Մարտի համեմատությամբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ապրիլին աճել են 3, մայիսին՝ 13 անգամ. ՀՎԿԱԿ տնօրեն

Համաճարակային իրավիճակը հանրապետությունում մնում է խիստ լարված: Մարտի համեմատությամբ ապրիլին արձանագրվել է հիվանդության աճ 3անգամ, մայիսին՝ նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կորոնավիրուսային հիվանդության թիվն աճել է 13 անգամ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՎԿԱԿ տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Եվ  սա այն դեպքում, երբ մարտին գործում էին սահմանափակումները, շփումները քիչ էին և հնարավորություն կար կորոնավիրուսի տարածումը որոշակի առումով դարձնել վերահսկելի: Մայիսին մարտի համեմատությամբ ունենք 13 անգամ աճ:  Բավական լուրջ աճ է արձանագրվել: Սա խոսում է այն մասին, որ մեր մոտ սահմանափակումների վերացումից հետո հստակ եղան մարդկանց կուտակումներ, մեծ թվով շփումներ: Այդ մասին վկայում են այսօրվա թվերը»,-ասաց Վանյանը:

ՀՎԿԱԿ տնօրենը խստորեն հորդորեց հնարավորինս զերծ մնալ և չմասնակցել հանդիսությունների, հարսանյաց, հուղարկավորության, ծննդյան, կնունքի և այլ արարողույունների: Անհրաժեշտության դեպքում դրանք անցկացնել սակավաթիվ, պահպանել ով սահմանված կանոնները:

«Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ հատկապես պետք է զերծ մնալ  թաղումների, հոգեհանգստի արարողություններին մասնակցելուց:  Վերջին մեր բռնկումները հենց այդ արարողությունների շրջանակներում եղան:

Նաև մեծ վտանգ է բակերում, հատկապես երեկոյան ժամերին մարդկանց կուտակումները: Վարակն այստեղից արագ տարածվում է:

Մարդիկ մասնակցում են ուխտագնացությունների: Հնարավոր չէ այդ ընթացքում պահպանել սոցիալական հեռավորությունն ու մնացած կանոնները, ինչը վարակի տարածման ուղղակի պատճառ է»,-նշեց ՀՎԿԱԿ տնօրենը:

Վանյանը մեկ անգամ ևս ընդգծեց. խանութներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում, հիմնականում մթերք ու սնունդ գնելիս, խուսափել մարդաշատ վայրերում զբոսնելուց:

Տպել
702 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան