Նոր Նորքում հրազենով սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

«Հետախուզում-2020» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին՝ ժամը 17:15-ին, Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է Երևանում բնակվող 34-ամյա տղամարդ, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երևանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել մայրաքաղաքի Բակունցի փողոցից։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, տարածքային նախաքննական մարմնի և իրավապահ այլ կառույցների ծառայողներ, որոնք Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերել էին սպանված տղամարդու «Լեքսուս»-ը՝ վթարված վիճակում։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։ Վթարված մեքենաներից մոտ 300 մետր հեռու հայտնաբերվել էր 7,62 մմ տրամաչափի կրակված երեք պարկուճ։

Պարզվել էր, որ «Լեքսուս»-ի վարորդի ուղղությամբ կրակոցներն արձակվել էին Բակունցի 1 հասցեի մոտ։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը կարողացել էր ընդամենը երեք հարյուր մետր վարել մեքենան, ինչից հետո «Լեքսուս»-ը բախվել էր կայանված մի մեքենայի ու կանգնել։ Մարդիկ օգնության էին հասել, ահազանգել 1-03, բայց 39-ամյա տղամարդու ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, զուգահեռ կատարվել էին նաև քննչական գործողություններ։

Համատեղ աշխատանքի շնորհիվ իրավապահները պարզել էին հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որի շրջանակներում էլ ոստիկանության ծառայողները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ, ինչն արդյունք տվեց հունիսի 1-ին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
759 դիտում

Այսօր ցավով տեղեկացա, որ Նուրհան Յոսուփովիչը մահացել է. Նիկոլ Փաշինյան

Արմեն Ամիրյանը 2-րդ հայցն է ներկայացրել ընդդեմ Հովհաննես Գալստյանի. վերջինս էլ պատրաստվում է նրան դատի տալ

Հայտարարություն մրցակցային բանակցությունների մասին

Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. այն խնդրահարույց է. Զարուհի Բաթոյան

Ֆիզիկապես լավ էի, բայց ինձ շատ վատ էի զգում, երեխեքիս աչքերում այնքան թախիծ կար. մի վարակակրի պատմություն

«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ՝ շրջակա միջավայրին հասցնելով 3,8 մլն դրամի վնաս

Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի առկայության մասին ահազանգ է եղել

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճի եւ նոր հակառեկորդի մասին

Ա. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին

Արցախում կորոնավիրուսից բուժվել է 8 քաղաքացի. պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30.000 հատ դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան

Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Բերդավան գյուղի 4 փողոց լուսավորվել է լեդ լուսատուներով. վարչապետը կիսվել է տեսանյութով

Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

ՀՀ ոստիկանությունը շտաբի նոր պետ ունի

Հենրիխ Մխիթարյանի գոլը, բարձր գնահատականն ու «Ռոմայի» պարտությունը «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

Բռնություն ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին 80-ամյա հոբելյանի առթիվ

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան