Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Այս տարի 1854.media լուսանկարչական հարթակի «Մարդկության դիմանկար» միջազգային մրցույթի եզրափակիչ ցանկում ներառված է 200 աշխատանք աշխարհի 36 երկրից. այս պատկերներն արտացոլում են կյանքը նախակարանտինյան փուլում եւ սահմանափակումների առաջին շրջանում: Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, այս լուսանկարները եւս մեկ անգամ ապացուցում են, որ չնայած տարբերություններին՝ աշխարհի տարբեր մասերում մարդիկ ընդհանուր շատ բան ունեն: 

Հունիսին ամփոփիչ աշխատանքները կհրապարակվեն հանրահայտ Hoxton Mini Press հրատարակչության հատուկ կատալոգում, իսկ սեպտեմբերին 100 հաղթող աշխատանքները կհայտնվեն բազմաթիվ մայրաքաղաքների փողոցների հսկայական թվային էկրաններին: Բացի այդ, կազմակերպիչները, համագործակցելով Sent Into Space-ի հետ, մտադիր են կազմակերպել լավագույն լուսանկարների ցուցադրություն:

«Մարդկության դիմանկարը» մրցույթի կազմակերպիչն է բրիտանական magnumphotos.com լուսանկարչական ամսագիրը: Այն հրավիրում է մասնակցել մրցույթին թե արհեստավարժ լուսանկարիչների, եւ թե սկսնակներին աշխարհի բոլոր կողմերից:

Ներկայացնենք մրցույթի եզրափակիչ փուլ հասած աշխատանքներից մի քանիսը՝ հեղինակների գրառումներով:

«Մաքսիմ». հեղինակ՝ Վիվեկ Վադոլիա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

«16-ամյա Մաքսիմը Բրիքսթոնի ձիարշավորդների ակումբ է եկել հինգ ու կես տարի առաջ: Նա ձիերի հետ աշխատելու փորձ չուներ: Մաքսիմն ինքնամոռաց նվիրվել է այս գործին. նա շաբաթը մի քանի անգամ գալիս է օգնելու: «Ակումբում տիրում է ընտանեկան մթնոլորտ: Ձիերն օգնում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներին»,- ասել է նա»:

«Լողորդներ». հեղինակ՝  Աթիլիո Ֆյումարելլա, Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա

 

«Ավելի քան 100 լողորդ իջել է դատարկ լողավազան՝ ի նշան Moseley Road Baths համալիրի փակման դեմ բողոքի: Այն գործում էր 1907-ից, իսկ 2015-ին Բիրմինգհամի քաղաքային խորհուրդը որոշել էր փակել լողավազանն ընդմիշտ: Վերջերս Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը հույս է հայտնել, որ այս համալիրը պատմական շենքի կարգավիճակի կստանա»:

«Պարող Սամսին Հալյմոնին». հեղինակ՝ Անյ Ժուն Սյույ, Նյու Յորք, ԱՄՆ

«Այս կանայք տարեցների համար պարողներ են, որ ելույթ են ունենում Նյու Յորքի ամենամեծ կորեա-ամերիկյան համայնքի առջեւ: «Սամսին տատիկները» պարում են, վայելում կյանքը»: (Կորեական դիցաբանության մեջ Սամսին Հալյմոնին կամ «Սամսին տատիկը» տնային բարի ոգի է, որ պաշտպանում է հղի կանանց եւ երեխաներին):

«Պահ երկուսի համար». հեղինակ՝  Ուդայան Սանկար Փալ, Հնդկաստան

«Երկնքին մոտ». հեղինակ՝ Մաուրո դե Բետտիո, Եթովպիա

«Քեշի Ասեֆա Յագոսը վանահայրն է Աբուն Յամատա եկեղեցու. այն համարվում է Երկրի վրա ամենադժվարհասանելի տաճարը: Այս հին ժայռափոր տաճարը սարի ուղղահայաց լանջի վրա է: Այնտեղ քչերը կարող են հասնել, եւ միայն ոտքով»:

 «Իգգի փոփ». հեղինակ՝ Անտուան Ուելինգ, Սիդնեյ, Ավստրալիա

«Պանկի արքա Iggy Pop-ը ելույթ է ունենում Սիդնեյի Օպերայի բեմում. երաժիշտները բեմ են հրավիրել երկրպագուներին եւ պարում են նրանց հետ»:

«Աբդուլահ». հեղինակ՝ Մարկո Ռիսովիչ, Բոսնիա եւ Հերցեգովինա

«Աֆղանստանից Աբդուլլահը մի լքված գործարանի շենքում է, որ ժամանակավոր ապաստարան է հազարավոր փախստականների համար: Միջցեղային բախումների ժամանակ զոհվել են Աբդուլլահի երկու որդիները, եւ նա ստիպված է եղել հանուն ընտանիքի հեռանալ երկրից: Նա երազում է, որ երբեւէ բոլոր հարազատներով կհանդիպեն մի անվտանգ վայրում: Ու ապրում է այն օրվա համար, երբ հնարավորություն կունենա նորից գրկել իր երեք դուստրերին եւ ողջ մնացած միակ որդուն»:

«Պողպատե կին». հեղինակ՝ Քեթրին Մաքֆի, Դաքա, Բանգլադեշ

«Այս կինը միլիոնավոր մարդկանցից մեկն է, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները երկրի հեռավոր շրջաններում եւ աշխատանքի փնտրտուքով մեկնել մայրաքաղաք: Այժմ նրա տունը երկաթուղու կողքին է»:

«Էմբեր». հեղինակ՝  Ջասթին Թյալինսկ, Դիֆենբեկ, Բելգիա

«Սա 13-ամյա Էմբեր Ուանդերվերթն է: Նա տառապում է հազվագյուտ գենետիկ անոմալիայով, որի ժամանակ օրգանիզմը վաղ է ծերանում: Նրա հասակը 1 մետր 15 սանտիմետր է: Ես Էմբերի մասին մի հաղորդում տեսա, երբ մայրս նոր էր մահացել: Նրա պատմությունը ցնցեց ինձ. ես կապվեցի իր ընտանիքի հետ եւ խնդրեցի նրանց թույլտվությունն Էմբերին լուսանկարելու համար»:

«Մարդկության դիմանկարները» շատ տարբեր են՝ տպավորիչ ու լի թախծով. այս աշխատանքներն արտացոլում են մարդկային հոգու ցավը, բողոքը, երազանքը, թախիծն ու հույսը, եւ ընդգծելով մարդկայնությունը՝ ստիպում են խորհել:

Տպել
1520 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան