Հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում․ ռիսկի գոտիներից մեկը բանկային համակարգն է․ վարչապետ

Մեր խնդիրն այնպես անելն է, որ առողջապահական համակարգը իսկապես կարողանա սպասարկել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մեր պրոբլեմը, որ ունենք, ամենեւին առողջապահական համակարգում չէ։ Խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է։ Վերջին օրերի մոնիթորինգը ցույց է տալիս հետեւյալը, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում։ Ընդ որում, ես հիմա արձանագրում եմ, որ այստեղ մենք ունենք առավել մեծ ռիսկի գոտիներ»,- ասաց վարչապետը։

Նա ցավով արձանագրեց, որ այդ ռիսկի գոտիներից մեկը երեկվա արձանագրությամբ բանկային համակարգն է. «Երեկ մենք շատ սերտ աշխատեցինք նաեւ Կենտրոնական բանկի հետ, եւ օրվա ընթացքում կարգավորվեց, բայց այսօր առավոտվանից մենք էլի ստանում ենք տեղեկություններ, որ կանոնները չեն պահվում։ Ընդ որում, խնդիրը մի քիչ եզրային է։ Ոչ թե գրասենյակների ներսում, այլ թոշակների եւ այլ վճարումների հետ կապված կա անհրաժեշտություն հերթերը կառավարել նաեւ գրասենյակների տարածքից դուրս»։

Վարչապետը, դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, խնդրեց բանկերի հետ աշխատել, որ այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլեւ տարածքից դուրս, քանի որ դա ամենակարեւոր օջախներից մեկն է։

Ի պատասխան՝ Ջավադյանն ասաց. «Պարո՛ն վարչապետ, երեկ բավականին լավ արդյունքների հասանք սոցիալական տարածությունների վերաբերյալ, նաեւ՝ դիմակների բաժանում, ախտահանող տարբեր միջոցների տրամադրում, նոր սարքերի տեղադրում եւ այլն։ Օրվա վերջում բավականին լավ իրավիճակ էր։ Այսօր առավոտյան 2 ահազանգ ենք ստացել 2 մարզի եւ Երեւան քաղաքի համայնքներից մեկից։ Մի դեպքում մենք կասկածում ենք, որ պրովոկատիվ ինչ-որ բաներ կան, մենք կապ ենք հաստատել ոստիկանության հետ, կարծես այդ հարցը հիմա լուծվում է»։

ԿԲ նախագահի խոսքով՝ մարզերում խնդիրը կապված էր թոշակների եւ սոցիալական ծրագրերի այն բաժանորդների հետ, որոնք դեռ չէին հասցրել իրենց գումարները ստանալ։

«Իհարկե, աշխատանք տարվում է, բայց տեղեր կան՝ դիսցիպլինայի խնդիր կա։ Բանկերը փորձում են այդ գծերը քաշել, աշխատակիցները բոլորին խնդրում են պահպանել սոցիալական տարածությունը, բաժանում են դիմակներ, դիմում են սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ իրենց հաճախորդներին։ Սպասարկման ժամկետները մի քանի ժամով երկարացրել են, փորձում են հատուկ տարբեր գործառույթներով եկող անձանց ժամերը փոխել՝ զանգերով, նամակներով։ Բոլորին միաժամանակ նամակների եւ այլ հաղորդակցման միջոցով փորձում են հորդորել, որ օգտվեն օնլայն ծառայություններից»,- ասաց Ջավադյանը։

Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը ամբողջությամբ կառավարելի է։

«1-2 դեպք է մնացել։ Մեր վերահսկողներն էլ այս պահին ամբողջ հանրապետության տարածքում ծառայություն են իրականացնում։ Բանկի ղեկավարությանն էլ ես երեկ հորդորել եմ՝ եթե կա խնդիր, աշխատող են ուղարկում, համագործակցում են ոստիկանության հետ։ Այսօրվա վիճակն անհամեմատելի է երեկվա վիճակի հետ։ Կարծում եմ՝ այսօր օրվա մեջ այդ վիճակն ամբողջությամբ կբարելավվի»,- նշեց ԿԲ նախագահը։

Տպել
1188 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա