Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Եթե այս տեմպերով շարունակվի կորոնավիրուսային վարակի տարածումը, ապա շուտով կհասնենք Իտալիայի ցուցանիշին. օրեր առաջ նման հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նա անդրադարձավ իր այս հայտարարության հիմքով տրված «Նախատեսվո՞ւմ է խստագույն ռեժիմ սահմանել» հարցին՝ մեկնաբանելով. «Պարետատան ամենօրյա նիստերի ժամանակ Առողջապահության նախարարությունը ներկայացնում է, թե վերակենդանացման մահճակալների ավելացման պրոցեսն ինչպես է ընթանում, որովհետեւ Ձեր նկարագրած դեպքը վերաբերում է այն իրավիճակին, երբ վերակենդանացման բաժանմունքի ենթակա հիվանդի համար ազատ մահճակալ չգտնվի: Ամենօրյա աշխատանք է տարվում բուժհաստատությունների հետ, որպեսզի վերակենդանացման տեղերն ավելացվեն»:

Վարչապետի պատասխանը լրացնելով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդեց, որ վերջին օրերին արդեն իսկ համալրվել է այդ ֆոնդը՝ Արտաշատի բժշկական կենտրոնում եւ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության կենտրոնում ավելացվել են ռեանիմացիոն մահճակալներ: «Սակայն երեք խոշոր ավելացումներ ունենալու ենք «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ 20 ռեանիմացիոն եւ 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 45-50 ռեանիմացիոն մահճակալ: Այդ գործողությունները կախված են լինելու վարակի տարածման տեմպից»,- ասաց նա:

Թորոսյանն ընդգծեց, որ համամիտ չէ այն դիտարկմանը, թե շուտով մարդիկ կարող է տանը մնան առանց բուժօգնության եւ մահանան: Նա կրկնեց, որ իրավիճակը գնահատվում է ամենօրյա ռեժիմով, եւ քաղաքականությունը մշակվում է ըստ այդմ՝ թե սահմանափակումների եւ թե վարքագծի խստացման-մեղմացման առումով:

«Ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք: Հիվանդության առանձնահատկությունն այն է, որ, ցավոք սրտի, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են: Սա շատ ծանր հիվանդություն է եւ մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերել դրան»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաեւ երկրորդ ալիքի մասին հարցին՝ նշելով, որ դա դեպքերի որոշակի նվազմանը հաջորդած դեպքերի այս պահի աճն է, որի պարագայում անհրաժեշտ է անել ամեն ինչ այդ երկրորդ ալիքը հսկողության տակ առնելու համար:

Տպել
1272 դիտում

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում