Քարտերով անկանխիկ գործարքների կշիռը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ 55.9%

05/06/2020 schedule12:43

Կորոնավիրուսի տարածումն ու կարանտինային խիստ միջոցառումներն ամբողջ աշխարհում ստիպում են մարդկանց փոխել իրենց սովորությունները։ Համավարակն անուղղակիորեն ազդել է նաև վճարումներ, գնումներ, տարաբնույթ գործարքներ կատարելու մարդկանց վարքագծի վրա։ Այս մասին հայտնում են Հայաստանի բանկերի միությունից։

Այս տենդենցից անմասն չի մնացել նաև Հայաստանը, ինչի մասին փաստում են վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվայլներով ոչ միայն պահպանվել է անխանխիկ գործարքների ծավալային և քանակական աճի տեմպը, այլև առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2020թ․ առաջին եռամսյակում անկանխիկ գործարքների քանակն աճել է 73․6%-ով, իսկ ծավալը՝ 53․4%-ով:

2020 թ․ առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը կազմել է 2 460 333, որոնցով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 33.8%-ով:

Աճ է գրանցվել նաև վճարային քարտերով գործարքների ծավալների մասով։ 2020 թ․ առաջին եռամսյակում այն կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 110 389 մլն դրամով կամ 22.9%-ով։

Զգալիորեն աճել են անկանխիկ գործարքների քանակն ու ծավալը։ Մասնավորապես՝ եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կանխիկ գործարքներն ավելացել են 2.4%-ով, ապա անկանխիկ գործարքների քանակը համապատասխանաբար ավելացել է 73.6%-ով։

2020 թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  կանխիկ գործարքների ծավալն ավելացել է 13.3%-ով, իսկ ահա անկանխիկ գործարքների ծավալն ավելացել է 53.4%-ով։

Հատկանշական է նաև, որ 2020 թ․ առաջին եռամսյակում քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ կազմելով 55.9%, երբ 2019թ․ առաջին եռամսյակում այս նույն ցուցանիշը եղել է ընդամենը 36.6%:

2020թ․ առաջին եռամսյակում, ընդամենը երեք ամսվա ընթացքում, այս ցուցանիշը գրեթե կրկնակի է աճել, քան նախորդող 4 տարիների ընթացքում տարեկան աճերն են:

Այստեղ նույնպես արձանագրվում է, որ Հայաստանում առաջին անգամ քարտով կատարվող անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկով կատարվող մանրածախ առևտրի ծավալներին:

Ամբողջ աշխարհում վճարային գործիքներով, այդ թվում՝ նաև քարտերով գործարքները թե՛ ծավալային և թե՛ քանակական առումով տարեցտարի ավելանում են: Հայաստանում միայն առաջին եռամսյակում և մասնավորապես մարտ ամսին (COVID-19-ով պայմանավորված) գրանցված աճի ցուցանիշները ևս փաստում են, որ մարդիկ գիտակցում են՝ անկանխիկ գործառնությունները, ի թիվս մի շարք այլ առավելությունների, նաև ավելի ապահով են առողջապահական տեսանկյունից:

Ըստ այդմ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ տենդենցը կպահպանվի նաև հաջորդող ամիսների ընթացքում:

Տպել
458 դիտում

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը

Մեր դպրոցը չկա, ցրիվ են տվել թուրքերը. արցախցի շատ աշակերտներ դեռ հաճախում են հայաստանյան դպրոցներ

ԱՀ նախագահը հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ

Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի լինի

Դավթաշենի բաժանմունք բերման ենթարկվածի խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել

ՄԻԵԴ-ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

Կառավարության որոշմամբ՝ վերացվեցին ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները

էկոնոմիկայի նախարարության եւ Ավստրիական զարգացման գործակալության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

Միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ

Կվերացվեն Հայաստանում ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները․ Էդուարդ Աղաջանյան

Ես իմ հարազատ քաղաքում եմ՝ Երեւանում, հենց հիմա. Դավիթ Տոնոյան

Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը․ Տիգրան Ավինյան

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել․ դատախազություն