Արցախի նախագահը թվարկել է հայրենիքի համար նահատակված հերոսների զավակներին, որոնք պաշտոն են ստացել

«Հունիսի 4-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել եմ իր անխոնջ աշխատանքով աչքի ընկած երիտասարդ Արմեն Թովմասյանին: Արմենը մեր՝ 6-րդ վաշտի հրամանատարի՝ Սերգեյի որդին է, ով հերոսի մահով ընկել է պատերազմի դաշտում՝ մեզ թողնելով ազատագրված հայրենիք»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Արմենը պաշտոնյաների շրջանում միակ հերոս նահատակի զավակը չէ: Պատերազմի դաշտում հանուն խաղաղության ու ազգային արժանապատվության իրենց կյանքն են զոհել նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի հայրը՝ Ավետիս Գրիգորյանը, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի հայրը՝ Գրիգորի Արզումանյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հայրը՝ Արտյոմ Բեգլարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Աշոտ Դանիելյանի հայրը՝ Կամո Դանիելյանը, Արշակ Գրիգորյանի հայրը՝ Վիգեն Գրիգորյանը, ԿԳՍ (նախկին) նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի հայրը՝ Յակով Դանիելյանը: Ու շարքն այս կարելի է անվերջ շարունակել…

Տարիների հեռվից նրանց զավակներն են շարունակում անձնազոհ ծնողների կիսատ թողածը՝ սեփական երկրի իսկական տերը և ծառան լինելու լիարժեք իրավունքով ու պարտավորությամբ: Եվ հայրենիքին ծառայելու սուրբ գործը շարունակելու պատիվն ու հնարավորությունը տասնապատիկ ավելի պարտավորեցնող են:

Խոնարհվում եմ հայրենիքի ազատության համար իրենց կյանքն ու առողջությունը զոհած բոլոր հայորդիների առջև…»:

Տպել
389 դիտում

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում