Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

05/06/2020 schedule20:31

Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում մեքենաների համարանիշերի գողությունների վերաբերյալ հաճախ էին ահազանգեր ստացվում։

Այս մասին հայտնում է ոստիկանության րատվական ծառայությունը եւ նշում, որ միայն Նոր Նորք վարչական շրջանում 20-ից ավելի նման դեպք է արձանագրվել։ Խոսքը սովորական գողությունների մասին չէ. Հանցավորների նպատակը համարանիշերին տիրանալը չէր, այլ ավելի հեռահար նպատակ էր հետապնդում։

Թանկարժեք համարանիշերը վերադարձնելու դիմաց նրանք տերերից փող էին պահանջում։ Ահա թե ինչպես. համարանիշերը գողանալուց հետո նրանք մեքենաների ապակիներին փակցնում էին գրություն՝ «Էս վայբերին կգրեք, հաշվեհամար կասենք, փող կուղարկեք, համարը տեղ կթողենք, կվերցնեք»։

Ընդ որում, գրության վրա թողնում էին արտասահմանյան հեռախոսահամար։ Տերերից ոմանք գրել են այդ համարին, ստացել հաշվեհամարը, պահանջված փողը փոխանցել ու տեղեկացել են, թե որտեղ է թաքցված իրենց մեքենայի համարանիշերը։

Դեպքերի առթիվ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում շորթման հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել ու փոխանցվել տարածքային քննչական բաժիններ։ Նախաքննության շրջանակներում ոստիկանության ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։

Հանցագործությունները բացահայտելու միջոցառումները հաջողությամբ հանգուցալուծել են Նոր Նորքի ոստիկանները։ Նրանք օպերատիվ ճանապարհով պարզել են կասկածվողների ինքնությունը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ  հունիսի 4-ին կասկածվողներն Արմավիրի մարզում  հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Երևանում բնակվող 22 և 24-ամյա երիտասարդները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են` դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
881 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ

Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը

ՀՀ հավաքականի 2 բռնցքամարտիկների կարիերան վտանգված է. պետք է բանակ գնան

Մինչ օրս հայտնաբերվել է դիմակ կրելու կանոնների խախտման 28771 դեպք

Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում. Հ. Կարապետյան

Վանաձորի ԲԿ-ի այս հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք. Արսեն Թորոսյան

«Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար

Ուզում են, որ «Սդղի գյոլ»-ում գուցե էլի մարդու աչք հանեն ու չդատվեն. Սիսակ Գաբրիելյան

Ոստիկանությունը կոչ է անում առաջիկա հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց

Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյան

Եկեղեցի-մզկիթ-թանգարան ու կրկին մզկի՞թ. Թուրքիան փորձում է փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանին պատվոգիր է հանձնվել

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դիմում են ԱԺ նախագահին կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննելու հանձնաժողով ստեղծելու հարցով

Սերժ Սարգսյանի գործով դատավորի համար այլևս անհարգելի է լինելու կորոնավիրուսի հիմքով նիստերին չներկայանալը

Արցախում քննությունները կազմակեպվում են պարետատան պահանջներին համապատասխան. գործում է 6 քննական կենտրոն

Կրակոցներ են հնչել Երեւանի Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Տեղադրվել են օտար լեզվի քննությունների պատասխանները

Ոստիկանությունում պատմեցի, որ թոշակս գողացել են, ասացին՝ գողերը գնացել են. ինչ է փոխել համավարակը մուրացկանների կյանքում

Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ հետ չի վերադարձել ջերմություն ունենալու պատճառով