Հասարակության «լրջության կորագիծը»

31/05/2020 schedule18:45

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է, եւ վարակի նահանջի նախանշանները դեռեւս չեն երեւում։ Թե ինչու այնպես ստացվեց, որ վիրուսի տարածվածության առումով (տոկոսային հարաբերությամբ) դարձել ենք «տարածաշրջանային առաջատար»՝ հասկանալի է։ Կառավարությունն իր առջեւ միաժամանակ երկու խնդիր էր դրել՝ կարանտինային սահմանափակումների միջոցով կանխել վարակի տարածումը, բայց առաջնահերթ ուշադրություն դարձնել նաեւ տնտեսությանը եւ թույլ չտալ, որ այն «մեռնի»։ Սա ըստ էության հարկադրված մարտավարություն էր, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակով տնտեսությունն ամբողջությամբ «փակելու» ռեսուրսներ պարզապես չուներ ու հիմա էլ չունի։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, ու հիմա պիտի մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

Փաստն այն է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլում յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության եւ «ապակենտրոն պայքարի» մարտավարությունը սպասված արդյունքները չտվեց, ու հիմա հասել ենք երկրորդ փուլին։ Ընդ որում՝ շաբաթներ շարունակ ամենօրյա ռեժիմով մարդկանց զգուշացվում էր, որ եթե կարանտինային սահմանափակումները խստորեն չպահպանվեն՝ ինչ-որ պահից սկսած իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից, հիվանդանոցային տեղերը չեն հերիքելու, պետությունը չի կարողանալու ապահովել բոլոր վարակվածների բուժումը, եւ այլն։ Այդպես էլ եղավ։ Թե որքանով են մեղավոր պետական այս կամ այն կառույցներն ու պաշտոնյաները՝ հետագայում, իհարկե, հանգամանորեն կուսումնասիրվի, բայց այս պահին հիմնական հարցը հետեւյալն է. արդյո՞ք համապատասխան դասեր ենք քաղել, եւ արդյո՞ք հասարակության յուրաքանչյուր անդամ պատրաստ է գոնե հիմա փոխել իր վարքագիծը՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը։

Այնպես չէ, որ քաղաքացիներից ինչ-որ ահավոր ծանր կամ անհնար բան է պահանջվում։ Մարդիկ պետք է պարզապես պաշտպանիչ դիմակներ կրեն, ախտահանեն ձեռքերը եւ պահպանեն սոցիալական հեռավորություն։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն հավատում կորոնավիրուսին, համարում են, որ «էս սաղ Բիլգեյցն ու Սոռեսն են հորինել», համոզված են, որ այս ամենի իմաստը «մասկի բիզնեսն ա», «հավայի թվեր են կրակում, որ դրսից շատ փող կպցնեն», եւ այլն։ Լավ, մի՞թե այդքան բարդ բան է տարատեսակ վարկածներին հավատալու փոխարեն ընդամենը դիմակ կրելն ու ձեռքերն ախտահանելը։

Նախօրեին, երբ Հայաստանում նոր վարակվածների շատ մեծ թիվ էր գրանցվել, իսկ արձանագրված մահերի թիվը ռեկորդային էր, մարզերից մեկից ավտոմեքենայով մտնում էինք Երեւան։ Ավտոմեքենայի մեջ, հասկանալի է, բոլորս դիմակներով էինք։ Ու պատկերացրեք՝ դիմացից եկող մեքենաների մոտ մեկ երրորդը լուսային ազդանշաններով զգուշացնում էր՝ առջեւում ոստիկանական անցակետ կա (պարզվեց՝ դիմակների առկայությունն էին ստուգում)։ Սա նշանակում է, որ հասարակության մի զգալի հատված մինչեւ հիմա էլ պարետատան հակահամաճարակային միջոցառումներն ընկալում է ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ որպես «անիմաստ փորձանք», որից պետք է խուսափել, այսինքն՝ «անիմաստ չտուգանվել» ու հետո շարունակել վարվել հին ձեւով։  Նույն պատկերն էր նաեւ Երեւանի բակերում. ոստիկանության մեքենաները բարձրախոսներով մարդկանց հիշեցնում էին պարետատան պահանջները, իրար գլխի հավաքված ջահելներն էլ, բարձրախոսի ձայնը լսելով, արագ-արագ հագնում էին դիմակները, իսկ ովքեր չունեին՝ վազում-մտնում էին շենքերի շքամուտքերն ու «վտանգն անցնելուց» հետո վերադառնում։ Ճիշտ է, ակնհայտորեն՝ որքան լրջանում է վիճակը, այնքան նման մարդկանց թիվը պակասում է, բայց փաստ է, որ նաեւ այսպիսի վարքագիծն է պատճառը, որ վարակի տարածման տեմպերը չեն նվազում։ Ու կառավարությունն այստեղ շատ մեծ անելիքներ ունի։ Կոշտ, ոչ ժողովրդահաճո, բայց՝ անհրաժեշտ։ Եթե անգամ այս իրավիճակի համար մեղքի իր բաժինն ամենամեծն է։

Տպել
1662 դիտում

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը