Փոխվարչապետը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ ելույթ ունեցել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին 15 հարցեր, որոնց թվում է նաեւ նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը:Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է.

«Խորհրդի հարգելի նախագահ, Կառավարությունների հարգելի ղեկավարներ, հարգելի Սերգեյ Նիկոլայի, հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ:Մեր հանդիպումը տեղի է ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կտրուկ կփոխվի, եւ հնարավոր կլինի հանդիպումների անցկացումը դեմ առ դեմ ձեւաչափով:

Այս պայմաններում, երբ աշխարհի բոլոր պետությունները կանգնած են սահմաններ չճանաչող համավարակի հետ կապված մարտահրավերների առջեւ, ջանքերի միավորման անհրաժեշտությունն ակնհայտ է:

Կորոնավիրուսի սպառնալիքի վերացման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերը նախաձեռնելու եւ բազմակողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մեր երկրների պատրաստակամության հերթական հաստատումը ավելորդ չի լինի: Այս կապակցությամբ պատեհաժամ եւ ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությունը:

Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում՝ տնտեսական եւ սոցիալական բնույթի, թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում եւ դրա հետեւանքների հաղթահարման գործում:

Ելնելով դրանից՝ մենք մտադիր ենք ԱՊՀ շրջանակներում այսուհետ եւս շարունակել համագործակցության ամրապնդումը՝ մեր երկրների սանիտարա-համաճարակաբանական եւ ֆինանսա-տնտեսական անվտանգության հուսալի ապահովման նպատակով: Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսային համավարակի հետեւյալ վիճակագրությունը՝ արձանագրված են հիվանդության 8676 դեպք, բուժման մեջ են գտնվում 5212 հիվանդ, առողջացել են 3297 մարդ, եւ ցավոք, մահացել է 120 մարդ:

Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնված կարանտինային միջոցառումները պայմաններ ապահովեցին առողջապահական համակարգի սովորական ռեժիմով գործառնության համար: Մենք նաեւ ավելացրել ենք թեստերի, ԹԱՕ սարքավորումների, բժշկական դիմակների ռեսուրսները, կազմակերպել ենք մասնագետների վերապատրաստում:

Այնուհետեւ մենք գնացել ենք արտակարգ դրության ռեժիմի թուլացմանը եւ, ըստ էության, թույլատրել ենք տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ կանոններին խստագույնս հետեւելու պայմանով, որոնց խախտման դեպքում խիստ տուգանքներ են կիրառվում:

Զուգահեռաբար, մենք փաստացի արդեն կիրարկել ենք շուրջ 20 աջակցության խոշոր միջոցառում սոցիալական ոլորտում, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում՝ մասնավորապես հավելյալ իրացվելիություն տրամադրելով բիզնեսին: Այդ իմաստով, կարծում ենք, որ մեր միջոցառումներն ամբողջությամբ վերացրել են այն մեկանգամյա ցնցումը, որը տեղի էր ունեցել սահմանափակումների պատճառով:

Հարգելի Աբդուլլա Նիգմատովի,

Շնորհակալ ենք այսօրվա նիստը անցկացնելու Ձեր նախաձեռնության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը լիովին աջակցում է ուզբեկական նախագահության նպաստակաուղղված մոտեցումներին, որոնք միտված են համագործակցության դրական դինամիկայի զարգացմանը:

Հարգելի գործընկերներ,

Վերադառնալով այսօրվա նիստի հարցերին՝ ուզում եմ ընդգծել, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ԱՊՀ-ն անցել է կենսագործունեության ձեւի եւ միջպետական հարաբերությունների մեթոդների որոնման դժվարին ուղի:Վստահ եմ, որ համակարգային մոտեցումը կընկնի հաստատման համար մեզ ներկայացված՝ մինչեւ 2030 թվականը Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի հիմքում:

Շահագրգիռ պետությունների միջեւ բազմակողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում ենք որպես անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում: Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել նման համագործակցության փաստացի ձեւաչափին:

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագրի ընդունումը հիմնված է միասնական կազմակերպա-տեխնիկական մոտեցումների վրա՝ հիմքում ունենալով դրա զարգացման եւ կատարելագործման տեսակետերի ընդհանրությունը: Վստահ ենք, որ դրա իրականացումը թույլ կտա ապահովել կառավարման անհրաժեշտ որակ՝ առկա ռեսուրսների առավել լիարժեք եւ արդյունավետ օգտագործման հաշվին:Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում խիստ կարեւորելով բազմակողմ համագործակցությունը՝ կողմ ենք ղրղզական կողմի առաջարկին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալի նշանակման առաջարկին: Մենք մտադրված ենք խորացնել կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցությունը:

Մեր կարծիքով, ԱՊՀ-ն զգալի ներուժ ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի ձեւավորման գործընթացում:Այս համատեքստում ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է կադրերի պատրաստման որակը բարձրացնելու մեր ընդհանուր ձգտմանը՝ բարձրագույն կրթական եւ լրացուցիչ մասնագիտական համատեղ ուսումնական ծրագրերի իրականացման ցանցային ձեւի ներդրման միջոցով: Մեր կարծիքով հետագայում դա բարենպաստ ազդեցություն կունենա համատեղ գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման վրա:

Ցանկանում եմ նաեւ վերահաստատել մշակութային բազմազանության պահպանմանը եւ մշակույթների երկխոսության զարգացմանը մեր հանձնառությունը մեր ժողովուրդների միջեւ վստահության եւ փոխըմբռնման ամրապնդման նպատակով: Այս առումով հույսեր ենք կապում մշակույթի բնագավառում 2021-2025 թվականների համար նախատեսված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության միջոցառումների իրականացման հետ:

Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ ԱՊՀ տարածքում համագործակցության շրջանակներում համատեղ գաղափարների եւ նախագծերի իրականացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները եւ հնարավորությունները:

Մեր կարծիքով, որ այդ ներուժը պետք է լիարժեք օգտագործել՝ ակտիվացնելով ԱՊՀ տարածքում երիտասարդական համագործակցությունը եւ ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային կազմակերպությունների միջեւ: Ամփոփելով ուզում եմ տեղեկացնել, որ հայկական կողմը աջակցում է համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Տպել
1542 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա