եւ գնահատում է այդպիսի նշանակումները։ Իմ կարծիքով՝ Գոգյանի նման մարդիկ հանրապետության մտավոր գենոֆոնդի վառ դրսեւորումներից են, նրանց պետք է համարենք մեր ունեցվածքը, մարդկային ռեսուրսների տեսակետից՝ արժեքավոր ռեսուրս, որի համար պետությունը՝ ի դեմս նախարարության, պետք է ապահովի դրսեւորման բարենպաստ պայմաններ։

Մտավորական, գիտնական մարդու համար շատ խոր ու լայն է խնդիրը, որը ներկայացնում է Գոգյանը, իսկ խնդիրը նեղ, մասնավոր ու կենցաղային բնույթ է ստանում ոչ մասնագետի՝ փոխնախարարի համար։

Իրար հետ ընդհանուր եզր չունեցող այս երկու սկզբունքները երբ բախվում են, բանը հասցնում են ԲՈԿ-ի գոյության հարցին։ Անգամ կարող են այդ բախումն այնքան խորացնել, որ ԲՈԿ-ը փակվի, իսկ փակել նշանակում է կատարելապես դուռ բացել կրթական քաոսի առաջ։ Փակելու դեպքում պետք է շարունակեն գիտական աստիճաններ շնորհել։ Նշանակում է ամեն բուհ ձգտելու է բացել իր՝ գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը։ Առաջանալու է անվերահսկելի մի գործընթաց, որից օգտվելով՝ ամեն չալարող մարդ կարողանալու է ձեռք բերել գիտության թեկնածուի աստիճան։ Մինչդեռ ԲՈԿ-ը թաքնված գործառույթ ունի. հանրապետությունով մեկ հաստատում է միասնական կրթական ստանդարտ եւ թույլ չի տալիս, որ ամեն գիտխորհուրդ իր չափանիշները սահմանի։

Ամբողջ հանրապետությունը գիտի, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության մեջ գրագողության դեպքեր կան, նախարարն էլ գիտի։ Եթե չի միջամտում, նշանակում է՝ աչք է փակում։ Նույն նախարարը նախորդ պաշտոնակատարի ատենախոսության հարցում սկզբունքային դիրք գրավեց։ Այս դեպքում սկզբունքային դիրքը չի երեւում։

- Ի՞նչ աստիճանի է մեզ մոտ խորացած գրագողության խնդիրը։

- Երբեմն մրցույթներ են հայտարարվում այս կամ այն պաշտոնի համար, որի հավակնորդներից պահանջվում է ունենալ գիտական աստիճան։ Այս կրթական ցենզը ունեցող մարդիկ քիչ կան, բայց պաշտոնի ձգտողներ՝ շատ։ Ահա, հեռանկարում պաշտոնների հասնելու համար տարածված երեւույթ է գրագողությամբ կամ փողով ատենախոսություն պաշտպանելը։ Սա է դրդում մարդկանց՝ դիմելու գրագողության, հավելավճարն էլ չհաշված։ Հատկապես նախկին իշխանությունների ժամանակ ընդունված ձեւ էր լեզու գտնելով, պայմանավորվելով՝ նշանակվել պաշտոնակատար, ապա ընթացքում ձեռք բերել գիտական աստիճան, եւ վերջնականապես հաստատվել պաշտոնի։

Խորհրդային Միության օրոք երբ լինում էր գրագողության մի դեպք, ամբողջ հասարակությունը դղրդում էր, հիմա այնքան շատ են. ո՜ր մեկից ասեն, ո՜ր մեկից լռեն։ Նշանակում է՝ այն ժամանակ դրվածքն այլ էր, հիմա փոխվել է, այժմ մարդիկ հանգիստ են նայում գործած հանցանքներին։

Այստեղ եւս խոսքը ոչ միայն գիտական աստիճանի ձեռքբերման ազնիվ ճանապարհի մասին է, այլեւ քրեական հանցագործության։ Ձու կամ ձի գողացողի հանցանքը աստիճան գողացողի համեմատ աննշան է։ Նա ոչ միայն նյութն է գողանում, այլեւ պատիվը, հանրային ճանաչումը։ Մեզ մոտ դոկտորի համար գործում է 50.000 հավելավճարի կարգը։ Պատկերացնո՞ւմ եք մի մարդ, որ գրագողությամբ պաշտպանել է դոկտորական եւ 10 տարի շարունակ 50.000 հավելավճար է ստանում, որքա՞ն գումար է գողանում պետությունից։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար։

- Հնարավոր է՝ սկզբում չբռնվի գրագողը. հրապարակային մասից մինչ պաշտպանություն մի քանի ամիս է տեւում, ուստի աղբյուրը հասկանալը դժվարանում է, սակայն այն չի կարող անհայտ մնալ։

Եթե ունենանք կարգ, որ սահմանի, թե մի շարք հանցանքների նման գրագողությունը եւս վաղեմություն չունի, երբ բացահայտվի, պետք է դատապարտվի, եթե գրագողն էլ զրկվի գիտության, կրթության բնագավառում զբաղվելու իրավունքից, եւ պահանջվի նյութական վնասի վերականգնում, սա կլինի արդար։ Պետք է պատիժ սահմանել նաեւ նրա գիտական ղեկավարի, ընդդիմախոսների եւ արտաքին կարծիք տվողների համար, որ ստանան զգուշացում, եւ եթե 2-րդ անգամ դա կրկնվի, զրկվեն գիտական աստիճանից։ Գիտխորհրդի նախագահին եւս պետք է տրվի զգուշացում, իսկ 2-րդ անգամ կրկնելու դեպքում՝ պաշտոնանկ անել։ Գիտխորհրդի անդամները նույնպես իրենց առնչության չափով պետք է պատասխանատվություն կրեն։

Եթե մարդը պաշտպանում է, բայց գիտությամբ չի զբաղվում, թող ԲՈԿ-ը սահմանի կարգ, եւ երկու, երեք կամ 5 տարի հետո կասեցվի նրա գիտական աստիճանը, որովհետեւ այդ աստիճանները գիտակրթական ոլորտի համար են, չկա այդ գործունեությունը, չկա նաեւ աստիճանը։

Տարածված երեւույթ է փողով ատենախոսություն գրել տալը։ Շատերն ասում են՝ ի՞նչ կարող ենք անել, դե արի ու ապացուցիր, որ ինքը չի գրել։ Հասարակ բան է դա ապացուցելը։ Եթե մեկը փողը տալիս է, գործը՝ գրել տալիս, տեղյակ չի լինում բովանդակությունից, կոնկրետ տերմիններից, կարող են որեւէ տերմին, թվական տվյալ հարցնել։ Այս հարցերի միջոցով իսկույն ջրի երես է դուրս գալիս ոչ մասնագետ լինելու փաստը։ Եթե անգամ դա գիտխորհուրդը չի անում, ԲՈԿ-ի փորձագիտական խումբը՝ գիտխորհրդի նախագահի եւ պատասխանատուի ներկայությամբ, կարող է ատենախոսին հրավիրել քննության։

- Պարոն Սահակյան, Դուք նաեւ ԵՊՀ պրոֆեսոր եք, կարծիքներ կան, որ առանց ռեկտորի բուհը տուժում է, ի՞նչ կասեք։

- Համալսարանն այսօր պետության կողքին չարքաշ ազգականի վիճակում է։ Իրականում այդպես չպիտի լինի, ԵՊՀ-ն մեծ պոտենցիալ է, որ պարզապես խելացի կառավարում է ուզում։ Համալսարանի ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է։ Ովքեր են այն ձեւավորում՝ նախարարությունը, կառավարությունը, դասախոսությունը, ուսանողությունը (յուրաքանչյուրը 25 %)։ Ստացվում է, որ հիմքում ընկած է ոչ թե կրթության զարգացման մտահոգությունը, այլ ինչ-որ ուրիշ բան՝ կառավարման լծակներ, հարաբերություններ...: Պարզ երեւում է, որ լիազոր մարմնի եւ կառավարության ձայները նույնն են եւ միասին կազմում են 50%։

Պահե՞լ այս հակադեմոկրատական, հակաուսումնական կարգը, որ գալիս է նախկին ռեժիմից, թե՞ փոխել։ Իսկ ո՞վ է փոխողը՝ նախարարությունը...։ Հոգաբարձուների խորհրդի ստեղծման կարգը պետք է կատարելագործվի։ Հիմա էլ լրացել է հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետը, թողել են պարապ, որ ի՞նչ լինի։ Կորոնավիրուսն ի՞նչ կապ ունի պետական կյանքի կազմակերպման հետ։ Համալսարանը կորցրեց հոգաբարձուների խորհուրդը, մյուս ղեկավարման մարմինը գիտխորհուրդն է։ Դրա ժամկետն էլ ավարտվեց։ 3-րդ ղեկավար մարմինը ռեկտորն է։ Մեզ մոտ ռեկտորի պաշտոնակատար է, որն արդեն հայտարարել է՝ չի ուզում ռեկտոր լինել, մրցույթին չի դիմել։ Որպես պաշտոնակատար՝ կզբաղվի, որ եղածը պահպանվի, չթալանեն, բայց որ ուզենա էլ, չի կարող կրթության զարգացմամբ զբաղվել, որովհետեւ կառավարման նշյալ մարմինները չկան իր կողքին։ Ամբողջ հսկա հաստատությունը մնացել է անտեր։ Երկրի սուղ պայմաններում ո՞նց ենք մեզ թույլ տալիս նման շռայլություն։ Որպես պետություն՝ համալսարանից սպասելիք չունե՞նք։ Նախարարության կողմից շատ մեծ բացթողում է, պարտավոր է կանգնել բուհի թիկունքին։

Տպել
3350 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին