Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը եւ հայտնում, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշել է, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները: 

Նշվում է, որ դեսպան Թումանյանը հատուկ ընդգծել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման կարևորագույն ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի (կամ փոփոխությունների) հրատապ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հայկական կողմի համապատասխան առաջարկություններն ամիսներ առաջ ներկայացվել են ԻԻՀ նավթի նախարարություն:

ՀՀ դեսպանը նաև հավելլ է, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում գործունեության հուսալիության և արդյունավետության առումով Իրան-Հայաստան գազամուղը շահեկանորեն կարող է տարբերվել մյուս հարևան երկրների հետ Իրանի ունեցած համատեղ գազամուղերից, ինչը լրացուցիչ խթան կարող է լինել այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացման համար:

«Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացման խնդիրներին՝ այդ թվում ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների ներդրման միջոցով:

Զրուցակիցները պայմանավորվեցին կազմակերպել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների միջև տեսակոնֆերանս, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի դրույթները, և կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության այլ խնդիրներ»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Տպել
3630 դիտում

Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն. ԶԼՄ-ների աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը

Շախմատի միջազգային օրը ՀՀ-ում շախմատի էտյուդների լուծման մրցույթ կկայանա

Ուկրաինայի ԱԳՆ-ն հակամարտության լուծումը տեսել էր՝ հօգուտ Ադրբեջանի. Ուկրաինայի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան

Ոստիկանությունը ԶԼՄ-ներին հորդորում է չմտնել մարտական տարածքներ, սահմանամերձ բնակավայրեր և ուղիղ եթերներ չանել

Կրեմլը խոր անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունների կապակցությամբ. Պեսկով

Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ՀՀ 2 սպա՝ մայոր եւ կապիտան

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Աղբերք բնակավայրի ջրատարի շինարարական տեղամաս

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազներին

«70 տարեկան մարդ ենք, լսողությունից՝ վատ, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ». Մարտի 1-ի գործով տուժողները դժգոհեցին

Մայորներ, ենթասպաներ. Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է եւս 5 զոհի մասին

Զգուշանալու կոչ. հայերի էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, գնդապետ Իլգար Միրզաև․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է նրանց սպանվելու լուրը

Մարությանը ավագանու հաստատմանը կներկայացնի նոր փոխքաղաքապետին. Սարգսյանը ֆինանսական խնդիրների պատճառո՞վ է լքում պաշտոնը

Հակառակորդի արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Սպանվել է ադրբեջանական ԶՈՒ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը

Գվատեմալայի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ