Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

Մարտի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը համարեց համաշխարհային վտանգ՝ այն կոչելով համավարակ՝ պանդեմիա: Մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց դադարեցնել աշխարհում բոլոր պատերազմները:

Ինչպե՞ս արձագանքեց այդ հայտարարությանն աշխարհը, եւ հակամարտություններն ի՞նչ սեւ հետագիծ թողեցին ուսումնասիրողների ճերմակ թերթերին ու հարյուր հազարավոր մարդկանց կյանքում. առաջարկում ենք իրավիճակին ծանոթանալ «Տեղեկատվության հավաքագրում զինված հակամարտությունների գոտիներից» (Acled) կազմակերպության կայքի միջոցով՝ այս տեղեկատվությունը համադրելով հակամարտող պետությունների եւ խմբավորումների խոստումների-հայտարարությունների հետ:

Լիբիայի հակամարտող ուժերն ի սկզբանե ողջունեցին խաղաղության կոչերը, բայց քաղաքացիական պատերազմը ոչ միայն չդադարեց, այլ, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, մարտերը թեժացան: Մարտի 15-ից բախումներ սկսվեցին Լիբիայի կառավարության ղեկավար Ֆայզ Սարաջի եւ երկրի արեւելքում գործող ուժերի միջեւ՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ, տեղի ունեցան հարձակումներ քաղաքացիական անձանց եւ հիվանդանոցների վրա: 2011 թվականից ի վեր Մուամար Քադաֆիի տապալումից հետո Լիբիայում չի եղել ուժեղ կենտրոնացված իշխանություն, եւ հակամարտությունն աստիճանաբար խորանում է. վարձկանների եւ ապստամբների միջոցով այստեղ ընթացող բախումներում ներգրավված է ավելի քան 12 երկիր:

Մարտի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունեց Գուտերեշի՝ հրադադարի կոչը, եւ մարտի 26-ին Ուկրաինան ԵԱՀԿ-ի միջոցով առաջարկեց Ռուսաստանին համաճարակի ընթացքում Դոնբասում լիարժեք հրադադար ապահովել: Մարտի 24-ին ՌԴ ԱԳՆ-ն իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, բայց պետք է նկատել, որ ՌԴ Կառավարության կայքի համաշխարհային բախումների ցանկում Ուկրաինան չկա: Ռուսաստանը հերքում է կանոնավոր ռուսական զորքերի առկայությունն Ուկրաինայի արեւելքում, ասում է, որ եթե այնտեղ մարտիկներ էլ կան, ապա նրանք կամավորներ են: Ապրիլին Դոնբասում հրադադարը մի քանի անգամ խախտվել է:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որն աջակցում է Եմենի կառավարությանը՝ ընդդեմ շիա ապստամբների, ապրիլի 9-ին Եմենում հայտարարեց երկշաբաթյա զինադադարի մասին, այնուհետեւ այն երկարաձգեց եւս մեկ ամսով: Ապստամբները չմիացան կոչին, եւ չնայած հայտարարված հրադադարին՝ ավիահարվածները ավելի քիչ, բայց շարունակվեցին: Նշենք, որ ռազմական գործողություններին վեց տարվա ընթացքում տարածաշրջանի այս ամենաաղքատ երկրում զոհ է գնացել ավելի քան 100 հազար կյանք:

Ռուսաստանը եւ Թուրքիան մարտի 5-ին պայմանավորվեցին սիրիական Իդլիբ նահանգում հաստատել զինադադար. դա համընկավ այստեղ համավարակի բռնկման սկզբին: Մարտի վերջին Սիրիայի Քրդական դեմոկրատական ուժերը, որ ԱՄՆ դաշնակիցներն են Իսլամական պետության դեմ պայքարում, արձագանքեցին Գուտերեշի կոչին: Սակայն ապրիլի վերջին Թուրքիան մեղադրեց Սիրիային հրադադարի ռեժիմը խախտելու եւ Իդլիբի վրա ճնշում գործադրելու մեջ:

Ապրիլի 1-ին թալիբները հայտարարեցին, որ պատրաստակամ են դադարեցնել պայքարը համավարակի հետեւանքով տուժած՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում (Աֆղանստանի մոտավորապես 15%), բայց չհամաձայնեցին Աֆղանստանի կառավարության հետ լիակատար զինադադարի: Ապրիլի 23-ին «Թալիբան»-ը մերժեց Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի՝ Ռամադանի սուրբ ամսում զենքը վայր դնելու առաջարկը: Թալիբանները օգտվեցին համավարակից երկրում իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Կոլումբիայում ձախակողմյան «Ազգային ազատագրական» խմբակցության ապստամբները, որ պայքարում են կառավարության դեմ վերջին 50 տարին, ապրիլի 1-ին հայտարարեցին հրադադարի պատրաստակամության մասին, բայց Կոլումբիայի կառավարությունը չստանձնեց այդպիսի պարտավորություն: Մեկ ամսից հետո խումբն այլեւս չերկարաձգեց միակողմանի հրադադարը: Ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում այստեղ գրոհների քանակն ընդհանուր առմամբ ռեկորդային եղավ:

Մարտի 22-ին Կամերունի հարավում գտնվող ապստամբները հայտարարեցին երկշաբաթյա զինադադարի մասին, բայց ավելի մեծ անջատողական խմբավորումը չմիացավ այդ կոչին, չաջակցեց խաղաղության նախաձեռնությանը եւ Կամերունի կառավարությանը:

Մարտին Ֆիլիպիններում կոմունիստ ապստամբները հայտարարեցին զինադադարի մասին. նրանց դեմ պայքարող կառավարական ուժերը նախաձեռնությանը միացան ավելի ուշ: Կռիվներն այստեղ, այնուամենայնիվ, չեն դադարել:

Հնդկաստանում մաո պարտիզանական խմբավորումները զինադադարի մասին հայտարարեցին ապրիլի 5-ին՝ կառավարությանը պատասխանելու համար տալով հինգ օր: Հնդկաստանի իշխանություններն անտեսեցին վերջնագիրը: Ապստամբները, չնայած հայտարարված զինադադարին, շարունակեցին գրոհները:

Ապրիլի 8-ին Ազգային ազատագրման անջատողական բանակը՝ «Շարժում ազատ Պապուայի համար», որը պայքարում էր Ինդոնեզիայից երկու արեւելյան նահանգներով (Արեւմտյան Պապուա եւ Պապուա) բաժանվելու համար, հայտարարեց որոշ ժամանակ զենքը ցած դնելու պատրաստակամության մասին: Չնայած Ինդոնեզիայի իշխանությունները որեւէ կերպ չարձագանքեցին, տարածաշրջանում բռնությունների դեպքեր այլեւս չգրանցվեցին:

Մայիսին Մյանմարի իշխանությունները հայտարարեցին համազգային զինադադարի մասին բոլոր ապստամբ խմբավորումների հետ, բացառությամբ Ռախին նահանգի, որտեղ Ռոհինյայի ապստամբները պայքարում են կառավարական ուժերի դեմ:

Թաիլանդի հիմնական անջատողական շարժումը՝ Ազգային հեղափոխական ճակատը, մարտի 17-ին պայթեցրեց կառավարության շենքը, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 3-ին, խումբը պատրաստակամություն հայտնեց զենքերը վայր դնել: Նշենք, որ Թաիլանդի կառավարության եւ իսլամական անջատողական կազմակերպությունների միջեւ զինված դիմակայությանը ներգրավված բնակչության զգալի մասը էթնիկ մալայզյացիներ են՝ կրոնով մահմեդական: Հակամարտությունն այստեղ շարունակվում է 2004 թվականից:

 Հարկ է ընդգծել, որ ոչ միայն հակամարտող կողմերը՝ պետություններն ու զինված խմբավորումները հիմնականում չկարողացան պայմանավորվել եւ պահել հրադադարի ռեժիմը, այլեւ՝ դա անհնար եղավ աշխարհի առաջնորդների մակարդակով: «Մարդիկ մահանում են եւ փախստական դառնում պատերազմի հետեւանքով, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վիճում են ավազների մեջ խաղացող երեխաների նման»,- ասել է Փախստականների Նորվեգիայի խորհրդի ղեկավար Յան Էգելանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդպես էլ չկարողացավ բանաձեւ ընդունել համաշխարհային հրադադարի վերաբերյալ իր մշտական մասնակիցների՝ առաջատար հինգ միջուկային տերությունների միջեւ հակասությունների պատճառով:

Փաստաթղթի առաջին տարբերակը արգելափակեց ԱՄՆ-ն, քանի որ տեքստում նշված էր նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ ԱՄՆ իշխանություններն այդ պահին կոշտ քննադատում էին ԱՀԿ-ին Չինաստանի հետ կապերի համար: 90-օրյա զինադադարի պայմանների մասին երկրորդ բանաձեւը՝ արդեն առանց ԱՀԿ-ի, դեռ սպասում է իր ճակատագրին:

Միջազգային ճգնաժամային խմբում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռիչարդ Գոանի կարծիքով՝ պատերազմական իրավիճակում կորոնավիրուսն ավելի մահացու է:

«Հիվանդանոցները քանդվում են կամ աշխատում են ուժերի գերլարումով, միջազգային առաքելությունների բժիշկները չեն կարողանում հասնել հիվանդներին: Առողջ մարդիկ նույնպես տառապում են. մինչ քաղաքական գործիչներն անգործ նստած են, մարդիկ սովամահ են լինում»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին: Նա հաղորդել է, որ սովամահության շեմին է տասը երկրի ավելի քան մեկ միլիոն մարդ, ավելի քան երեսուն երկիր կարող է սովի մատնվել:

Հենց այդքան են նաեւ հակամարտող երկրները, ինչպես նշում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը. 33 երկիր է ներգրավված հակամարտությունների մեջ, եւ փոքր է հավանականությունը, որ այդ թիվը կնվազի: Հրադադարի կամ խաղաղության համար բանակցող կողմերը, ըստ կենտրոնի մասնագետների, ներկայացնում են տարբեր խմբակցություններ, տնտեսական հետաքրքրություններ եւ օրակարգեր, որ հաճախ սպասարկում են տարբեր միջազգային դերակատարների: Եվ թերի, սահմանափակ ու բազմաթիվ խոչընդոտներով լի է զինված խմբերի հետ պայմանավորությունների հասնելու նրանց հնարավորությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ սրանք հենց այն երկրներն են, որ թուլացել են հակամարտությունների հետեւանքով եւ առավել կտուժեն համավարակից:

Աղքատությունը կհեշտացնի ահաբեկչական խմբավորումների մեջ երիտասարդներ հավաքագրողների գործը. ամերիկացի հետազոտողների դիտարկմամբ՝ բազմաթիվ չկայացած երիտասարդներ զոհ կգնան այս խմբերին:

Պատերազմները վերջին տարիներին փոխվել են,- գրում են Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը զեկույցի հեղինակները: Խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, երբ պատերազմին մասնակցում է մի քանի տերություն, կամ երբ ներգրավված են անհասկանալի ուժային ապարատ ունեցող խմբեր, ոչ պետական միավորներ`ապստամբներ, զինյալներ, վարձկաններ, ահաբեկչական ցանցեր եւ հանցավոր կազմակերպություններ:

«31 երկրներում մարտիկները ոչ միայն անտեսեցին համաշխարհային զինադադարի կոչերը, այլեւ շատ դեպքերում՝ Իրաք, Մեքսիկա, Մոզամբիկ եւ Բրազիլիա, ակտիվացրեցին ռազմական գործողությունները»,- ասվում է Acled-ի զեկույցում:

Ինչպես նշում է Financial Times-ը, որոշ դեպքերում խմբավորումները փորձեցին օգտագործել համավարակի ստեղծած իրավիճակը իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Washington Institute-ի մասնագետների դիտարկմամբ՝ ահաբեկչական «քնած բջիջները» գործել են նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հայտարարում էր «Իսլամական պետության» նկատմամբ լիակատար հաղթանակի մասին, բայց վերջին ամիսներին ջիհադականներն առավել ակտիվացել են Իրաքում եւ Սիրիայի հյուսիսում եւ հավաքագրում են Բաշար ալ-Ասադից դժգոհ երիտասարդներին: Միայն ռամադանի ընթացքում Իրաքում տեղի է ունեցել մոտ 300 հարձակում, զոհվել է ավելի քան 400 մարդ: Զինված հարձակումների պատասխանատվությունն են վերցրել Իսլամական պետության՝ Սիրիայում, Եգիպտոսում, Նիգերիայում, Նիգերում, Կոնգոյում եւ Մոզամբիկում գործող խմբավորումները:

Ակնհայտորեն, աշխարհի տարբեր երկրներում ռազմատենչ խմբավորումների՝ զենքը ցած դնելու խոստումը կամ կարճաժամկետ էր, կամ՝ աջակցություն չստանալով մյուս կողմից, նշանակություն չունեցավ:

Տպել
3186 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա