Իշխանության որոշ ներկայացուցիչներ ու հանրային դեմքեր դուրս են գալու փողոց՝ ոստիկանության հետ վերահսկելու իրավիճակը

Նոր կորոնավիրուսի համավարակը Հայաստանում գնալով ավելի մեծ թափ է հավաքում, ու դա նաեւ առիթ է դառնում, որ իշխանությանը սուր քննադատության ենթարկող ընդիմության առանձին անդամներ վարակի դեմ պայքարի գործում իրենց աջակցությունը հայտնեն կառավարությանը՝ դառնալով պարետատան որոշումները տարածողներից մեկը:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկությամբ է հանդես եկել եւ պատրասակամություն հայտնել միանալ իրավիճակը վերահսկողներին: «Քաղաքապետարանի ու թաղապետարանների աշխատողներս այս պատերազմի օրերին պետության զինվորներն ենք ու պետք է կաբինետներից դուրս գանք` ավագանուց մինչեւ թաղապետ, շրջենք վարչական շրջանների բակերում, վերահսկենք վիճակը»,- գրել է նա:

Խաչատրյանը նաեւ կարծիք է հայտնել, որ քաղաքային իշխանությունների լծակները գործադրելու դեպքում ՀՀ ոստիկանության ուժերը եռապատկելու կարիք չի լինի: «Կարծում եմ՝ այս ռեսուրսի պակասը չունենք»,- հավելել է նա:

Համացանցում եւս կարծիքներ են հրապարակվում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում պետք է ներգրավել նաեւ տեղական իշխանությունների ներակայացուցիչներին: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է, որ անհրաժեշտ են ձեւավորել հանրային վերահսկողության խմբեր, որոնք պետք է կազմված լինեն՝ ըստ ընտրատարածքների՝ պատգամավորների, համայնքապետարանի, մարզպետարանի, քաղաքապետարանի ղեկավար աշխատողների եւ ոստիկանության ներկայացուցիչների մոբիլ խմբերից: Այս մարդկանց նպատակը պետք է լինի բոլոր ընտրատարածքներում հետեւել, վերահսկել, միկրոֆոնների միջոցով մարդկանց բացատրել դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու կարեւորությունը: 

«Հայկակական ժամանակը» պարետատնից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ դիմեն վերը նշված անձանց աջակցությանը: ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը նկատեց՝ այն անձինք, որոնք ցանկանում են աջակցել պարետատանը, իրազեկել մարդկանց ու վերահսկել իրավիճակը, կարիք չունեն պարետից թույլտվություն ստանալու: «Կարեւորն ուղղակի այն է, որ այդ մարդիկ էլ խմբերով չշրջեն, միայնակ կամ ոստիկանական մեկ-երկու աշխատակցի հետ լինեն, ոչ թե գնան, մարդկանց իրենց շուրջը հավաքեն ու ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծեն»,- ասաց Մանե Գեւորգյանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւս այսօր հայտարարեց, որ Աժ նիստից հետո դուրս է գալու փողոցներ եւ շրջելու է այն ընտրատեղամասերում, որտեղից ինքն ընտրվել է. «Հետեւելու եմ, թե ինչպես են մեր համաքաղաքացիները դիմակ կրում եւ կուտակումներ թույլ չեմ տալու: Ձեզ բոլորիդ նույն բանն եմ կոչ անում. օգնենք մեր երկրին դուրս գալ այս իրավիճակից»:

Մանե Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե բացի կամավորներից, հնարավո՞ր է՝ պարետատունն ինքը նախաձեռնի նման արշավ, որպեսզի հանրային կամ, օրինակ, մշակութային դեմքեր շրջեն քաղաքների ու մարզերի տարբեր մասերով եւ հայտարարություններ տարածեն: «Պարետատունը հատուկ մշակած կոչեր կամ առաջարկներ չի անում: Մենք բազմիցս դիմել ենք քաղաքացիների աջակցությանն այն առումով, որ բոլորն ուղղակի շարունակեն հետեւել ներկայացվող կանոններին, բայց, եթե, օրինակ, մշակույթի ոլորտի, կամ այլ հանրային դեմքեր ցանկանում են որեւիցե կոչով հանդես գալ, խնդրեմ, ինչու ոչ»,- ասաց վարաչպետի խոսնակը:

Նա նաեւ հայտնեց՝ ընդհանուր այս տեղեկատվական արշավի ժամանակ շատերն են եղել, որ դիմել են պարետատուն, ասել, որ ուզում են տեսանյութ նկարել կամ կոչով հանդես գալ: Իրազեկման եւ վերահսկողության տեսանկյունից բոլոր այն առաջարկությունները, որ այս ընթացքում պարետատունն է ստացել, դեռ չի եղել դեպք, որ մերժի: «Եթե իրենք կարծում են, որ որպես ՀՀ քաղաքացի՝ կարող են ազդեցություն ունենալ դրական իմաստով, ապա, իհրակե, բոլորի նախաձեռնությունները դրական կերպով են ընկալվում: Եվ այս ընթացքում եղել են դեպքեր, որ կարողացել ենք հանրության նախաձեռնություններին որեւէ կերպ աջակցել, արել ենք»,- ասաց նա:

Տպել
4741 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան