Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ՝ վերադարձ սահմանափակումներին, պարետային ժամի հաստատում. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ պարետատան նիստերի ընդհանուր քննարկումների շրջանակում ձևավորված գործիքակազմում ունեն ծայրահեղ միջոցներ: Դրանք են վերադարձը տեղաշարժի և տնտեսական սահմանափակումներին, ինչպես նաև պարետային ժամի սահմանման հնարավորությունը:

Այս փուլում, սակայն, դեռևս ելնելով ներկա դրությունից, առողջապահական համակարգի ծանր, բայց կայուն վիճակից,,այդ որոշումները չեն չդիտարկվում: Դեռևս գնալու են հակահամաճարակային կանոնների պահպանման տրամաբանությամբ և շարունակելու են դրանց պահպանմանն ուղղված վերահսկողության գործողությունների իրականացումը:

Միաժամանակ, ըստ Ավինյանի, որևէ վերահսկողություն չի կարող լինել էֆեկտիվ, եթե  հանրային վարքագծում տեղի չունենան էական փոփոխություններ: «Սա դժվարին ժամանակահատված է, և այս ընթացքում մենք  պետք է մեր հարմարավետության շրջանակից դուրս մեզ նեղություն տալով որոշակի այլ վարքագիծ ձևավորենք: Պահպանենք 3 հիմնական կանոնները՝ կրենք դիմակ, պահպանենք սոցիալական հեռավորուրթյուն, հաճախ ախտահանենք ձեռքերը:

Բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հնարավորություն, կոչ եմ անում աշխատանքները կազմակերպել հեռավար կերպով: Սա նույնպես դրական ազդեցություն ունի համավարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնելու առումով»,-ասաց փոխվարչապետը:

 

Տպել
472 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են