13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Մարտի սկզբին Գյումրիում դաժան ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում մայրաքաղաք տեղափոխված 13-ամյա Նազելիի խնամատարությունը կստանձնի հորաքույրը: Աղջիկն արդեն ապաքինվել է: Այսօր բացարձակ առողջ, դեպքից 3 ամիս անց դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում ծեծի էին ենթարկվել մայրն ու  անչափահաս դուստրը՝ Նազելին: Կինը մահացել էր, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել էր «Գյումրու մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց: Երեխան տեղում վիրահատվել էր: Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլով մարտի 6-ին տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում էր մինչ օրս:

Դեպքով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Կալանավորվել էր 28 տարեկան երիտասարդ:

Աղջկա հայրն ավելի վաղ էր մահացել: Այս պահին նա համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխա:

Ո՞ւր կգնա անչափահաս Նազելին Երևանից, որտե՞ղ, ո՞ւմ հետ և ի՞նչ պայմանով կապրի: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան, Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովի սոցիալական աշխատանքի մասնագետ Նելլի Սարգսյանն ասաց՝ աղջկա խնամակալությունը կստանձնի Գյումրիում բնակվող հորաքույրը: Նույն հորաքույրը ճանաչվել է հոգաբարձու Նազելիի անչափահաս եղբոր նկատմամբ: Նշենք, որ տղան չափահաս կդառնա սեպտեմբերին:

Ըստ Սարգսյանի, երեքով՝ Նազելին, եղբայրն ու հորաքույրն ապրելու են միասին, բայց ոչ նախկին տանը: «Երեխաները, մանավանդ տղան, չի ուզում նախկին բնակարանում ապրել: Ցանկություն չունի այնտեղ վերադառնալու, դրա համար հորաքույրը բնակարան է վարձակալել, որպեսզի այնտեղ ապրեն»,- մեզ հետ զրուցում ասաց պատասխանատուն: Գյումրի վերադառնալու պնդումը եղել է Նազելիինը: Աղջիկը ցանկացել է Գյումրիում եղբոր հետ ապրել: «Իրենց կապն ամուր ու շատ ջերմ է: Ինքը եղբորը շատ է սիրում, դա հասկացվեց այն ժամանակ, երբ առաջին անգամ եղբայրը գնաց հիվանդանոց նրան տեսակցության»,-պատմեց Նելլի Սարգսյանը:

Ապրելո՞ւ է արդյոք հորաքույրը երեխաների հետ նույն տանը, քանի որ նախկինում նա հրաժարվել էր և հնարավոր խնամակալության ստանձնումից, և նշել էր, որ մեծ ընտանիք ունի, ու առողջական խնդիրներ: Պատասխանատուն վստահեցրեց՝ անպայման ապրելու է, օրենքն է այդպես, խնամակալը պարտադիր ապրելու է երեխաների հետ նույն տանը:

«Փաստաթղթային վերջին ձևակերպումներն են արվում: Վաղը օրվա երկրորդ կեսին Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը կքննարկի, որոշումը կտա, հորաքույրը և երկու երեխաները՝  քույրն ու եղբայրը, կապրեեն հորաքրոջ հետ՝ վարձակալված բնակարանում: Հետագայում ինչ հարց էլ լինի, կօգնենք նրանց, քանի որ երեխաները ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած»,- տեղեկացրեց քաղաքապետարանի պատասխանատուն:

Վաղը կայանալիք նիստում կհստակեցվեն խնամակալության բոլոր պայմանները, ԱԾԽՄ ճանաչված երեխաների իրավունքները, վարձակալված բնակարանի վճարման կարգն ու այլ հարցեր:

Նշենք, որ դեռ մարտի 10-ին, երբ Նազելին վերակենդանացման բաժանմունքում էր, լիարժեք առողջանալու մասին չկային անգամ կանխատեսումներ, հարազատներից ոչ մեկը չէր այցելում աղջկան, նրա  խնամակալությունը ստանձնելու պատրաստակամություն էր հայտնել ընդամենը մեկ անձ՝ Երեւանի բնակիչ Նվարդ Մ.-ն: Կինը դիմել էր Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովին: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրել էր հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը: Միաժամանակ նշել էր, որ այդ ուղղությամբ աշխատանքներ էին տանում աղջկա հարազատների, մասնավորապես հորաքրոջ հետ:

Տպել
5839 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին