Իրականացան մեր կանխատեսումները՝ դեպքերի թիվը հասնում է 10 հազարի. պահեք երեք պարզ կանոնները

Պարետատան նիստին հաջորդող ճեպազրույցում քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ իրականացել են իրենց՝ ավելի վաղ արված կանխատեսումները, եւ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մոտեցել է 10 հազարի:

«Մենք շեշտել ենք բազմիցս, որ եթե վարակի տարածման տեմպը պահպանվի, մայիսի վերջին ընդհանուր առմամբ կունենանք մոտ 10 հազար վարակակիր, եւ այդ կանխատեսումներն իրականացան»,- ասաց նախարարը: Հաստատված վարակակիրների թիվն է 9492, մահերի ընդհանուր թիվը 139 է:

Նա նշեց, որ երեկ՝ կիրակի օրը, քիչ թվով թեստեր են արվել, քանի որ ողջ ծանրաբեռնվածությամբ աշխատել են ոչ բոլոր լաբորատորիաները. «Դրանք պարբերաբար պիտի կանգնեն կանխարգելիչ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ ունենանք»,- բացատրեց նա:

Ծանրաբեռնված է մահճակալային ֆոնդը, հատկապես՝ ռեանիմացիոն, որ այս պահին ամենակարեւորն է. ծանր վիճակում է 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 55 քաղաքացի, որոնցից 15-ը միացած է թոքերի արհեստական օդափոխության սարքերին. «Ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը վերջին օրերի ընթացքում մոտ 500 է եղել, այսինքն՝ լավացման միտումներ չենք տեսնում եւ պետք է մեր բոլոր միջոցառումները շարունակենք ավելի ինտենսիվ, հատկապես երեք պարզ կանոնների պահպանումը, որ այս թվերը չաճեն այլ իջնեն»: Թորոսյանը հիշեցրեց, որ այդ կանոններն են դիմակների կրումը, ձեռքերի ախտահանումը եւ սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր բոլոր դեպքերում:

«Շարունակվում է առողջության առաջնային պահպանման օղակի ինտեգրումը, եւ դրա մասին է վկայում պոլիկլինիկական համակարգից հավաքվող թեստերի թիվը: Երբ նոր սկսեցինք շրջիկ խմբերով տնային հավաքագրում իրականացնել, օրը 20 նմուշ էինք վերցնում, իսկ հիմա նմուշների թիվը հասնում է 200-ի եւ օրեցօր շատանում է, նաեւ ավելացվում են շրջիկ խմբերը, եւ դրանով վարակի հայտնաբերելիությունն ավելացնում ենք»,- ասաց նա:

Շարունակվում են դասընթացներն առողջության առաջնային պահպանման համակարգի: «Հաճախ ենք լսում բողոքներ, որ պոլիկլինիկական համակարգը լավ չի տիրապետում այս հիվանդության վարմանը տնային պայմաններում: Հնարավոր է՝ այդպիսի բազմաթիվ դեպքեր լինեն, քանի որ փաստացի սա մի նոր իրավիճակ է բժիշկների համար, եւ նրանց ժամանակ է պետք ինտեգրվելու այս հիվանդության դեմ պայքարի համակարգին, որը մինչ այդ միայն հիվանդանոցային համակարգն էր»,- ասաց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ պոլիկլինիկական համակարգը կկարողանա այս բեռը բարձրացնել, եւ կհոսպիտալացվեն միայն բարդացած դեպքերը:

Ցանկացած քաղաքացի կարող է լինել կորոնավիրուսային հիվանդության աղբյուր, եւ մենք, չենք կարող քաղաքացու դեմքին նայելով կամ որեւէ այլ ցուցանիշով, պարզել՝ նա կորոնավիրուսային հիվանդություն ունի, թե չունի: Եվ հենց նրանք են հիվանդության ակտիվ տարածողները լինում»,- ասաց նա՝ նշելով, որ դեպքերն այդպես էլ աննկատ են տարածվում, քանի դեռ չեն հասնում տարեց կամ քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացու, որը հիվանդությունը ծանր է տանում: «Կոչ եմ անում բոլոր կանոնները պահպանել՝ հենց այդ սկզբունքից դրդված, ոչ թե քանի որ դա մեզ չի վնասի, այլ քանի որ մենք կարող ենք լինել ասիմպտոմ վարակակիր, բայց կարող ենք վարակել մի մարդու, որը կարող է շատ ծանր հիվանդանալ եւ որոշ դեպքերում նաեւ մահանալ»:

Տպել
1554 դիտում

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է