Առաջին դասարանցու փաստաթղթերը դպրոց առձեռն չհանձնելու դեպքում հայտագրումը չի չեղարկվում

Հունիսի 1-ից սկսվել է առաջին դասարանցիների առցանց հայտագրումը hayt.emis.am կայքում:

Համացանցի «ծնողական» հարթակներում առաջին դասարանցիների ծնողները մտահոգություն են հայտնում, որ անհրաժեշտ է 15-օրյա ժամկետում դպրոց տանել երեխայի փաստաթղթերը, հակառակ դեպքում դպրոցը հայտը կարող է չեղարկել:

«Չկա նման բան, չկա 15-օրյա ժամկետ, առհասարակ դպրոց փաստաթղթերը տանելու համար ժամկետ չկա: Փաստաթղթերը չտանելու դեպքում չեղարկում չի լինելու: Մինչեւ սեպտեմբեր ծնողները կարող են այդ փաստաթղթերը տանել, եւ ես հորդորում եմ, որ այս օրերին, երբ կորոնավիրուսով վարակվածությունը, տեսնում ենք, բավական շատ է, նրանք ձեռնպահ մնան հերթեր գոյացնելուց, կուտակումներից եւ առհասարակ չշտապեն. մինչեւ սեպտեմբեր դեռ շատ ժամանակ կա»,- ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան:

Նա ընդգծեց, որ այժմ նախարարությունը պատրաստվում է շրջաբերական ուղարկել դպրոցներին՝ ամեն առումով (դասագրքերի ու ատեստատների հանձնելու նպատակով կամ որեւէ այլ պատճառով) կուտակումներից խուսափելու ցուցումով: Առաջին դասարանցիների փաստաթղթերը ներկայացնելը եւս հրատապ չէ, եւ, ըստ Աշոտ Արշակյանի, ծնողները անհանգստանալու եւ դրանք հրատապ դպրոց ներկայացնելու կարիք չունեն:

Նշենք նաեւ, որ մայիսի 15-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն՝ այս փաստաթղթերի շարքում այլեւս չկա համաբուժարանից վերցվող տեղեկանքը երեխայի առողջության մասին: Առաջին դասարան ընդունելու համար ծնողը դպրոց ներկայացնում է`

ա. դիմում՝ ուղղված տնօրենին

բ. երեխայի հանրային ծառայության համարանիշը

գ. 2 լուսանկար՝ 3x4 չափսի

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպրոտի նախարարությունը տեսանյութով քայլ առ քայլ ներկայացրել է, թե ինչպես է պետք կատարել առցանց հայտագրումը: Անհրաժեշտ է մուտք գործել hayt.emis.am կայքը, ընտրել համայնքը, դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել՝ որտեղ կան ազատ տեղեր եւ սեղմել «ավելացնել հայտ» կոճակը: Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ այդ դպրոցում ազատ տեղեր չկան, եւ պետք է ընտրել այլ դպրոց:

Հաջորդիվ մուտքագրել ծնողներից մեկի սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը եւ սեղմել «շարունակել» կոճակը:

Լրացնել երեխայի սոցիալական քարտի համարանիշը: Առաջին տասը օրերին՝ եւս մեկ շաբաթ, հայտագրվում են այն երեխաները, որ ունեն տվյալ դպրոցում աշխատող ծնողներ կամ սովորող քույր-եղբայրներ:

Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ինքնաբերաբար ներբեռնում է երեխայի անձնական տվյալները՝ անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ:

Սեղմելով «շարունակել» կոճակը՝ ծնողը ստանում է հայտի հաստատումը հավաստող հաղորդագրություն եւ ծածկագիր, որով ցանկության դեպքում ինքը կարող է չեղարկել հայտագրումը:

Տպել
24050 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին