Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

29/05/2020 schedule19:34

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է 6 չափանիշ, որոնց պետք է հետեւեն կորոնավիրուսի դեմ պայքարող բոլոր երկրները: Այդ չափանիշներից են՝ վարակի փոխանցումը պետք է լինի կառավարելի, երկրի առողջապահական համակարգը պետք է ունենա կարողություններ՝ թեստավորելու, մեկուսացնելու եւ բուժելու յուրաքանչյուր դեպք եւ հայտնաբերելու յուրաքանչյուր կոնտակտավորի:

Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանին հարց ուղղվեց. վերջին 25 օրերի տխուր վիճակագրությունը, ընդամենը 30 ազատ ռեանիմացիոն մահճակալի առկայությունը, ռեանիմատոոլոգների հավաքագրման՝ Առողջապահության նախարարի հայտարարությունները նկատի ունենալով՝ արդյոք կարո՞ղ եք պնդել, որ Հայաստանը համապատասխանում է ԱՀԿ չափանիշներին, եւ դեռ որքա՞ն պետք է վատթարանա իրավիճակը, որ խիստ կարանտինային սահմանափակումների անցնելու որոշում կայացվի:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրներ, ունի նաեւ տնտեսական, անվտանգային, ֆինանսական, սոցիալական կարիքներ, եւ այսօր բազմաթիվ երկրներ, այդ չափանիշներին չհամապատասխանելով, վերացնում են կարանտինային ռեժիմը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչքան դեռ պիտի վատանա իրավիճակը, դա կախված է մեզնից, եւ ես հույս ունեմ, որ մեր հանրային վարքագծում տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք այլեւս ստիպված չենք լինի վերադառնալ կարանտինի: Ըստ էության՝ դա մի զարգացում է, որ մեզնից ոչ մեկը չի ուզում, ուղղակի մենք մեր վարքագծով պիտի աջակցենք, որ դա չլինի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ բազմիցս խորհրդակցելով մասնագետների հետ՝ կարող է վստահաբար ասել, որ Հայաստանում եթե պահպանվեն կանոնները՝ քաղաքացիները կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանեն ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով չդիչեն դեմքին, ապա կունենանք կորոնավիրուսի նոր դեպքերի թվի անկում, եւ հնարավորություն կլինի նույնիսկ զրոյացնել այն:

«Մենք գնում ենք այս ճանապարհով, քանի դեռ հնարավոր է գնալ այս ճանապարհով՝ փորձելով մեր քաղաքացիներին փոխանցել այս ուղերձը՝ «կրիր դիմակ, փրկիր կյանքեր»: Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները, լինելով խիզախ, առանձնապես չեն մտահոգվում սեփական առողջության համար, բայց մեր ժողովրդին հարիր է կրկնակի, եռակի, քառակի անգամ ավելի մտահոգությամբ վերաբերվել ուրիշների առողջությանը, ուրիշների կյանքին: Այնպես որ այս միջոցառումները անհրաժեշտ են ոչ միայն մեր սեփական առողջությունը պահապնելու համար, այլեւ շատ ավելի անհրաժեշտ են խոցելի խավերին՝ տատիկների-պապիկների, մեր սիրելի ծնողների, քրոնիկական հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիների համար: Եվ ես կասկած անգամ չունեմ, որ մեր քաղաքցիները կգնան այս ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Տպել
1679 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին